ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆ
Եղեք առողջ [14]
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հոդվածներ » Եղեք առողջ

ԴԻՖՈՒԶ ՏՈՔՍԻԿ ԽՊԻՊ
 
Իտալիայում այն կոչվում է Ֆլայանիի հիվանդություն,Անգլիայում` Գրեյվսի հիվանդություն, Գերմանիայում `Բազեդովյան հիվանդություն: Տարբեր են միայն պետությունների և հեղինակների անունները: Հիվանդությունը մեկն է, և այն կոչվում է դիֆուզ տոքսիկ խպիպ:
Սա աուտոիմուն հիվանդություն է, որը բնորոշվում է վահանագեղձի հորմոնների սինթեզի ախտաբանական ավելացումով, որի հետևանքով, դեպքերի մեծամասնությունում, մեծանում է վահանագեղձը, խանգարվում է օրգանիզմի տարբեր օրգան համակարգերի ֆունկցիաները, հատկապես սրտանոթային համակարգի և կենտրոնական նյարդային համակարգի:
Այս հիվանդությամբ տնտեսապես զարգացած պետություններում տառապում է բնակչության 1-2%, ընդ որում կանայք 7 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ: Հիվանդությունը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, սակայն նրա պիկը լինում է 20-40 տարիքում:
ԿԼԻՆԻԿԱ: Հիվանդության հիմնական կլինիկական ախտանշաններն են գրգռվածությունը, տրամադրության անկայությունը, լացկանությունը, որն ավելի բնորոշ է կանանց, մարմնի դող, պարզած մատների դող`տրեմոր, անքնություն, տաք եղանակի վատ տանելիություն, արտահայտված քրտնարտադրություն, ընդհանուր թուլություն, լավ ախորժակի պայմաններում քաշի պրոգրեսիվող անկում, անքնությունը, կանանց մոտ դաշտանի խանգարումները, մկանային թուլությունը, աչքաչռությունը, դիարեա(լուծ), ԳՏԽ, սրտանոթային համակարգի կողմից դիտվում են պուլսի հաճախացում, սրտի ռիթմի խանգարումներ (շողացող առիթմիա), զարկերակային ճնշման բարձրացում,հատկապես` սիստոլիկ:
Տարբերում են հիվանդության երեք աստիճան.
ԹԵԹԵՎ ԱՍՏԻՃԱՆԻ դեպքում պուլսը տատանվում է 80-100 զարկ րոպեում, շողացող առիթմիա չկա,առկա է ձեռքերի թեթև դող,աշխատունակությունը իջած է աննշան,
ՄԻՋԻՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ դեպքում պուլսը 100-120 զարկ րոպեում է, շողացող առիթմիա չկա, քաշի կորուստը կազմում է 10կգ, աշխատունակությունն իջած է,
ԾԱՆՐ ԱՍՏԻՃԱՆԻ դեպքում պուլսը 120 և ավելի զարկ է, առկա է շողացող առիթմիա, քաշի կորուստը 10-ից ավելի է, աշխատունակությունը խիստ իջած է, ներքին օրգաններում առկա են սնուցման խանգարման (դիստրոֆիկ ) երևույթներ:
Ակնհայտ է, որ այսպիսի չափանիշներով կոնկրետ պացիենտի մոտ որոշել հիվանդության աստիճանը դժվար է: Օրինակ ծանրության որ աստիճանն է հիվանդի մոտ, եթե պուլսը 100 զարկ է, քաշի կորուստը 15կգ է,աշխատունակությունն էլ իջած է:
Ելնելով սրանից` կիրառվում է մեկ այլ դասակարգում, որը նույնպես թերություններ ունի, բայց ավելի կոնկրետ է և մեծ տարածում ունի արևմտյան գրականության մեջ: Այն հետևյալն է.
ԵՆԹԱԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԹԻՐԵՈՏՈՔՍԻԿՈԶ. սա համապատասխանում է նախորդ դասակարգման թեթև աստիճանին. այս դիագնոզը դրվում է միայն լաբորատոր ցուցանիշներից ելնելով, TTG-ն իջած է, T4 և T3` նորմայի սահմաններում:
ՄԱՆԻՖԵՍՏԱՅԻՆ ԹԻՐԵՈՏՈՔՍԻԿՈԶ..սա համապատասխանում է ծանրության միջին աստիճանին: Այս դեպքում առկա է վառ կլինիկական պատկեր,TTG-ն իջած է, T3 և T4 ` բարձրացած:
ԲԱՐԴԱՑԱԾ ՏԻՐԵՈՏՈՔՍԻԿՈԶ. սա համապատասխանում է ծանր աստիճանին. առկա է շողացող առիթմիա, թիրոգեն մակերիկամային անբավարարություն, քաշի կտրուկ անկում, փսիխոզ և այլն:
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ: Դիֆուզ տոքսիկ խպիպի ախտորոշման մեջ մեծ դեր են խաղում հորմոնալ հետազոտությունը, կլինիկական պատկերն ու գործիքային հետազոտությունը: Արյան մեջ որոշում են TTG-ն և T4 ազատը, անհրաժեշտության դեպքում T3 ընդհանուրն ու T4 ընդհանուրը: Առկա է TTG-ի իջեցում և T4 ազատի բարձրացում:
Գեղձի շոշափման միջոցով կարող ենք պարզել մեծացած է արդյոք վահանագեղձը, թե ոչ:
Գեղձում գոյացություններ լինել-չլինելու փաստը որոշվում է վահանագեղձի ուլտրաձայնային հետազոտություն կատարելով (սոնոգրաֆիա):
Երբեմն կատարում են գեղձի սցինտիգրաֆիա,եթե գեղձն ունի հետկրծոսկրային աճ կամ անհրաժեշտ է տարբերակել դիֆուզ տոքսիկ խպիպը գեղձի ֆունկցիոնալ ավտոնոմիայից:
ԲՈՒԺՈՒՄԸ: Ինչ վերաբերվում է բուժմանը, ապա պետք է նշել, որ բնորոշ կլինիկական պատկերի դեպքում անհրաժեշտ է դիմել էնդոկրինոլոգին: Կիրառվում են հակաթիրեոիդ պրեպարատներ, նյարդային համակարգը հանգստացնող միջոցներ, բետտա ադրենոբլոկատորներ, ֆիտոթերապիա:
Ենթաբաժին: Եղեք առողջ | Ավելացրեց: Admin (30.11.2011) | Հեղինակ: Ռուզաննա Սիրադեղյան
Դիտում: 6777 | Տեգեր: ԴԻՖՈՒԶ ՏՈՔՍԻԿ ԽՊԻՊ | Հեղինակություն: 3.0/1
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները
[ Գրանցում | Մուտք ]
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ հաճախությամբ եք դիմում բժշկի
Ընդամենը քվեարկել են: 367
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին