ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆ
Եղեք առողջ [14]
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հոդվածներ » Եղեք առողջ

ԳՁՕ: ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԿԱՄ ՄՈԻՏԱՆՏՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

Ուսումնասիրելով և ճանաչելով շրջակա միջավայրը, մարդն անընդհատ փոփոխում է բնությունը, գիտակցաբար կամ անգիտակցաբար խախտելով բնապահպանության հաշվեկշիռը: Մարդու գործունեության արդյունքում առաջացող փոփոխությունները դարձել են կամ օգտակար, կամ վնասակար, կամ էլ կործանարար` ինչպես աոանձին անհատի, այնպես էլ ողջ մարդկության առողջության համար: Գիտության առաջընթացը կանգնեցնել հնարավոր չէ, և անհրաժեշտ էլ չէ: Գիտնականները պարտավոր են տալու համընդհանուր իրադարձությունների զարգացման գիտական կանխատեսումները: Մարդկային մտքի նվաճումների միայն զգուշավոր և  մտածված կիրառումը կարող է նվազեցնել գիտական հայտնագործություններում պարունակվող պոտենցիալ վտանգը: Ողջ աշխարհով մեկ զարգանում է մոլեկուլյար կենսաբանության նոր ճյուղը` գենային ինժեներիան: Արդեն հնարավոր են դարձել գեների` բնության մեջ գոյություն չունեցող զուգակցությունների նպատակային ձևավորումները: Իսկ ինչ են իրենցից ներկայացնում տրանսգենային կամ գենետիկորեն փոփոխված (մոդիֆիկացված) օրգանիզմները (ԳՁՕ): ԳՁՕ-դրանք օրգանիզմներ են, որոնց ժառանգական ապարատում ներդրված են օտարածին գեներ` նոր որակների կամ նոր ֆունկցիաների ստացման նպատակով:
Բարձր բերքատվությամբ բուսական կուլտուրաներ և բարձր մթերատվությամբ կենդանիներ (որոնք դիմացկուն են տարբեր ազդեցությունների նկատմամբ) ստանալու համար ձևավորվել են բնության մեջ չխաչասերվող օրգանիզմների հիբրիդներ` առանց նախապես հաշվի առնելու ապագայում սպասվող արդյունքները: Այլ բույսի, կենդանու, միջատի, բակտերիայի, և նույնիսկ` մարդու գեները ներդրվում են բույսերի, ձկների և կաթնասունների քրոմոսոմներում` դոնորի կառուցվածքի վրա այդ գեների ներգործության նպատակով, ինչի արդյունքում ձևավորվում են կենդանի օրգանիզմների նոր` գոյություն չունեցող ձևեր, որոնք անցյալում հնարավոր չէր պատկերացնել: Ոչ ազգակցական տեսակների գեների ընտրության ճանապարհով կարելի է ստանալ ցանկացած արդյունք, ստեղծելով տրանսգենային օրգանիզմներ, որոնք ժառանգաբար փոխանցում են իրենց փոփոխված հատկությունները:
Այժմ Միչուրինի վերաբերյալ անեկդոտը`  ձմերուկի և միջատների խաչասերման մասին (որպեսզի կորիզներն իրենք իրենց ցրվեն-հեռանան) այնքան էլ տարօրինակ և անհավանական չի թվում: Առաջին տրանսգենային բույսը` ծխախոտը (որից ցանկացել են հեռացնել նիկոտինի գենը) ստացվել է 1983թ.: 1996թ. ծնվեց Դոլլի գառնուկը` աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունը: Սկսած 1996թվից` ԳՁՕ–ն աճեցնում են վաճառքի համար, և բույսերը, որոնք պարունակում են միջատների, բակտերիաների, ձկների և այլ կենդանի օրգանիզմների գենային հատվածներ` սկսեցին ցանվել խոշոր ցանքատարածքներում: Հատկապես տարածված են եգիպտացորենի, սոյայի, բրնձի, շաքարի ճակնդեղի, կարտոֆիլի և լոլիկի ԳՁ-ը: Շնորհիվ գենային ինժեներիայի, լավացել են կուլտուրաների արտաքին տեսքը, կազմը և համային հատկանիշները, բարձրացել է դիմացկունությունը հիվանդությունների, բույսերի պաշտպանության քիմիական միջոցների, անբարենպաստ կլիմայական պայմանների նկատմամբ: Գենային ինժեներիայի ևս մեկ առավելություն է նոր տեսակների ստացման համար անհրաժեշտ ժամանակահատվածի կրճատումը: Սելեկցիայի 10 և ավելի տարիների փոխարեն բիոտեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստանալ նոր կուլտուրաներ 2-3 տարվա ընթացքում: Օրինակ` մոդիֆիկացված լոլիկները, ելակը` ներդրված ցրտադիմացկուն ձկան գենով` ցրտահարությունից պաշտպանվելու համար, կարտոֆիլի որոշ տեսակներ և եգիպտացորեն` բակտերիաների գեներով, չորադիմացկուն ցորենը` ուղտի փշիկի գենով, Շգեպատիտի նկատմամբ իմունիտետի գեն պարունակող կարտոֆիլը և այլն: Փորձարկումներ են տարվում հակաքաղցկեղային խնձորների ստացման ուղղությամբ և այլն: Դոլլի ոչխարին կլոնավորած գիտնականները փորձարկումներ են կատարում հավի նկատմամբ, որի ձուն պարունակում է քաղցկեղի բուժման ժամանակ կիրառվող պրոտեիններ: Նոր բույսերն ունեն բավականին բարձր բերքատվություն, ինչը, ԳՁ– տեխնոլոգիաների կողմնակիցների կարծիքով, կօգնի լուծել պարենային դեֆիցիտի պրոբլեմը զարգացող երկրներում:
Բիոտեխնոլոգիական կորպորացիաներն ազդարարում են, որ իրենց նոր արտադրանքների շնորհիվ կհաղթահարվի համաշխարհային սովը, կվերանան համաճարակները և կբարելավվեն հասարակության առողջության ցուցանիշները: Սակայն մի մասի համար գենետիկական ինժեներիան`  մտքի և բանականության հաղթանակ է, մոլորակի աճող բնակչությանը սպառնացող սովից ազատագրում  և գերշահույթների ստացում, մյուս մասի համար` բնության կողմից սահմանված բնական օրենքներին, կանոններին անթույլատրելի միջամտություն, ինչը հղի է վտանգավոր արդյունքներով բոլոր կենդանի օրգանիզմների համար: Ինչպես հայտնի է, բոլոր գեների միասնությունր (ԴՆԹ) - ծրագիր է, որի հիման վրա կոնկրետ միջավայրում զարգանում է գեների համակարգը, որը որոշում է օրգանիզմի ֆիզիկական և հոգևոր էությունը:
ԴՆԹ-ն օժտված է երկու հիմնական գործառույթներով: Առաջին` սպիտակուցների սինթեզի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում: Երկրորդ` ինքնապատճենահանում: ԴՆԹ-ի կառուցվածքի բացահայտումից  հետո տասնամյակներ անցան, մինչև որ պարզվեց գենետիկական նյութի ապշեցուցիչ կայունության բնույթը: Պարզվեց, որ այս ֆենոմենը պայմանավորված  է ոչ թե ԴՆԹ-ի իներտությամբ, այլ հատուկ ԴՆԹ-ի վերականգնման համակարգերի գոյությամբ, որոնք պահպանում և վերականգնում են նրա ամբողջականությունը` բջջի (օրգանիզմի) կենսագործունեության ընթացքում: Այսպիսով, ԴՆԹ-ն`  բարձրագույն կազմակերպվածության քիմիական մոլեկուլ է, և բջջի հետ մեկտեղ այն ենթարկվում է շրջակա միջավայրի գենոտոքսիկ գործոնների ներգործությանը: Մոլեկուլյար կաոուցվածքում թեկուզ և աննշան փոփոխությունները կարող են աոաջ բերել կենսաբանական հատկանիշների զգալի փոփոխություններ: Հաստատված է նաև, որ օրգանիզմի հատկությունները և նրա կենսունակությունը հիմնական գործոնների փոխազդեցության արդյունք է` ժառանգականության և շրջակա միջավայրի: ժառանգականությունը  ծնողների, իրենց բնորոշ գծերը հաջորդ սերնդին փոխանցելու հատկությունն է: Ցանկացած օրգանիզմի զարգացմանը մասնակցում են հազարավոր տարբեր փոխկապակցված գործընթացներ, որոնք կախված են ներքին և արտաքին գործոններից: ԴՆԹ-ի մոլեկուլում պարունակվող ժառանգական տեղեկատվությունը անընդհատ ենթարկվում է նշված գործոնների ազդեցությանը: ԴՆԹ-ն վնասող գործոնները կարող են խախտել բջջի (օրգանիզմի) կենսագործունեությունը, նրա գենետիկական կայունությունը, և հանգեցնել ժառանգական վնասվածքների` ԴՆԹ մուտացիաների առաջացմանը, ընդ որում` ինչպես օրգանիզմի տարբեր հատկություններր բնորոշող, այնպես էլ պաշտպանական մեխանիզմները (ԴՆԹ-ի վերականգնման համակարգերը) վերահսկող գեներում: Հետևաբար, բնակչության առողջական վիճակը կարելի է սահմանել որպես ֆունկցիա` կախված շրջակա միջավայրի բազմաթիվ փոփոխություններից: Բնության սուբյեկտների`  էվուլյուցիոն եղանակով ձևավորված ցանկացած փոխներգործության մեջ հավասարակշռության խախտումը հանգեցնում է կենդանի օրգանիզմների նոր հիվանդությունների առաջացմանը, արդեն գոյություն ունեցող հիվանդությունների հաճախականության մեծացմանը, ինչպես նաև ժառանգական հիվանդություններին: Չնայած մեծ թվով գիտնականների նախազգուշացումներին, որ գենային ինժեներիայի ժամանակակից տեխնոլոգիաները մինչև վերջ մտածված, քննարկված չեն, և կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, հետևաբար, մեծ վտանգ են ներկայացնում, ԳՁ–արտադրանքներն արդեն վաճառվում են աշխարհի շատ երկրներում: Ընդ որում, խախտվում է էկոհամակարգի հավասարակշռությունը, քանի որ, շնորհիվ ներմուծված օտարածին գեների, դրանք հայտնվում են առավել նպաստավոր վիճակում և դուրս են մղում վայրի կուլտուրաներին, որոնց արդեն հարմարվել էր տվյալ միջավայրը: Սկիզբ է դրվում փոխկապակցված գործողությունների մի ողջ շղթայի: Սակայն գլխավոր պոտենցիալ վտանգը  հենց իր` բույսի մեջ տեղադրված գենի (գեների) վարքագծի անորոշության և անկանխատեսելիության  մեջ է, ինպես նաև նրանում, որ այդ գենը (գեները) սննդի միջոցով կարող են հայտնվել մարդու և կենդանիների օրգանիզմում: Հայտնի է, որ այլածին գեների ներդրումները անկայուն բնույթ ունեն: Հայտնի է նաև, որ գեների տեղադրման գործընթացը առանձնահատուկ հստակությամբ չի բնորոշվում: Տեղափոխված գենը կարող է ազդել հարևան գեների վրա, և  այդ ազդեցությունը կարող է տարածվել նաև մինչ այդ  լռող գեների վրա: Օտար գենը կարող է առաջ բերել բջջի կենսունակության խախտում:
 Օրինակ`  աճի հորմոնի գենը, որը տեղադրվել է թառափի գենոմում, հանգեցրեց ոչ միայն ձկան չափերի արագ մեծացմանը, այլ նաև նրա գունավորման փոփոխությանը: Գործնականում բոլոր ԳՁ կուլտուրաները, որոնք կայուն են միջատների հանդեպ, անջատում են բակտերիալ տոքսիններ: Կարտոֆիլը, որը դիմացկուն է կոլորադյան բզեզի հանդեպ, սինթեզում է իրեն ոչ բնորոշ տոքսին: Կոլորադյան բզեզը, սնվելով այդ կարտոֆիլով, կարող է ոչնչանալ կամ պահպանվել: Բզեզների պոպուլյացիայում միշտ կգտնվեն այնպիսիք, որոնց վրա տոքսինը  չի անդրադառնա: Նման բզեզների սերունդը ևս դիմացկուն կլինի թույնի նկատմամբ: Դրանց առաջացումը միայն ժամանակի խնդիր է: Նման բզեզներ մինչ այժմ բնության մեջ չեն եղել: Իսկ բնության մեջ ամեն ինչ հավասարակշռված է, և նման բզեզ-մուտանտի առաջացումը խախտում է բնության կենսաբանական նորմատիվները: Ավելին` առավել դիմացկուն բզեզի դեմ հարկ կլինի ստեղծել ջերմամիջուկային կարտոֆիլ: Եվ այդ ՙսպառազինությունների՚ մրցավազքը կշարունակվի մինչև կողմերից մեկի լիակատար հաղթանակը: Եվ ոչ մի երաշխիք չկա, որ այդ պայքարում կհաղթի մարդկությունը: Ներկայումս առաջացել են գերմոլախոտեր: Դրանք դիմացկուն են հերբիցիդների նկատմամբ, իսկ այդ դիմացկունությունը  փոխանցվում է ԳՁ –բույսերից: Օրինակ` գենետիկորեն փոփոխված եգիպտացորենի և մոտակայքում աճող բուսականության միջև զանգվածային փոշոտման արդյունքում մի քանի տասնամյակ անց կարող են հայտնվել մոլախոտերի նոր տեսակներ` ֆանտաստիկորեն պտղատու, անհավանական դիմացկուն և քիմիկատների նկատմամբ անզգա: Գրանցվել են դեպքեր, երբ տրանսգեներով տնկված տարածքներում անհայտանում են թիթեռները: Գեներով կատարվող մանիպուլյացիաները կարող են մեծացնել սննդի մեջ պարունակվող բնական բուսական տոքսինների քանակությունը կամ առաջացնել բոլորովին նոր տոքսիններ: Կան դանդաղ ներգործության տոքսիններ, երբ սպիտակուցի թունավորման բացահայտման ժամկետը կազմում է 30 և ավել տարի: ԳՁ–սոյան, ըստ սպիտակուցային կառուցվածքի, տարբերվում է սովորականից 74%-ով: Այդ սպիտակուցները սկզբունքորեն նոր են, քանի որ  բուսական և բակտերիալ սպիտակուցների հիբրիդներ են, այդ պատճառով չեն կարող հարել ոչ մեկին, ոչ էլ մյուսին: Իսկ սպիտակուցի վերածումն օգտակարից հիվանդահարույցի, կարող է կախված լինել ամինաթթվի կազմի նույնիսկ աննշան փոփոխությունից: ԳՁ մթերքները պրոբլեմներ են առաջացնում հակաբորբոքիչների կիրառման հետ, քանի որ գեների տեղափոխության հարմարության տեսանկյունից ելնելով հաճախ կիրառվում են այս կամ այն հակաբորբոքիչի  նկատմամբ դիմացկունության գեներ:
Դրանք սննդի միջոցով հայտնվում են օրգանիզմում: Դա հանգեցնում է այն բանին, որ հիվանդահարույց բակտերիաներն իրենք են ձեռք բերում նման գեն, և չեն ենթարկվում հակաբորբոքիչի ազդեցությանր: ԳՁՕ առաջացմամբ ստեղծվեց նոր գիտական ուղղություն` տրանսգենային  բույսի ֆիզիոլոգիա: Հետաքրքրությունը դրա հանդեպ շատ մեծ է: Դրա խնդիրն է բացահայտել, թե մարդու չնախատեսված միջամտությունը և ներգործությունը գենոմի վրա ինչպես է անդրադառնում բույսի կյանքի վրա: Չէ որ միայն բույսը կարող է առաջացնել թթվածին և ստեղծել օրգանական նյութ ածխաթթու գազից և ջրից` օգտագործելով Արևի էներգիան: Մոլորակի մնացած բնակիչները, այդ թվում մարդը, միայն օգտվում են բույսերի տիեզերական գործունեության արդյունքներից: Գոյություն ունեն զարգացման ընթացքում ձևավորված օրենքներ, որոնց համապատասխան բույսը զարգանում է: Եվ գոյություն ունի խիստ արգելք միմյանցից հեռու տեսակների օրգանիզմների միջև գենետիկական տեղեկատվության փոխանակման նկատմամբ: Գենային ինժեներիան խախտում է այդ արգելքը: Դեռևս շատ քիչ բան է հայտնի մարդու առողջության և շրջակա միջավայրի համար ԳՁ-մթերքների ստացման և տարածման հնարավոր հետևանքների մասին: Գենետիկորեն փոփոխված մթերքների կողմնակիցներն ու հակառակորդները կարող են միայն վիճաբանել և առաջ քաշել իրենց հիպոթեզները: Իսկ թե նման սնունդն ինչպես կազդի մարդկանց առողջության վրա, չի պատկերացնում ոչ ոք: Հարցի ուսումնասիրությունը դեռ նոր է սկսվում: Նույնիսկ տրանսգենային արտադրանքների կողմնակից գիտնականները նշում են, որ ԳՁ-սննդի օգտագործման արդյունքի իրական գնահատականը կարելի է տալ միայն մի քանի սերունդ անց: 1994թ. սկսած, սննդի բաղադրությամբ պայմանավորված հիվանդությունների թիվն ԱՄՆ-ում աճել է 10 անգամ: Եվ հենց 1994թ. ԱՄՆ-ում թույլատրվեց վաճառել գենետիկորեն փոփոխված բանջարեղենի առաջին խմբաքանակը: Շատ բժիշկներ համադրում են այս փաստերը և հանգում տրամաբանական այն հետևությանը, որ տրանսգենային մթերքներն այնքան էլ անվնաս չեն, ինչպես պնդում են փորձագետները: Վերջին հաշվով, եթե ԳՁ կարտոֆիլն այնքան է փոփոխվել, որ նրանից ոչնչանում են կոլորադյան  բզեզները, ապա ինչու նույնը չի կարող կատարվել մարդու հետ: Վերջին 5 տարիների ընթացքում նկատվել է ալերգիկ հիվանդությունների ահռելի աճ:
1986թ. հաստատվեց, որ ԳՁ-սոյայից առաջացած ալերգիայի պատճառ է հանդիսացել բրազիլական ընկույզից տեղափոխված գենը: Պարզվեց, որ ԳՁ-սոյան հանդիսանում է մաշկի շատ հիվանդությունների, գլխացավերի, աղիքի բորբոքումների պատճառ: Վերջերս գերմանացի գիտնականները պարզել են, որ բակտերիաները, որ գտնվում են մեղվի ստամոքսում և սնվում տրանսգենային բույսի փոշիով, ենթարկվել են մուտացիաների: Հետևաբար, մուտացիայի վտանգը սասանում է նաև մարդկանց, որոնք օգտագործում են ԳՁ-սնունդ, ինչպես նաև ողջ կենդանի օրգանիզմներին: ԳՁ –սննդամթերքներ օգտագործող ընտանիքի մոտ աղիքային բակտերիաների հետազոտության ժամանակ պարզվել է, որ նրանցից շատերի մոտ բակտերիաները յուրացրել են ԳՁՕ որոշ գեներ, և այդ բակտերիաները դարձել են բավականին դիմացկուն հակաբորբոքիչների նկատմամբ: Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ երկար ժամանակ տրանսգենային կարտոֆիլով կերակրվող մկների մոտ նկատվել է իմունային համակարգի խախտում և այլ հիվանդություններ: Իսկ ԳՁ-ճակնդեղով կերակրված առնետների մոտ արյան մեջ իջել է հեմոգլոբինի և լեյկոցիտների քանակությունը: Մինչ գիտնականները վիճաբանում են մարդու համար ԳՁ-սննդի վնասակարության մասին, որպես փաստարկ ներկայացնելով մկների վրա կատարված փորձարկումների արդյունքները, ԳՁ– մթերքներն արդեն տարածվել և վաճառվում են աշխարհի տարբեր երկրներում: Մարդկանց նկատմամբ կատարվում են զանգվածային փորձարկումներ, մանավանդ զարգացող և հետամնաց  երկրներում  (սոցիալական քաոսում  դժվար է հետևել արտադրանքի որակին): Տրանսազգային կորպորացիաները շտապում են համալրել շուկաները զենային ինժեներիայի արտադրանքով: Իրականում ԳՁ-ինդուստրիայի առաջնորդներն իրենց գործողություններով հստակ ներկայացնում են, որ իրենք ընդամենը ցանկանում են կիրառել ԳՁՕ-ն, որպեսզի զավթեն և մենաշնորհի վերածեն սերմերի, պարենի, դեղամիջոցների համաշխարհային շուկան: ԳՁՕ ներդրման կողմնակիցները պնդում են, որ դրանց օգտագործումը շահույթ կբերի աղքատ ֆերմերներին և կօգնի ապագայում բավարարել զարգացող երկրներում սննդամթերքի պահանջը: Այնուհանդերձ, անհասկանալի է մնում, թե հնարավո±ր է արդյոք ստանալ նման արդյունքներ առանց շոշափելի ներդրումների: Զարգացող երկրներին սովից փրկելու հարցում ԳՁՕ դերը խիստ չափազանցված է: Նման մոտեցումն անտեսում է այն փաստը, որ զարգացող երկրներում առաջացող սովի իրական պատճառը ոչ թե սննդամթերքի բացակայությունն է, այլ դրանց անմատչելիությունը աղքատ  բնակչության համար: Պրոբլեմի լուծումը և սննդամթերքների անվտանգության ապահովումը  սոցիալական և տնտեսական խոչընդոտների հաղթահարման մեջ է, որոնք սահմանափակում են աղքատ մարդկանց կողմից սննդամթերք գնելու և վաճառելու հնարավորությունը: Թանկարժեք տեխնոլոգիաները, ինչպիսին է, օրինակ, գենային ինժեներիան, որոնք պատկանում են խոշոր կորպորացիաներին, միայն ավելացնում են այդ խոչընդոտները, բերելով ավելի մեծ աղքատության և դժվարացնելով սննդամթերքի անվտանգության նկատմամբ վերահսկողությունը: Այսինքն` վերջին հաշվով, շահույթը ստանում են հենց կորպորացիաները: Այսօր առաջադեմ մարդկությունը փորձում է րնտրություն կատարել ԳՁ-մթերքների արտադրության և իրացման բնագավառի հսկաների (Monsato, AgrEvo, Pioneer Hi-Brend և այլն) կարգախոսների (Փրկենք ողջ աշխարհը սովից) և բնապահպանական կազմակերպությունների դիմակայության միջև, որոնք արդեն ձևավորել են հասարակական կարծիք` Ո°չ մուտանտներին: Այսօր ԳՁՕ համաշխարհային արտադրությունը կենտրոնացված է ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Չիլիում, Կանադայում և Չինաստանում: Green Peace-ի տվյալներով, աշխարհում հայտնի մի շարք ընկերություններ իրենց արտադրանքի թողարկման ժամանակ օգտագործում են գենետիկորեն մոդիֆիկացված բաղկացուցիչներ (Nestle, Coca-Cola, Danon, Mars և այլն): Այդ ընկերությունների արտադրանքներին ծանոթ են և մեր գնորդները: Իսկ թե ինչպես դա կանդրադառնա մեր, մեր երեխաների, իսկ գուցե նաև, թոռների առողջության վրա, մնում է միայն կանխազուշակել: Christian Aid կազմակերպությունը, անհանգստացած լինելով զարգացող երկրներում ԳՁ-կուլտուրաների օգտագործման բացասական հետևանքներով, գտնում է, որ դա կարող է հանգեցնել աղքատության ավելացմանը, քանի որ այդ երկրներում մարդկանց բարեկեցությունը և սննդամթերքի քանակությունը ուղղակիորեն կախված է գյուղատնտեսության վիճակից: "Ինքնասպանություն վաճառող Ֆերմերային տնտեսություններ, կեղծ խոստումներ և գենային ինժեներիան զարգացող երկրներում" հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես են բիոտեխնոլոգիական կորպորացիաները ընդլայնում վերահսկողությունը ողջ աշխարհում սննդամթերքի շուկայի նկատմամբ: Համաձայն բիոանվտանգության արձանագրությունների`  զարգացող երկրներն իրավունք ունեն ինքնուրույն որոշելու` օգտագործե±լ ԳՁՕ, թե± ոչ: Բոլոր երկրներն իրավունք ունեն հրաժարվել ԳՁՕ-ի ներմուծումից, և մարդասիրական օգնությունը չպետք է վերածվի ԳՁՕ-ի համատարած ներդրման գործիքի: 1998թ. եվրոպացիները հայտարեցին ԳՁ-արտադրանքի ներկրման արգելքի մասին, չնայած վերջերս, ԱՄՆ-ի   ազդեցության ներքո Եվրամիությունը ստիպված էր փոքր-ինչ թուլացնել ԳՁՕ-ի ներկրման նկատմամբ մորատորիումը, ինչն առաջ բերեց զանգվածային ցույցեր: Սակայն Եվրոպայում խստացված են պահանջները ԳՁ-կուլտուրաների ցանքի նկատմամբ: Նման ձևով, ԳՁ-մթերքների (որոնց անվտանգությունը մարդու առողջության համար լաբորատոր պայմաններում ապացուցված չէ) ներկրման արգելք են սահմանել Ճապոնիան, Չինաստանը, ինչպես նաև Աֆրի-կայի մի շարք պետություններ: Ինչով է սպառնում մեր երկրին, օրինակ, նոր, գենետիկորեն մոդիֆիկացված հատկանիշներով տրանսգենային ցորենի ներմուծումը: Աճելով և տարածվելով շրջակա միջավայրում, դրանք կարող են փոփոխել մեր բուսականության համար բնորոշ կուլտուրաների հատկանիշները կամ իսպառ վերացնել այդ կուլտուրաները: Տրանսգենային մթերքների (կարտոֆիլ, սոյա, եգիպտացորեն, տոմատ, ցորեն և այլն) ներմուծման հարցերը բավականին արդիական են Հայաստանի համար: Սննդամթերքի մեջ ԳՁՕ ախտորոշումն ինքնըստինքյան պահանջում է թանկարժեք սարքավորումներ և հստակ կանոնակարգում: Հասարակությանը տեղեկացումը և նրա մասնակցությունը գենետիկորեն փոփոխված օրգանիզմների  տեղափոխման   և   օգտագործման  հարցերում  որոշումների կայացման գործընթացին, մեզ մոտ, ցավոք, դեռ ընդունված չէ: Մարդկության գենետիկական անվտանգությունը շրջակա միջավայրի վնասակար նյութերի նկատմամբ հանդիսանում  է  մարդու էկոլոգիայի և կայուն զարգացման հիմնական հարցերից մեկը, ինչպես նաև բժշկա-կենսաբանական հետազոտությունների գերակա ուղղությունը: Մարդու պոպուլյացիայում զենետիկական մոնիթորինգի հարցերր շրջակա միջավայրի աղտոտման գենետիկական հետևանքների վերահսկման նպատակով, դեռևս խորությամբ ուսումնասիրված չեն:


Փառանձեմ  Աղաջանյան
ՎՊԲՔ-ի  համաբուժարանի բժիշկ-թերապևտ, դասախոս
Ենթաբաժին: Եղեք առողջ | Ավելացրեց: Admin (18.11.2011) | Հեղինակ: Փառանձեմ Աղաջանյան
Դիտում: 3038 | Քննարկում: 2 | Տեգեր: ԳՁՕ, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ | Հեղինակություն: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները
[ Գրանցում | Մուտք ]
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Օգտակար էր արդյոք կայքը Ձեզ համար
Ընդամենը քվեարկել են: 231
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին