Հոկտեմբերի 31-ին ավարտվեց Լոռու մարզային գրադարանում իրականացվող EIFL միջազգային կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Առողջապահական կամուրջ» դրամաշնորհային ծրագիրը: Գրադարանում ստեղծվել է համապատասխան տեխնիկայով հագեցված և բժշկական գրականությամբ համալրված "Առողջապահական ռեսուրս-կենտրոն”: Նոյեմբերի 1-ի դրությամբ ռեսուրս-կենտրոնում գրանցվել են 215 օգտվողներ, հաճախումների թիվը կազմել է 1880, սպասարկված միավորների թիվը`2665, որից 1353-ը` ինտերնետի միջոցով: 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. հոկտեմբերը գրադարանում անց են կացվել 11 դասընթացներ "Համակարգչային հմտություններ և համացանց” և "Բժշկական էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու մեթոդներ” թեմաներով, որոնց մասնակցել են բուհերի և քոլեջների ուսանողներ, գրադարանավարներ, աշակերտներ, տարբեր ոլորտի աշխատողներ, հասարակական կազմակերպությունների շահառուներ /մասնակիցների թիվը` 114 հոգի/: Ծրագրի ընթացքում կազ
... Մանրամասն »
Հոկտեմբերի 30-ին Լոռու մարզային գրադարանում կայացավ «Առողջապահական կամուրջ» ծրագրի
ավարտին նվիրված «Կլոր սեղան»: Ներկա էին քաղաքապետարանի ներկայացուցիչներ,
Վանաձորի պետական բժշկական քոլեջի բժիշկ-դասախոսներ, հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչներ, գրադարանավարներ, ուսանողներ: Ծրագրի
ղեկավար Անահիտ Քոչարյանը հանդես եկավ բացման խոսքով: Ծրագրի իրականացման
վերաբերյալ հանգամանորեն խոսեց համակարգող Անահիտ Հակոբյանը: Ելույթ ունեցան
ծրագրում ընդգրկված բժիշկներ Զեփյուռ Ադամյանը, Ռուզաննա Սիրադեղյանը: Վանաձորի պետական բժշկական քոլեջի կոլեկտիվին
հանձնվեց շնորակալագիր՝ արդյունավեր համագործակցության համար: Քննարկվեցին հարցեր,
կապված ծրագրի շարունակելիության հետ:
Սեպտեմբերին գրադարանում կայացան համակարգչային եւ բժշկական էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու մեթոդների վերաբերյալ դասընթացները, որոնց մասնակցել են Վանաձորի պետական բժշկական քոլեջի ուսանողներ, դպրոցականներ, ծառայողներ, գրադարանավարներ: 19.09.12թ. կայացավ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ» թեմայով դասախոսությունը (դասախոս՝ «Գուգարքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, ընտանեկան բժիշկ Փառանձեմ Աղաջանյան): Մարդկության գենետիկական անվտանգությունը շրջակա միջավայրի վնասակար նյութերի նկատմամբ հանդիսանում է մարդու էկոլոգիայի և կայուն զարգացման հիմնական հարցերից մեկը, ինչպես նաև բժշկա-կենսաբանական հետազոտությունների գերակա ուղղությունը: Թեման արդիական էր եւ կարեւոր, կապված ամենօրյա օգտագործվող սննդամթերքի հետ, բացահայտում էր գենետիկորեն փոփոխված օրգանիզմների վնասակարությունը: Դասախոսը պատասխանեց լսարանին հետաքրքր
... Մանրամասն »
Հերթական թրեյնինգները կայացան օգոստոսի 20-ից - 31-ը: Խումբը բաղկացած էր հիմնականում ուսանողներից եւ աշակերտներից: Դասընթացների ժամանակ ուսումնասիրվել են doctors.am, medlib.am, medportal.ru, medi.ru, Լոռու մարզային գրադարանի վեբ կայք՝ healthbridge.do.am եւ այլ հետաքրքիր վեբ կայքեր: Օգոստոսի 28-ին կայացավ «Վախը երեխաների մոտ» թեմայով դասախոսություն: Այն կարդաց Վանաձորի պետական բժշկական քոլեջի դասախոս Վերգինե Ղարախանյանը: Դասախոսությունից հետո առաջացան վախի եւ նման խնդիրներ ունեցող երեխաների բուժման հետ կապված բավականին հարցեր: Բժշկուհին պատասխանեց հետաքրքրող բոլոր հարցերին, ինչպես նաեւ օգտակար խորհուրդներ տվեց մասնակիցներին: Դասընթացի ընթացքում կայացվ նաեւ սրտի վիրահատության վերաբերյալ տեսաֆիլմի դիտում:
Հուլիս ամսվա դասընթացների մասնակիցները «Խաչվող ուղիներ» հասարակական կազմակերպության սոց. աշխատողները եւ բուժքույրերն էին: Նրանք խնամում են միայնակ, անժառանգ ծերերին, կատարում են շատ բարդ եւ պատասխանատու աշխատանք: Լինելով առողջապահական ասպարեզում՝ նպատակահարմար գտան խորացնել իրենց գիտելիքները այդ բնագավառում: Խմբի անդամները ծանոթացան առողջապահական ռեսուրս-կենտրոնի գրականությանը, հետաքրքրություն ցուցաբերեցին հիվանդների խնամքին, ծերունաբանությանը, ֆիտոթերապիային, ներքին հիվանդություններին վերաբերող գրքերին: Համակարգչային դասընթացը վարեց «Գրադարանային գործի ավտոմատացման եւ էլեկտրոնային տեղեկատվության բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, «Բժշկական էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու մեթոդներ» դասընթացը վարեց մատենագիտական տեղեկատվության բաժնի վարիչ Անահիտ Հակոբյանը: Գլխացավերի մասին բժշկական դասախոսությունը կարդաց թիվ 1 համաբուժարանի
... Մանրամասն »
Հունիս ամսվա դասընթացներին 18-22, 25-29 մասնակցել են Վանաձորի Մխիթար Գոշ միջազգային համալսարանի ուսանողները: Ուրախալի է, որ խմբի մեծ մասը տղաներ էին: Այս ամսվա դասախոսությունը կենցաղային թունավորումների մասին էր: Բժիշկ-դասախոս Վերգինե Ղարախանյանը մանրամասն պատմեց սունկի, ալկոհոլի եվ այլ թունավորումների մասին: Կայացավ «Ստոմատոլոգիական հիվանդություններ» եվ այլ թեմաներով տեսաֆիլմերիի դիտում:
Մայիս 14-18, 21-25 անցկացվեց հերթական դասընթացը: Ուսանողները մեծ ակտիվությամբ եվ ոգեվորությամբ մասնակցեցին ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներին: Դասավանդողները պատասխանեցին իրենց ուղղված բոլոր հարցերին: Մայիսի 23-ին կայացած դասախոսությունը «Փղային» հիվանդության մասին էր: Այն վարեց Վանաձորի պետական բժշկական քոլեջի դասախոս Մարիամ Ղազարյանը: Ցուցադրվեցին Փղային հիվանդության մասին սլայդեր: Ուսանողները դիտեցին նաեվ մի քանի տեսաֆիլմ:
Ապրիլի 16-20, 23,25,26,28,մայիսի 2 Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցան համակարգչային եվ բժշկական շտեմարաններից օգտվելու մեթոդների վերաբերյալ դասընթացներ Վանաձորի պետական բժշկական քոլեջի ուսանողների եվ «Առողջապահական կամուրջ» ռեսուրս կենտրոնի օգտվողների մասնակցությամբ: Շատ հետաքրքրական էր Վանաձորի պետական բժշկական քոլեջի դասախոս Զեփյուռ Ադամյանի «Թոքի քաղցկեղ» թեմայով դասախոսությունը եվ նույնանուն թեմայով Ֆիլմի դիտումը, որը կայացավ մայիսի 2-ին: Դասախոսության ընթացքում ներկայացվեցին նաեվ թեման արտացոլող բազմաթիվ օրինակներ եվ նկարներ:
Մարտի 16-ին Լոռու մարզային գրադարանում կայացավ մանկապատանեկան նկարների ցուցահանդես-մրցույթ: Մրցույթին մասնակցել են Վանաձորի Ստ. Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցը, Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը, դպրոցներ, հասարակական կազմակերպություններ: Ցուցադրված 150 նկարներից ընտրվել են 25 լավագույնը (13-ը գեղարվեստի դպրոց, 7-ը գեղագիտական կենտրոն, 2-ը թիվ 2 դպրոց, 1-ը "Զանգակ” հկ, 1-ը "Խաչվող ուղիներ”): Քանի որ գրադարանը իրականացնում է "Առողջապահական կամուրջ” դրամաշնորհային ծրագիրը, մեզ հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես են երեխաները պատկերացնում "Առողջ ապրելակերպ” հասկացողությունը: Այս թեմայով ստեղծագործած երեք շահառուներ (Զանգակ և Օրրան հկ-ներից) գրադարանի կողմից ստացան գրքեր: Ընտրված նկարները կուղարկվեն Բոստոն քաղաքը, ուր կկայանա համատեղ ցուցահանդես: Հետագայում այնտեղ կընտրվեն այլ երկրների ներկայացրած 25
... Մանրամասն »
Լոռու մարզային գրադարանում գործող «Առողջապահական կամուրջ» ռեսուրս կենտրոնը ավարտեց 3-րդ խմբի դասընթացները: Երրորդ խմբի դասընթացը վարեց բշիշկ-դասախոս Արմինե Մանուչարյանը: Մարտի 1-ին կայացավ «Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մեթոդներ» դասախոսությունը, որն ուղեկցվում էր նույն թեմայով տեսաֆիլմի դիտումով: Դասախոսությունը հագեցված էր վիճակագրական տվյալներով, բժշկական պրակտիկայում հանդիպած օրինակներով, օգտակար խորհուրդներով: Տրվեցին պատասխաններ ծագած բոլոր հարցերի վերաբերյալ: Խմբի անդամների վիճակագրական հարցումը վկայեց դասընթացի դրական արդյունքների մասին: