Հարց ու պատասխան - ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ - HEALTH BRIDGE
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հարց ու պատասխան [ Ավելացնել հարց ]

Ֆրոնտիտը տնային պայմաններում բուժելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ խորհրդակցել բժշկի հետ, այնուհետեւ կատարել նրա ցուցումները:
Ժողովրդական բժշկության մեջ ֆրոնտիտի բուժման համար կիրառում են մի քանի մեթոդներ՝

- Կատարել ինգալացիաներ նռան կլեպից
- Քթերին կաթեցնել սոխի ջրից եւ մեղրից պատրաստված կաթիլներ
- այլն

Ուշադրություն* - Հարգելի այցելուներ, խնդրում ենք ինքնաբուժությամբ չզբաղվել առանց բժշկի հետ խորհրդակցելու: Սխալ բուժումը կարող է բարդացնել հիվանդությունը եւ ունենալ անդառնալի հետեւանքներ:
Ավելացրեց: բժիշկ Արամ Արամյան

Ջրածաղիկի հարուցիչը հերպետիկ խմբի վիրուս է, վարակի աղբյուրը հիվանդ մարդն է,փոխանցման ուղին օդակաթիլային է: Գաղտնի շրջանը11-21 օր է, զարգացման ուցանավորման շրջանը4-7 օր, հետո` ապաքինման շրջան: Ցանկալի է, հրավիրել մանկաբույժին, ճիշտ ախտորոշման համար:Առանց բժշկի նշանակման ոչ մի դեղորայք չօգտագործել:Առողջություն:
Ավելացրեց: Անդրանիկ (Admin)

Աջ ձեռքի դաստակի շրջանի ցավեր կարող են առաջանալ տարբեր պատճառներից : Անհրաժեշտ է դիմել ձեր ընտանեկան բժշկին կամ թերապևտին,որպեսզի համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո դրվի ախտորոշում:

Դիսբակտերիոզի ժամանակ ինքնաբուժումը վտանգավոր է :Խորհուրդ է տրվում կոմպլեքսային բուժում`դիետա, ֆերմենտային, վիտամինային թերապիա։ Կիրառում են օրգանիզմի պաշտպանական ոչ սպեցիֆիկ գործոնները խթանող դեղամիջոցներ և կենսաբանական միջոցներ, որոնք կարգավորում են աղիքային միկրոֆլորան։ Դադարեցնում են հակաբիոտիկների ներմուծումը։ Վաղ տարիքի երեխաներին ցուցված է կրծքի կաթով կերակրումը, իսկ կաթի բացակայության դեպքում տրվում են թթու խառնուրդներ՝ «Նարինե», կեֆիր, մածուն, բիոլակտ և այլն։ Սնունդը պետք է լինի դյուրամարս, վիտամիններով և հանքային աղերով հարուստ։
Ավելացրեց: Արմինե Մանուչարյան

Հակաբորբոքիչ դեղորայքները ունեն մի շարք կողմնակի ազդեցություններ: Դրանք են սրտխառնոց, փոփոխություններ արյան կազմում, մաշկի ցանավորում, լյարդի, երիկամների տոքսիկ փոփոխություններ: Խորհուրդներ` հակաբորբոքիչներ օգտագործել միայն բժշկի խորհրդով, մինչև 15տ չօգտագործել ասպիրինի և մինչև 18տ չօգտագործել դիկլոբերլի դեղահաբեր:

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Օգտակար էր արդյոք կայքը Ձեզ համար
Ընդամենը քվեարկել են: 212
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին