ՄԱԶԱԿԱԼՈՒՄ - Եղեք առողջ - Հոդվածներ - ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ - HEALTH BRIDGE
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆ
Եղեք առողջ [14]
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հոդվածներ » Եղեք առողջ

ՄԱԶԱԿԱԼՈՒՄ
Մազակալումը` հիրսուտիզմը, դա տերմինալ մազերի ավելորդ աճն է մարմնի մաշկային ծածկույթի անդրոգենկախյալ  շրջաններում(դեմք, որովայնի ստորին երրորդական,իրան,ազդրեր),որը չի համապատաս-խանում սեռին և տարիքին:
Սա շատ հաճախ հանդիպող ախտանիշ է էնդկրինոլոգի պրակտիկայում:
Այն կարող է հանդիսանալ <<այցեքարտ>>,որը խոսում է կնոջ ռեպրո-դուկտիվ համակարգի ոչ լիարժեք աշխատանքի մասին:
Գոյություն ունի ևս մեկ տերմին`հիպերտրիխոզ,որն իրենից ներկա-յացնում է մազերի քանակական տարածուն աճ:
Վերջին տվյալներով երիտասարդ աղջիկների և կանանց մոտ մազակա-լումը կարող է պայմանավորված լինել կամ արական սեռական հորմոն-
ների ավելցուկով(հիպերանդրոգենիա) կամ վերջիններիս հանդեպ մա-
զարմատների ընկալիչների զգայնության բարձրացմամբ այն դեպքում, երբ արական սեռական հորմոնների քանակը նորմալ է:
Հիրսուտիզմը կարող է լինել  բազմաթիվ էնդոկրին և ոչ էնդոկրին պաթո-
լոգիաների ախտանիշ,այդ թվում ձվարանների պոլիկիստոզ,մակերիամ-
ների կեղևի բնածին դիսֆունկցիայի,մակերիկամների ուռուցքների (անդրոստերոմա),Իցենկո-Կուշինգի հիվանդության և այլն:
Քննարկենք վերը նշվածներից մակերիկմների բնածին դիսֆունկցիան:
Սրա հիմքում ընկած է մակերիկամների կեղևային հատվածների ֆերմենտային համակարգի անբավարար աշխատանքը(մասնավորապես
21-հիդրօքիլազայի):
Գոյութուն ունեն մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիայի մի քա-նի կլինիկական ձևեր.
1.վիրիլ կամ առնականացնող,
2.աղակորուսյալ
3.հիպերթենզիվ կամ բարձր ճնշումային:
Այս երեք ձևերից ամենատարածված ձևը դա վիրիլն է:Ներարգանդային
կյանքում մակերիկամներում առաջացող արական սեռական հորմոն-ների ավելցուկը հանգեցնում է առնականացման,ինչը նորածին աղջիկնե-
րի մոտ արտահայտվում է ծլիկի մեծացմամբ և ուռոգենիտալ սինուսի
առկայությամբ:Այս հիվանդներին բնորոշ է հասակի արագ աճ սկսած 2-3
տարեկանից,կմախքի արագ հասունացում,ոսկրային տարիքը 5-7 տարե-կանում համապատասխանում է 10-14 տարկանի:9-13 տարեկանւմ հիվանդների հասակի աճը դադարում է,որովհետև արական սեռական հորմոնների ավելցուկը փակում է ոսկրերի աճի զոնաները:Նրանց հասա-
կը կազմում է 140-150սմ:
Այս երեխաների արտաքին տեսքը բնորոշ է`լայն ուսեր,նեղ ազդրեր,զար-
գացած կրծքամկաններ:5-6 տարեկանից սկսած երեխաների դեմքին ի հայտ են գալիս թարախաբշտեր,ցայլքի մազակալումը սկսում է 2-5 տա-
րեկանից,միաժամանակ կոշտանում է ձայնը:Հասունացման տարիքի աղ-
ջիկների մոտ կրծքագեղձերը չեն մեծանում,բացակայում են ինքուրույն
դաշտանային ցիկլերը:
Ախտորոշում:Ախտորոշման համար մեծ նշանակություն  ունեն վերը նշված կլինիկական ախտանիշները:Բացի դրանից անհրաժեշտ է կատա-
րել մեզի և արյան հորմոնալ հետազոտություններ,որոնք թույլ կտան
հաստատել այս ծանր պաթոլոգիան:
Բուժում:Բուժումը բավականին բարդ է և երկարատև:Աղջիկների մոտ հիմնական կոնսերվատիվ բուժմանը զուգընթաց կատարում են նաև վի-հատական բուժում` արտաքին սեռական օրգանների պլաստիկա 3-5
տարեկնում(մեծացած ծլիկի ամպուտացիա,ուռոգենիտալ սինուսի հա-տում):
Հիմնական կոնսերվատիվ բուժումն իրականացվում է գլյուկկորտիկոիդ-
ներով,որոնց դոզաներն ընտրվում են ինդիվիդուալ:

Ենթաբաժին: Եղեք առողջ | Ավելացրեց: Admin (11.09.2012) | Հեղինակ: Ռուզաննա Սիրադեղյան
Դիտում: 4065 | Քննարկում: 1 | Հեղինակություն: 1.5/4
Ընդամենը քննարկումներ: 1
1 RUZANNA   (02.09.2014 13:38)
INCH KAROXEM XMEL XNDRUMEM OQNEQ MAZAKALVUMEM

Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները
[ Գրանցում | Մուտք ]
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ հաճախությամբ եք դիմում բժշկի
Ընդամենը քվեարկել են: 315
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին