ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ


Ծրագիրը իրականացնում է Լոռու մարզային գրադարան պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, որն առաջարկում է ազատ եւ անսահմանափակ տեղեկատվություն՝ հանուն հասարակության տնտեսական, սոցիալ-քաղաքական եւ հոգեւոր առաջընթացի:
Գրադարանում իրականացվում են՝ «ԻՐՏԵԿ» իրավական-տեղեկատվության, «Արեւ», «Ընտանեկան գրադարանավար» եւ մի շարք այլ ծրագրեր:
2011թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2012թ. հոկտեմբերի 31-ը Լոռու մարզային գրադարանը իրականացնելու է EIFL միջազգային կազմակերպության
«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ» դրամաշնորհային ծրագիրը :
Ծրագրի նպատակներն են՝
Ստեղծել տեխնիկայով, գրականությամբ եւ տեսանյութերով հագեցված առողջապահական «ռեսուրս-կենտրոն», առողջապահական ուղղվածությամբ վեբ-կայք, բարձրացնել առողջապահական թեմաների շուրջ շահառուների իրազեկությունը, զարգացնել համակարգչային ունակությունները, նպաստել էլեկտրոնային տեղեկատվության մատչելիությանը, վեբ կայքի միջոցով ապահովել բժշկական խորհրդատվություն, ավելացնել գրադարանի ընթերցողների թիվը, տացքն ու հաճախումները:
Նախատեսվում են՝
համակարգչային դասընթացներ, առողջապահական թեմաներով տեղեկատվության որոնման ռազմավարության վերաբերյալ սեմինարներ, տեղադրել վեբ կայքում առողջապահական թեմաներով հոդվածներ, գրականության ցանկեր, կատարել բժշկական էլեկտրոնային խորհրդատվություն: Ռեսուրս-կենտրոնը կազմակերպելու է բժշկական գրականության եւ համացանցի ռեսուրսների սպասարկում:
Տվյալ ծրագրի շրջանակներում գրադարանը համագործակցում է Վանաձորի պետական բժշկական քոլեջի հետ:
Վանաձոր
նոյեմբեր 2011 թիվ