ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆ
Հայտարարություններ [1]
Միջոցառումներ [14]
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով

Գլխավոր » 2013 » Հունվար » 9 » Ավարտվեց «Առողջապահական կամուրջ» դրամաշնորհային ծրագիրը, սակայն աշխատանքը շարունակվում է
10:41
Ավարտվեց «Առողջապահական կամուրջ» դրամաշնորհային ծրագիրը, սակայն աշխատանքը շարունակվում է

Հոկտեմբերի 31-ին ավարտվեց Լոռու մարզային գրադարանում իրականացվող EIFL միջազգային կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Առողջապահական կամուրջ» դրամաշնորհային ծրագիրը: Գրադարանում ստեղծվել է համապատասխան տեխնիկայով հագեցված և  բժշկական գրականությամբ համալրված "Առողջապահական ռեսուրս-կենտրոն”:
Նոյեմբերի 1-ի դրությամբ ռեսուրս-կենտրոնում գրանցվել են 215 օգտվողներ, հաճախումների թիվը կազմել է 1880, սպասարկված միավորների թիվը`2665, որից 1353-ը` ինտերնետի միջոցով: 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. հոկտեմբերը գրադարանում անց են կացվել 11 դասընթացներ "Համակարգչային հմտություններ և համացանց” և "Բժշկական էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու մեթոդներ” թեմաներով, որոնց մասնակցել են բուհերի և  քոլեջների ուսանողներ, գրադարանավարներ, աշակերտներ, տարբեր ոլորտի աշխատողներ, հասարակական կազմակերպությունների շահառուներ /մասնակիցների թիվը` 114 հոգի/:  Ծրագրի ընթացքում կազմակերպվել է 10 բժշկական դասախոսություն  և 10 տեսաֆիլմերի դիտում, "Նոր գրքերի” ցուցահանդեսներ, առողջ ապրելակերպին նվիրված լուսանկարների ցուցահանդես, շնորհանդեսներ, հանդիպումներ, "Կլոր սեղան”:  
Ծրագրի իրականացման ընթացքում գրադարանավարների եւ Վանաձորի պետական բժշկական քոլեջի (հիմնական համագործակցուղ) բժիշկների միջեւ լուրջ գործնական աշխատանքից բացի ստեղծվել են ջերմ հարաբերություններ: Նման ջերմ մթնոլորտ է տիրել նաեւ դասընթացների մասնակիցների միջեւ: Նրանք ձեռք բերեցին ոչ միայն գիտելիքներ, հաղորդակցման եւ տեղեկատվության փոխանակման հնարավորություն:
Ծրագրի ընթացքը լուսաբանել են «Լոռւ մարզ» թերթը, «Սպեղանի +»  ամսագիրը, «Սպեղանի» թերթը, «Լոռի TV», «Միգ», «Ֆորտունա» հեռռւստաընկերությունները:
Առողջապահական ռեսուրս-կենտրոնը շարունակելու է ավանդական եւ էլեկտրոնային սպասարկման աշխատանքները, ապահովելով բժշկական թեմաների շուրջ ընթերցողների պահանջարկը, իրազեկվածության բարձրացումը, տեղեկատվության մատչելիությունը: Ժամանակին ստացված բժշկական տեղեկատվությունը կարող է ճակատագրական դեր խաղալ փրկելու համար ամենամեծ արժեքներից մեկը՝ մարդկային կյանքը:

Բաժին: Միջոցառումներ | Դիտում: 15181 | Ավելացրեց: Admin | Հեղինակություն: 0.0/0
Ընդամենը քննարկում: 2
0  
2 Marine   (30.08.2013 16:25) [Նյութ]
Barev Dez, xndrum em aseq inchpes bujem dizbakterioz hivandwutyun@, inchpisi dieta e petq pahel, inch mterq ogtagorcel, anhrajesht e ardyoq dexorayq ogtagorcel? Naxapes shnorhakalutyun.

0  
1 regain hair restorer baldness cure   (06.08.2013 07:40) [Նյութ]
baldness cure hair loss prevention http://hairlossproducts.pen.io/ - hair restoration for men natural hair restoration baldness cure

Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները
[ Գրանցում | Մուտք ]
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Օգտակար էր արդյոք կայքը Ձեզ համար
Ընդամենը քվեարկել են: 231
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին