Փ Ղ Ա Խ Տ - Եղեք առողջ - Հոդվածներ - ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ - HEALTH BRIDGE
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆ
Եղեք առողջ [14]
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հոդվածներ » Եղեք առողջ

Փ Ղ Ա Խ Տ
Փղախտ (Elephantasis) են անվանում խրոնիկ ընթացող հիվանդությունը, որը հանգեցնում է ախտահարված օրգանի չափերի կայուն զարգացող մեծացման՝ գլխավորապես ըստ ծավալի: Առավել հաճախ ախտահարվում են ստորին վերջույթները եւ սեռական օրգանները:
Ախտահարված օրգանի կամ վերջույթի մեծացումը կապված է մաշկի ենթամաշկային բջջանքի եւ մակերեսային փակեղի ավշային համակարգի փոփոխման հետ, որն ուղեկցվում է խրոնիկական ավշային այտուցի առաջացմամբ, սպիտակուցային փոխանակության խանգարմամբ եւ ֆիբրոզ հյուսվածքի անվերադարձ զարգացմամբ: Փղախտի բազմաթիվ պատճառների մեջ առաջին տեղում են կարմիր քամուց կրկնակի բորբոքումները: Վերջույթի զանազան թարախաբորբոքային հիվանդությունները նույնպես կարող են փղախտի զարգացման անմիջական պատճառ դառնալ, իսկ որոշ դեպքերում դրանք նախորդում են կարմիր քամու բորբոքմանը: Փղախտն առաջանում է նաեւ չարորակ նորագոյացություններով՝ ավշային համակարգի ախտահարման հետեւանքով, վիրահատական ճանապարհով ավշային հանգույցների հեռացումից հետո, ռենտգեն եւ ռադիոթերապիայից, ինչպես նաեւ վերջույթի ծանր վնասվածքից հետո: Հանդիպում են փղախտի բնածին ձեւերը, երբ առկա է ավշային համակարգի առաջնային ախտահարում տարածուն լիմֆոէկտազիաների (ավշային լայնացումներ) զարգացմամբ:
 Կլինիկական արտահայտվածությամբ եւ սկլերոզի ու հյուսվածքների այտուցի արտահայտվածության աստիճանով տարբերում են ստորին վերջույթների փղախտի երեք ձեւեր՝
1.Փափուկ ձեւ, երբ ենթամաշկային ճարպաշերտի բլթակների միջեւ տեղի է ունենում ամուր շարակցական հյուսվածքի աճ, դրանք ձուլվում են եւ չափերով փոքրանում, բջջանքի շարածքահյուսվածքային միջնորմերը փխրվում են եւ տեղաշարժվում այտուցային հեղուկի պատճառով, լիմֆոանգիոէկտազիաները եւ այտուցն արտահայտված են:
2.Ամուր ձեւ՝ որի ժամանակ խիտ ենթամաշկային ճարպաշերտով բջջանքը փոխարինվում է ամուր շարակցական հյուսվածքով, ինչպես նաեւ առկա է փակեղի  խիստ հաստացում եւ սկլերոզ:
3.Խառը ձեւ, որի ժամանակ հանդիպում է  ամուր ձեւին բնորոշ խիտ հատվածների հերթափոխում փափուկ ձեւի հատվածներով: Փափուկ ձեւը բնորոշ է հիվանդության զարգացման վաղ շրջաններին, ամուրը՝ ուշ շրջաններին: Խառը ձեւն անհրաժեշտ է դիտել որպես անցողիկ՝ փափուկ եւ ամուր ձեւերի միջեւ:
           Հիվանդությունը դանդաղ է զարգանում, մինչեւ որ ախտահարված օրգանը հասնում է զգալի մեծության: Հաճախ հիվանդները չեն կարողանում ճիշտ նշել հիվանդության սկիզբը: Սկզբում ախտահարվում են վերջույթի կամ օրգանի հեռավոր հատվածները՝ ոտնաթաթը, սրունք-թաթային հոդի շրջանը, թլիպը: Սկզբնական շրջանում այտուցն անհետանում է կամ փոքրանում վերջույթին բարձր դիրք տալուց, սակայն այն իր ամրությամբ տարբերվում է սրտային, երիկամային եւ այլ այտույցներից: Ժամանակի հետ այտուցվածությունը տարածվում է վերջույթի վերը նշված հատվածների վրա եւ վերջույթին հորիզոնական դիրք տալուց լրիվ չի անհետանում:
Վերջինս փոխում է կազմությունը, ընդունելով «սյան» տեսք: Փափուկ հյուսվածքների կազմությունը փոխվում է եւ գնալով ամրանում, որը համապատասխանում է փղախտի փափուկ ձեւի անցմանը ամուրի:
 Կրնկի շրջանի մատների մաշկի վրա, փոշտի վրա, վերջինիս  ախտահարման դեպքում առաջանում է պապիլոմատոզ գորտնուկային աճ:
 Ստորին վերջույթի վրա ամուր թմբերի միջեւ առաջանում են խորը ծալքեր: Այս դեպքում մաշկն այնքան է հաստացած եվ ձգված, որ հնարավոր չի լինում ծալք առաջացնել: Մաշկը ոտնաթաթի եւ կոճի շրջանում հաճախ թեփոտվում  եւ ճաքճքում, որտեղից արտահոսում է թափանցիկ հեղուկ՝ ավիշ: Բաց թողնված դեպքերում ավշի արտահոսքի տեղերում առաջանում են էկզեմատոզ փոփոխություններ: Միանում է վարակը կրկնվող կարմիր քամու բորբոքման տեսքով: Շարժումը բոլոր հոդերում պահպանվում է ամբողջ ծավալով: Մաշկային ծածկույթների զգայնությունը պահպանվում է, ցավոտություն չի նշվում:
Փղախտի ախտորոշումն առանձնապես դժվարություն չի ներկայացնում: Փղախտն անհրաժեշտ է տարբերակել այտուցներից, որոնք առաջանում են սրտի, երիկամների հիվանդությունների, վարիկոզ լայնացած երակների, թրոմբոֆլեբիտների, հոդերում բորբոքային պրոցեսների ժամանակ: Անամնեզը, այտուցի բնույթը, երկկողմանի ներքին օրգանների փոփոխությունները կարող են սրտային եւ երիկամային այտուցները տարբերել փղախտից: Առավել դժվար է տարբերակել ստորին վերջույթների խորանիստ երակների թրոմբոֆլեբիտը, ինչպես նաեւ ավելի հազվադեպ հանդիպող հիվանդությունները, ինչպես օրինակ, լինֆանգիոման, բնածին զարկերակային բերանակցումները  (Պարսկ-Վեբեր-Ռուբաշովի հիվանդություն) եւ վերջույթների հեմանգիոմանները: Վերջին երկու հիվանդությունների դեպքում վերջույթի ծավալի մեծացումից բացի նշվում է նաեւ դրա երկարացում, որը փղախտի ժամանակ չի դիտվում: Հնարավոր է ստանալ ստույգ տեղեկություններ եւ հաստատել ախտորոշումը արտերիո եւ ֆլեբոգրաֆիկ հետազոտություններից հետո:
Փղախտի զանազան ձեւերի բացահայտման համար մեծ ախտորոշիչ արժեք ունի լիմֆոգրաֆիան: Լիմֆոգրամաների վրա տարբերում են խորանիստ եւ մակերեսային ավշային կոլլատերազները: Վերջիններս բաժանվում են միջայինների եւ դրասցիների: Ի տարբերություն երակների, ավշային հավաքիչները միմյանց հետ բերանակցող կապեր չեն ստեղծում: Ավշային անոթներին ունեն թալմատիկ փականներ՝ փոքր ուլունքահատիկների տեսքով: Լիմֆոգրամաների վրա ախտաբանության դեպքում կարելի է տեսնել լայնացած ավշային անոթներ, փականների անհետացում,  արտազեղումներ, անոթների խցանում եւ այլ փոփոխություններ:
Փղախտի բուժումը մինչեւ այժմ ներկայացնում է բարդ եւ դժվար լուծելի խնդիր: Պահպանողական բուժման եղանակների անհաջողությունը ստիպեց վիրաբույժներին դիմել վիրահատության: Միակ արմատական վիրահատությունը  մշակում եւ ենթամաշկային բջջանքում ֆիբրոզ փոփոխությունների զարգացման շրջանում ենթամաշկային բջջանքի եւ փակեղի տոտալ կտրման վիրահատությունն է՝ իր տարբեր ձեւափոխություններով:
Վերջին տարիներին վիրաբույժների կողմից ավելի մեծ ուշադրություն է գրավում փղախտի բուժումը հարաբերականորեն վաղ շրջաններում, երբ ֆիբրոզ փոփոխությունները դեռ բացակայում են, եւ ստեղծել դրենավորման լրացուցիչ ուղիներ, կարելի է արհեստական ավշաերակային բերանակցումների միջոցով: Առաջին այդպիսի վիրահատությունն իրականացրեց Ն. Խ.  Մախովը (1950)`ազդրի երեք ավշային անոթ տեղափոխելով փղախտով հիվանդի ենթամաշկային երակի մեջ: 1926 թվականից իրականության մեջ ավելի հաճախ սկեսեցին երեւալ հայտարարություններ այդպիսի վիրահատության մասին: Սակայն ավշային անոթների փոքր տրամագիծը թույլ չեր տալիս բավարար որակի բերանակցում դնել: Միայն միկրովիրահատական տեխնիկայի եւ օպտիկական խոշորացման միջոցների զարգացումը թույլատրեցին ավելի բարձր մակարդակով անցկացնել նման վիրահատությունները: Մեր երկրի շատ կլինիկական հիվանդանոցներում այժմ հաջողությամբ յուրացվում է ավշականգին ուղղված միկրովիրահատական տեխնիկայի մեթոդիկան: Մի շարք դեպքերում վիրահատական բուժման դրական արդյունքն ապացուցում է ավշային անոթի եւ երակի միջեւ ուղիղ բերնակցում ստեղծելու հնարավորությունը, ապահովելու համար ավշի անմիջական շպրտումը երակի մեջ:

Վանաձորի պետական բժշկական քոլեջի դասախոս՝ Մարիամ Ղազարյան

Ենթաբաժին: Եղեք առողջ | Ավելացրեց: Admin (04.08.2012) | Հեղինակ: Մարիամ Ղազարյան
Դիտում: 871 | Քննարկում: 4 | Հեղինակություն: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները
[ Գրանցում | Մուտք ]
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ հաճախությամբ եք դիմում բժշկի
Ընդամենը քվեարկել են: 315
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին