ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆ
Եղեք առողջ [14]
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հոդվածներ » Եղեք առողջ

Շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետը կամ շաքարախտը հաճախ անվանում են ՙլռակյաց մարդասպան՚, որովհետև գործում է դանդաղ և սկըզբում, որպես կանոն, առանց ախտանիշների: Մարդիկ, որոնց մոտ առաջին անգամ հայտնաբերվում է շաքարային, դիաբետ,   երբեմն նույնիսկ չեն կռահում այդ մասին, այնինչ առաջին անգամ հայտնաբերված շաքարախտն արդեն 2 տարի լուռ ու մունջ ախտահարել է օրգանիզմը: Ինչևէ, փորձենք բնութագրել և դասակարգել շաքարային դիաբետը: Սա խրոնիկ հիպերգլիկեմիայով (արյան մեջ գլյուկոզայի բարձր քանակ) և գլյուկոզուրիայով (մեզում գլյուկոզայի առկայություն) ընթացող հիվանդություն է,որի հիմքում ընկած է ինսուլինի բացարձակ կամ հարաբերական անբավարարությունը,ինչի հետևանքով առաջանում են մանր և խոշոր անոթների ախտահարումներ, այդ թվում սրտի,ստորին վերջույթների, երիկամների, ակնահատակի անոթների և նյարդերի ախտահարումներ:
Տարբերում ենք շաքարային դիաբետի բազմաթիվ տեսակներ, որոնցից առավել շատ հանդիպում են հետևյալ տեսակները.

1. շաքարային դիաբետ տիպ 1,որի հիմքում ընկած է ինսուլինի բացարձակ անբավարարությունը, առաջանում է երիտասարդների մոտ (մինչև 30-35տ), ընթանում է ավելի ծանր, հաճախակի են դեկոմպենսացիաները (ընդհանուր վիճակի վատացումեր) ու կոմաները,

2. շաքարային դիաբետ տիպ  2, որի հիմքում ընկած է ինսուլինի հարաբերական անբավարարությունը, առաջ է գալիս 40 տարեկանից բարձր անձանց մոտ, ընթանում է ավելի մեղմ,

3. հղիության դիաբետ կամ գեստացիոն դիաբետ, որն ի հայտ է գալիս հղիության 28-րդ շաբաթից հետո և բնորոշվում է գլյուկոզայի մատակարարման անցողիկ խանգարմամբ:

Կլինիկա:
Շաքարային դիաբետի մասին դեռևս հայտնի է եղել հույն, չինացի և հռոմեացի բժիշկներին,որոնց նկարագրմամբ մի խումբ հիվանդների մոտ մեզը եղել է քաղցր: Այստեղից էլ ծագել է շաքարախտի անվանումը`diabetus-հոսում, melitus-քաղցր, այսինքն քաղցրահոսություն: Կլինիկայում բացի մեզում և արյան մեջ գլյուկոզայի բարձր քանակից առկա են նաև բերանի չորություն, անհագ ծարավի զգացում, շատախմություն, շատամիզություն, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների չորություն, ճաքճքվածություն, գիշերամիզություն, շատակերություն, քաշի անկում, ճնշման բարձրացում, մաշկային քոր (հատկապես գենիտալիայում),ստորին վերջույթների ցավ, թմրածություն,սառչելը, փորկապություն, որին հաջորդում է փորլուծություն, ընդհանուր թուլություն, տեսողության վատացում:
Ըստ ծանրության տարբերում ենք շաքարախտի երեք աստիճան.
1.թեթև աստիճան
2.միջին ծանրության
3.ծանր աստիճանի
Շաքարային դիաբետն անվանում են ՙխարդախ՚ հիվանդութ- յուն:
Այս բնորոշման մեջ կա իմաստություն,որովհետև ՙիր սև գործը՚
տեսնելով,այն կարող է հանգեցնել այնպիսի բարդությունների, որոնք կրում են կայուն անդարձելի բնույթ և վերջիվերջո հան- գեցնում են օրգան-համակարգերի ֆունկցիաների անդառնալի
կորստի:Օրինակ` անգիոռետինոպաթիան հանգեցնում է կուրու-
թյան,նեֆրոպաթիան`խրոնիկ երիկամային անբավարարության,
կարդիոպաթիան` սրտի իշեմիկ հիվանդության,ՙհամր ինֆարկ-
տի՚,որի ժամանակ ցավ չի լինում,և ինֆարկտ դիագնոզը դրվում է պատահական ԷՍԳ անելիս,կամ,ցավոք սրտի, հետմահու:
Ախտորոշումը:
Ախտորոշումը հիմնված է կլինիկական ախտանիշների և լաբորատոր հետազոտությունների վրա:
Նորմայում գլուկոզայի քանակն արյան մեջ 3.3-5.8մմոլ/լ  է:
Որպեսզի դրվի շաքարային դիաբետ  դիագնոզը,անհրաժեշտ է
հայտնաբերել օրվա ցանկացած պահին 10մմոլ/լ և ավելի:
Կողմնակի հետազոտություններ անհրաժեշտ չեն:Նույն ձևով
դիագնոզը դրվում է այն դեպքում,երբ կրկնակի անգամ արված
փորձում գլյուկոզայի քանակն արյան մեջ մեծ է 6.7մմոլ/լ-ից:
5.6մմոլ/լ-6.7մմոլ/լ հայտնաբերելու դեպքում դրվում է դիագնոզ`
գլյուկոզոտոլերանտականության խանգարում(ԳՏԽ):
Գլյուկոզուրիան(գլյուկոզայի առկայություն մեզում) որպես առանձին դիագնոստիկ չափանիշ չի օգտագործվում,քանի որ
կան պաթոլոգիաներ,որոնց ժամանակ առկա է գլյուկոզուրիա `
առանց շաքարախտի,օրինակ`երիկամային որոշ պաթոլոգիա-
ներ,հղիություն և այլն(իջնում է շեմը գլյուկոզայի անցման համար):
Որպես դիագնոստիկ մեկ այլ մեթոդ կիրառվում է C-պեպտիդի
և ինսուլինի քանակական որոշումն արյան մեջ,ինչը հնարավո-
րություն է տալիս պատկերացում  կազմել ինսուլյար ապարատի մասին:
Մեկ այլ մեթոդ է հանդիսանում գլիկոլիզացված հեմոգլոբինի որոշումը` HBA1c,ինչը պատկերացում է տալիս նախորդ 2-3 ամիսների ընթացքում հիվանդության կոմպնսացիայի մասին:
Բուժումը:Շաքարային դիաբետի բուժումն ուղղված է արյան
մեջ գլյուկոզայի քանակի նորմալացմանը:Կան բազմաթիվ հաբեր և ինսուլինային պրեպարատներ,որոնք օգնում են կոմպենսացնել դիաբետի ընթացքը:
Բուժման մեջ մեծ և կարևոր դեր է խաղում դիետան,որի
հաճախակի խախտումները վատացնում են հիվանդության
ընթացքը:Կան խոտաբույսեր,որոնց ճիշտ օգտագործումը
նույնպես իջեցնում է գլյուկոզայի քանակն արյան մեջ:Օգտա-կար է նաև չափավոր ֆիզիկական ակտիվությունը:
Ցանկացած ինքնաբուժում ձեռնարկելուց առաջ խորհուրդ է
տրվում խորհրդակցել բժշկի հետ:
Ենթաբաժին: Եղեք առողջ | Ավելացրեց: Admin (15.11.2011) | Հեղինակ: Ռուզաննա Սիրադեղյան /բժշ.ներզատաբան
Դիտում: 33667 | Քննարկում: 8 | Տեգեր: Շաքարային դիաբետ, առողջապահական կամուրջ, Վանաձոր | Հեղինակություն: 2.4/23
Ընդամենը քննարկումներ: 4
0  
4 romabasencyan   (27.07.2016 19:37) [Նյութ]
bujum hnaravor chi?

0  
3 անի   (21.12.2013 23:06) [Նյութ]
barev dzez, es mi harc unem, tunavorumic arajacac shaqarayin diabet@ or@ organizmum ka mot 9 tari bujman entaka e? ev ardyoq ayn gnalov karoxe xoranal?

0  
2 gnel   (08.04.2013 12:10) [Նյութ]
bujman hamar

0  
1 Vika   (05.06.2012 20:05) [Նյութ]
barev dzez, harcs hetevyaln e: ujex gipoglikemiayi jamanak, ete gtnvum em ashxatavayrum , usman vayrum, aveli lav e unenanl glyukozayi haber? te aveli ardyunavet mijoc ka>?

Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները
[ Գրանցում | Մուտք ]
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Օգտակար էր արդյոք կայքը Ձեզ համար
Ընդամենը քվեարկել են: 231
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին