ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հարց ու պատասխան [ Ավելացնել հարց ]


Համապատասխան հետազոտություններ անցնելու համար այցելեք բժշկի , որպեսզի հետագա բուժման համար ընտրվի ճիշտ մոտեցում:
Ավելացրեց: Susanna

Լավ կլինի դիմեք մաշկաբանի կամ ներզատաբանի, որովհետև առատ քրտնարտադրության պատճառները տարբեր են: Եթե քրտնարտադրությունը պայմանավորված չէ որևէ հիվանդությամբ, ապա վաճառքում առկա քրտնարտադրությունը կանխարգելող հատուկ միջոցների օգնությամբ հնարավոր է կանխել քրտնարտադրությունը: Սակայն, եթե այն որևէ հիվանդության համախտանիշ է, ապա դա կանցնի միայն այն դեպքում, եթե բուժվի բուն հիվանդությունը:
Օգտագործեք կալցիում պարունակող մթերքներ` հատկապես կաթնամթերք:Եվ, եթե օրգանիզմը հակված է ուժեղ քրտնարտադրության, ապա, սիրելի' ընթերցող, կրեք միմիայն բնական բամբակ պարունակող հագուստ:
Ավելացրեց: Անանուն

Դիսբակտերիոզը կարելի է հաղթահարել , եթե բուժենք մարսողության ֆունկցիայի խանգարումները, ճիճվակրությունը եւ դիսբակտերիոզի պատճառ դարձած այլ հիվանդությունները:
Հայաստանում աղիքների դիսբակտերիոզի և բորբոքային հիվանդությունների բուժման ու կանխարգելման նպատակով լայնորեն օգտագործվում է ՙՆարինե՚ կաթնաթթվային մթերքը:Բուժման բաղկացուցիչ մաս է վիտամինաթերապիան ՝ C, B1, B6, B12։
Ավելացրեց: Մինասյան Գայանե

Թութքի պատճառներն են երկարատև նստած կամ կանգնած վիճակը, ժառանգականության գործոնը, պարբերաբար կրկնվող լուծն ու փորկապությունը: Ալկոհոլային խմիչքները նույնպես կարող են թութքի պատճառ դառնալ: Թութքը լինում է արտաքին ու ներքին: Հաճախ հանդիպում է երկուսի համադրությունը:
Բուժումը կարող է լինել ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրահատական: Սկզբում, խորհուրդ է տրվում պահպանել ՝ռացիոնալ սնունդը, ալկոհոլային խմիչքների, այդ թվում և գարեջրի օգտագործման բացառում, չծխել, սահմանափակել ֆիզիկական ծանր աշխատանքը, երկար չկանգնել կամ էլ չնստել:
Հիվանդի կերակրացանկը պետք է հագեցած լինի այնպիսի մթերքներով, որոնք պարունակում են վիտամիններ ու հանքային նյութեր. մրգեր, բանջարեղեն, վարսակաձավար: Սննդից հանվում են ապխտած, աղի, թթու մթերքները, պահածոները, մարինադները, շոկոլադը, թունդ թեյն ու սուրճը, թթու մրգերն ու բանջարեղենը: Սրացումների շրջանում պետք է բացառել նաև կաթնաթթվային մթերքը:
Պետք է ընդունել C և P վիտամիններ : Սրանք նվազեցնում են անոթների թափանցելիությունը, մասնակցում կոլագենի սինթեզին, կասեցնում արյունահոսությունը: Այս վիտամինների բնական աղբյուր են նարինջը, ազնվամորին, հաղարջը, կաղամբը, սոխը, կանաչ թեյը, մասուր:
Թութքի բուժման ժամանակակից մոտեցումներն են
Բուժման մեթոդի ընտրությունը կախված է հիվանդության փուլից: Հիվանդության առաջին փուլ ունեցող հիվանդներին բուժում են ֆլեբոտրոպ դեղամիջոցների ` դետրալեքս օգնությամբ` մոմիկների ` ռելիֆ և քսուքների համակցությամբ:
Դիմեք մասնագետի բուժման ճիշտ մեթոդ ընտրելու համար:
Ավելացրեց: Մարիամ

Ցավեր կարող են առաջանալ ծայրամասային զգացողության վերականգնման ժամանակ, (եթե այն եղել է թուլացած): Մի գուցե մասաժը փոխարինեք ֆիզիկական վարժություններով:
Ավելացրեց: Միսակ Դարբինըան

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ հաճախությամբ եք դիմում բժշկի
Ընդամենը քվեարկել են: 367
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին