ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հարց ու պատասխան [ Ավելացնել հարց ]


Անհանգստանալու կարիք չկա ,սակայն Դուք պետք է լինեք բժշկի հսկողության տակ, անհրաժեշտության դեպքում անցնեք համապատասխան հետազոտություններ:
Ավելացրեց: SONA

Դդումը միզամուղ հատկություն ունեցող բույս է: Այն կալիումային աղեր, կալցիում, մագնիում, երկաթ, շաքար, վիտամիններ C, B, B1, B2, B5, B6, E, T, PP, K է պարունակում, ինչպես նաեւ` կարոտին, սպիտակուցներ, բջջանյութ, եւ այլն: Դդումի կորիզը հակաճիճվային հատկություն ունի, իսկ դդումն օգտակար է սրտի, երիկամների, հիպերտոնիայի, խցանումների, խոլեցիստիտի, ճարպակալման դեպքում:
Տափակ ճիճուների դեպքում դդումի 80-100 գրամ սերմերը մաքրեք կճեպից, լավ ծամելով կերեք այն, ապա, 1 ժամ հետո 1 ճ/գ գերչակի յուղ խմեք:
Ժապավենաձեւ ճիճուների դեպքում 300 գրամ հում կամ չորացրած սերմերը առանձնացնել չոր հատվածից` թողնելով կանաչ նուրբ թաղանթը: Սերմերը մաս-մաս տրորել-մանրացնել հավանգով եւ լցնել առանձին ամանի մեջ: Այնուհետեւ ավելացնել 50-60 մլ ջուր (ջուրը 10-15 կաթիլ չափերով լցնել եւ անընդմեջ խառնել): Համը լավացնելու համար կարող եք նաև 10-15 գրամ մեղր ավելացնել, եւ ստացված զանգվածը սոված ստամոքսին խմել 1 թեյի գդալով. մեկ ժամվա ընթացքում ամբողջ զանգվածը 1-ական թեյի գդալով պետք է խմեք: 3 ժամ հետո ծծմբաթթվային մագնեզիում (մեծահասակները` 1/2 բաժակ տաք ջրի հետ պետք է խառնեն 10-30 գրամ, իսկ երեխաները` հաշվարկելով 1 գրամը 1 տարեկանին, այսինքն` եթե երեխան 3 տարեկան է, ուրեմն` 3 գրամ): Երեխաների դեպքում սերմերի հետեւյալ չափն է խորհուրդ տրվում. 150 գրամ` 10-12 տարեկանների համար, մինչեւ 100 գրամ` 10-12 տարեկաններին, մինչեւ 75 գրամ` 3-4 տարեկաններին, 30-50 գրամ` 2-3 տարեկաններին:
Ավելացրեց: Tamara Stepanjan

Բարեւ Ձեզ: Վանաձորի բժշկական քոլեջը ունի հետևյալ բաժինները.
Քույրական գործ, մանկաբարձական գործ, ատամնատեխնիկական գործ, դեղագործական, բուժական կոսմետոլոգիա և կրտսեր բուժքույր դիմահարդար:

Սովորաբար գլխացավեր կարող են առաջանալ տարբեր պատճառներից :Սակայն Ձեր դեպքում հնարավոր է լինի ճակատային ծոցերի բորբոքում: Դիմեք քիթ կոկորդ ականջ մասնագետի ախտորոշումը ճշտելու և բուժման համար:
Ավելացրեց: Միլենա

Յուրաքանչյուր առողջ մարդ նախընտրում է իրեն հարմար դիրք անկողնում: Ավելի հաճախ մարդիկ քնում են կիսափորի կիսակողքի դիրքով: Տարբեր հիվանդությունների հետ կապված հիվանդները գրավում են հարկադրական դիրք:
Ավելացրեց: ARTUR SAHAKYAN

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Օգտակար էր արդյոք կայքը Ձեզ համար
Ընդամենը քվեարկել են: 231
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին