Վերջին տարիներին ոչ ստերոիդ հակաբորբոքիչները բժշկական պրակտիկայում հաճախ են օգտագործվում: Հարց է առաջանում արդյոք այդ դեղամիջոցները անվտանգ են: Առավել հաճախ մենք հանդիպում ենք ստամոքսի ,աղիների լորձաթաղանթի խոցային փոփոխությունների 25% հիվանդների մոտ ոչ ստերոիդ հակաբորբոքիչների երկար ժամանակ կիրառումից առաջանում է քրոնիկ ստամոքսաբորբ , ստամոքսի կամ 12-մատնյա աղու քրոնիկ խոց ,որը կապված չէ Helicobacter pylori-ի վարակից: Ռիսկի գործոններն են *65-ից բարձր տարիքը *Անամնեզում խոցային հիվանդության առկայությունը *Գլյուկոկորտիկոստերոիդներով բուժումը *Անտիկոագուլյանտների օգտագործումը *Մեկից ավելի ոչ ստերոիդ հակաբորբոքիչների օգտագործումը *Ոչ ստերոիդ հակաբորբոքիչների օրվա մեծ դեղաչափը *Վերջին ժամանակներում ոչ ստերոիդ հակաբորբոքիչների օգտագործելը: Հաճախ ոչ ստերոիդ հակաբորբոքիչների օգտագործումից առաջացած խոցային հիվանդությունը ընթանում է առանց ախտանիշների և հայտնաբերվում է միայն բարդությունների զարգացումից հետո( ստամոքս –աղիքային արյունահոսություն կամ թափածակում): Խոցի առկայության դեպքում անհրաժեշտ է դադարեցնել կամ փոխարինել մաքուր անալգետիկներով: Ոչ ստերոիդ հակաբորբոքիչների օգտագործումը կարող է առաջացնել նաև էզոֆագիտներ ,բարակ և հաստ աղու բորբոքումներ: Տարեցների,Շաքարային դիաբետով հիվանդների,սրտային անբավարարություն ունեցողների , ինֆեկցիոն հիվանդների մոտ , նաև` այլ դեղորայքների զուգակցումից , ոչ ստերոիդ հակաբորբոքիչների օգտագործումը կարող է արագ զարգացնել սուր հեմոդինամիկ երիկամային անբավարարություն: Դեցորայքի ընդունումը դադարեցնելուց հետո երիկամների ֆունկցիան վերականգնվում է: Լավ հայտնի է անալգետիկ նեֆրոպաթիան ,որը կապում են ֆենացետին պարունակող դեղամիջոցների օգտագործման հետ: Դիկլոֆենակի օգտագործումը երբեմն առաջացնում է դիզուրիա, որը անհետանում է դեղորայքի ընդունումը դադարեցնելուց հետո : Ոչ ստերոիդ հակաբորբոքիչների երկարատև օգտագործումը առաջ է բերում միզապարկի ծանր բորբոքում` ցիստիտ, որը չի անհետանում դեղորայքի ընդունումը դադարեցնելուց հետո:Երբեմն հարկ է լինում կատարել ցիստէկտոմիա: Ոչ ստերոիդ հակաբորբոքիչները կարող են առաջացնել հիպերկալեմիա ,օրգանիզմում հեղուկի պահպանում և հիպոնատրեմիա: Զարկերակային գերճնշումով հիվանդների բուժումը ոչ ստերոիդ հակաբորբոքիչներով կարող է նվազեցնել հակահիպերթենզիվ և միզամուղ դեղամիջոցների ազդեցությունը:Այդ տեսանկյունից ավելի անվտանգ է սուլինդակը: Բրոնխիալ ասթմայով հիվանդների մոտ ալերգիկ ռեակցիաներ կարող են առաջանալ ացետիլ սալիցիլաթթվի և այլ ոչ ստերոիդ հակաբորբոքիչների կիրառումից, հատկապես` երբ ԲԱ-ն ուղեկցվում է ռինիտով և քթի խոռոչների պոլիպով: Հետևաբար ոչ ստերոիդ հակաբորբոքիչների կիրառման ժամանակ պետք է հաշվի առնել վերը նշված բարդությունները, այլ դեղորայքի հետ համատեղելիությունը,յուրաքանչյուր դեպքի համար ընտրել օպտիմալ էֆեկտիվությամբ և ազդեցության երկարատևության պրեպարատ: Երկարատև ազդեցություն ունեցող դեղորայք նպատակահարմար է օգտագործել սուր բորբոքումների և ցավերի ժամանակ :Երկարատև օգտագործման համար անհրաժեշտ է վերցնել կարճ ազդեցություն ունեցող դեղեր ճիշտ ընտրելով դեղաչափը: Հարկավոր է նաև համոզվել ,որ հիվանդը տեղեկացված է դեղորայքի կողմնակի ազդեցությունների և հնարավոր բարդությունների մասին:
|