ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆ
Եղեք առողջ [14]
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հոդվածներ » Եղեք առողջ

Ոչ ստերոիդ հակաբորբոքիչների անվտանգ օգտագործումը պրակտիկայում

Վերջին տարիներին ոչ ստերոիդ հակաբորբոքիչները բժշկական պրակտիկայում հաճախ են օգտագործվում: Հարց է առաջանում  արդյոք այդ դեղամիջոցները անվտանգ են:
Առավել հաճախ մենք հանդիպում ենք ստամոքսի ,աղիների լորձաթաղանթի խոցային փոփոխությունների
25% հիվանդների մոտ ոչ ստերոիդ հակաբորբոքիչների երկար ժամանակ կիրառումից  առաջանում է քրոնիկ ստամոքսաբորբ ,   ստամոքսի կամ  12-մատնյա աղու քրոնիկ խոց ,որը կապված չէ
Helicobacter pylori-ի վարակից:
Ռիսկի գործոններն են 
*65-ից բարձր տարիքը
*Անամնեզում խոցային հիվանդության առկայությունը
*Գլյուկոկորտիկոստերոիդներով բուժումը
*Անտիկոագուլյանտների օգտագործումը
*Մեկից ավելի ոչ ստերոիդ հակաբորբոքիչների օգտագործումը
*Ոչ ստերոիդ հակաբորբոքիչների օրվա մեծ դեղաչափը
*Վերջին  ժամանակներում ոչ ստերոիդ հակաբորբոքիչների
   օգտագործելը:
Հաճախ ոչ ստերոիդ հակաբորբոքիչների օգտագործումից առաջացած խոցային հիվանդությունը ընթանում է առանց ախտանիշների և հայտնաբերվում  է միայն բարդությունների զարգացումից  հետո( ստամոքս –աղիքային արյունահոսություն կամ թափածակում):
Խոցի առկայության դեպքում անհրաժեշտ է դադարեցնել կամ փոխարինել մաքուր անալգետիկներով:
Ոչ ստերոիդ հակաբորբոքիչների օգտագործումը կարող է առաջացնել նաև էզոֆագիտներ ,բարակ և հաստ աղու բորբոքումներ:
Տարեցների,Շաքարային դիաբետով հիվանդների,սրտային անբավարարություն ունեցողների , ինֆեկցիոն հիվանդների մոտ , նաև` այլ դեղորայքների զուգակցումից , ոչ ստերոիդ հակաբորբոքիչների օգտագործումը  կարող է արագ զարգացնել սուր հեմոդինամիկ երիկամային անբավարարություն: Դեցորայքի ընդունումը դադարեցնելուց հետո երիկամների ֆունկցիան վերականգնվում է:
Լավ հայտնի է անալգետիկ նեֆրոպաթիան ,որը կապում են ֆենացետին պարունակող դեղամիջոցների օգտագործման հետ:
Դիկլոֆենակի օգտագործումը երբեմն առաջացնում է դիզուրիա, որը անհետանում է դեղորայքի ընդունումը դադարեցնելուց հետո : Ոչ ստերոիդ հակաբորբոքիչների երկարատև օգտագործումը առաջ է բերում  միզապարկի ծանր բորբոքում` ցիստիտ, որը չի անհետանում  դեղորայքի ընդունումը դադարեցնելուց հետո:Երբեմն հարկ է լինում կատարել ցիստէկտոմիա:
Ոչ ստերոիդ հակաբորբոքիչները կարող են առաջացնել հիպերկալեմիա ,օրգանիզմում հեղուկի պահպանում և հիպոնատրեմիա:
Զարկերակային գերճնշումով հիվանդների բուժումը ոչ ստերոիդ հակաբորբոքիչներով կարող է նվազեցնել հակահիպերթենզիվ և միզամուղ դեղամիջոցների ազդեցությունը:Այդ տեսանկյունից ավելի անվտանգ է սուլինդակը:
Բրոնխիալ ասթմայով հիվանդների մոտ ալերգիկ ռեակցիաներ կարող են առաջանալ ացետիլ սալիցիլաթթվի և այլ ոչ ստերոիդ հակաբորբոքիչների  կիրառումից, հատկապես` երբ ԲԱ-ն ուղեկցվում է ռինիտով և քթի խոռոչների պոլիպով:
Հետևաբար ոչ ստերոիդ հակաբորբոքիչների կիրառման ժամանակ պետք է հաշվի առնել վերը նշված բարդությունները, այլ դեղորայքի հետ համատեղելիությունը,յուրաքանչյուր դեպքի համար ընտրել օպտիմալ էֆեկտիվությամբ և ազդեցության երկարատևության պրեպարատ: Երկարատև ազդեցություն ունեցող դեղորայք նպատակահարմար է  օգտագործել սուր բորբոքումների և ցավերի ժամանակ :Երկարատև օգտագործման համար անհրաժեշտ է վերցնել  կարճ ազդեցություն ունեցող դեղեր ճիշտ ընտրելով դեղաչափը:
Հարկավոր է նաև համոզվել ,որ հիվանդը տեղեկացված է դեղորայքի կողմնակի ազդեցությունների և հնարավոր բարդությունների մասին:
Ենթաբաժին: Եղեք առողջ | Ավելացրեց: Admin (08.12.2011) | Հեղինակ: Արմինե Մանուչարյան
Դիտում: 2378 | Քննարկում: 4 | Տեգեր: Արմինե Մանուչարյան, բժիշկ, հակաբորբոքիչ | Հեղինակություն: 2.0/1
Ընդամենը քննարկումներ: 1
0  
1 Карине   (17.02.2012 17:11) [Նյութ]
Не говоря уже о том, что тот же самый больной одновременно или один за другим принимает диклофенак, наклофен, ольфен, вольтарен и т.д., не зная, что все это-одно и то же лекарство. Потому что больные считают, что знают медицину лучше врачей.
Карине Саргсян

Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները
[ Գրանցում | Մուտք ]
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Օգտակար էր արդյոք կայքը Ձեզ համար
Ընդամենը քվեարկել են: 231
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին