ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆ
Հայտարարություններ [1]
Միջոցառումներ [14]
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով




Հոկտեմբերի 31-ին ավարտվեց Լոռու մարզային գրադարանում իրականացվող EIFL միջազգային կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Առողջապահական կամուրջ» դրամաշնորհային ծրագիրը: Գրադարանում ստեղծվել է համապատասխան տեխնիկայով հագեցված և  բժշկական գրականությամբ համալրված "Առողջապահական ռեսուրս-կենտրոն”:
Նոյեմբերի 1-ի դրությամբ ռեսուրս-կենտրոնում գրանցվել են 215 օգտվողներ, հաճախումների թիվը կազմել է 1880, սպասարկված միավորների թիվը`2665, որից 1353-ը` ինտերնետի միջոցով: 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. հոկտեմբերը գրադարանում անց են կացվել 11 դասընթացներ "Համակարգչային հմտություններ և համացանց” և "Բժշկական էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու մեթոդներ” թեմաներով, որոնց մասնակցել են բուհերի և  քոլեջների ուսանողներ, գրադարանավարներ, աշակերտներ, տարբեր ոլորտի աշխատողներ, հասարակական կազմակերպությունների շահառուներ /մասնակիցների թիվը` 114 հոգի/:  Ծրագրի ընթացքում կազ ... Մանրամասն »
Բաժին: Միջոցառումներ | Դիտում: 15172 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 09.01.2013 | Քննարկում (2)

Հոկտեմբերի 30-ին Լոռու մարզային գրադարանում  կայացավ «Առողջապահական կամուրջ» ծրագրի ավարտին նվիրված «Կլոր սեղան»: Ներկա էին քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Վանաձորի պետական բժշկական քոլեջի բժիշկ-դասախոսներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գրադարանավարներ, ուսանողներ: Ծրագրի ղեկավար Անահիտ Քոչարյանը հանդես եկավ բացման խոսքով: Ծրագրի իրականացման վերաբերյալ հանգամանորեն խոսեց համակարգող Անահիտ Հակոբյանը: Ելույթ ունեցան ծրագրում ընդգրկված բժիշկներ Զեփյուռ Ադամյանը, Ռուզաննա Սիրադեղյանը:  Վանաձորի պետական բժշկական քոլեջի կոլեկտիվին հանձնվեց շնորակալագիր՝ արդյունավեր համագործակցության համար: Քննարկվեցին հարցեր, կապված ծրագրի շարունակելիության հետ:



Բաժին: Միջոցառումներ | Դիտում: 3334 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 19.11.2012 | Քննարկում (0)

Սեպտեմբերին գրադարանում կայացան համակարգչային եւ բժշկական էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու մեթոդների վերաբերյալ դասընթացները, որոնց մասնակցել են Վանաձորի պետական բժշկական քոլեջի ուսանողներ, դպրոցականներ, ծառայողներ, գրադարանավարներ: 19.09.12թ. կայացավ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ» թեմայով դասախոսությունը (դասախոս՝ «Գուգարքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, ընտանեկան բժիշկ Փառանձեմ Աղաջանյան): Մարդկության գենետիկական անվտանգությունը շրջակա միջավայրի վնասակար նյութերի նկատմամբ հանդիսանում  է  մարդու էկոլոգիայի և կայուն զարգացման հիմնական հարցերից մեկը, ինչպես նաև բժշկա-կենսաբանական հետազոտությունների գերակա ուղղությունը: Թեման արդիական էր եւ կարեւոր, կապված ամենօրյա օգտագործվող սննդամթերքի հետ, բացահայտում էր գենետիկորեն փոփոխված օրգանիզմների վնասակարությունը: Դասախոսը պատասխանեց լսարանին հետաքրքր ... Մանրամասն »
Բաժին: Միջոցառումներ | Դիտում: 1455 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 11.10.2012

1 2 »
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ հաճախությամբ եք դիմում բժշկի
Ընդամենը քվեարկել են: 367
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին