Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով
Գլխավոր » 2013 » Հունվար » 9 » Ավարտվեց «Առողջապահական կամուրջ» դրամաշնորհային ծրագիրը, սակայն աշխատանքը շարունակվում է
10:41
Ավարտվեց «Առողջապահական կամուրջ» դրամաշնորհային ծրագիրը, սակայն աշխատանքը շարունակվում է
Հոկտեմբերի 31-ին ավարտվեց Լոռու մարզային գրադարանում իրականացվող EIFL միջազգային կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Առողջապահական կամուրջ» դրամաշնորհային ծրագիրը: Գրադարանում ստեղծվել է համապատասխան տեխնիկայով հագեցված և բժշկական գրականությամբ համալրված "Առողջապահական ռեսուրս-կենտրոն”: Նոյեմբերի 1-ի դրությամբ ռեսուրս-կենտրոնում գրանցվել են 215 օգտվողներ, հաճախումների թիվը կազմել է 1880, սպասարկված միավորների թիվը`2665, որից 1353-ը` ինտերնետի միջոցով: 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. հոկտեմբերը գրադարանում անց են կացվել 11 դասընթացներ "Համակարգչային հմտություններ և համացանց” և "Բժշկական էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու մեթոդներ” թեմաներով, որոնց մասնակցել են բուհերի և քոլեջների ուսանողներ, գրադարանավարներ, աշակերտներ, տարբեր ոլորտի աշխատողներ, հասարակական կազմակերպությունների շահառուներ /մասնակիցների թիվը` 114 հոգի/: Ծրագրի ընթացքում կազմակերպվել է 10 բժշկական դասախոսություն և 10 տեսաֆիլմերի դիտում, "Նոր գրքերի” ցուցահանդեսներ, առողջ ապրելակերպին նվիրված լուսանկարների ցուցահանդես, շնորհանդեսներ, հանդիպումներ, "Կլոր սեղան”: Ծրագրի իրականացման ընթացքում գրադարանավարների եւ Վանաձորի պետական բժշկական քոլեջի (հիմնական համագործակցուղ) բժիշկների միջեւ լուրջ գործնական աշխատանքից բացի ստեղծվել են ջերմ հարաբերություններ: Նման ջերմ մթնոլորտ է տիրել նաեւ դասընթացների մասնակիցների միջեւ: Նրանք ձեռք բերեցին ոչ միայն գիտելիքներ, հաղորդակցման եւ տեղեկատվության փոխանակման հնարավորություն: Ծրագրի ընթացքը լուսաբանել են «Լոռւ մարզ» թերթը, «Սպեղանի +» ամսագիրը, «Սպեղանի» թերթը, «Լոռի TV», «Միգ», «Ֆորտունա» հեռռւստաընկերությունները: Առողջապահական ռեսուրս-կենտրոնը շարունակելու է ավանդական եւ էլեկտրոնային սպասարկման աշխատանքները, ապահովելով բժշկական թեմաների շուրջ ընթերցողների պահանջարկը, իրազեկվածության բարձրացումը, տեղեկատվության մատչելիությունը: Ժամանակին ստացված բժշկական տեղեկատվությունը կարող է ճակատագրական դեր խաղալ փրկելու համար ամենամեծ արժեքներից մեկը՝ մարդկային կյանքը:
Barev Dez, xndrum em aseq inchpes bujem dizbakterioz hivandwutyun@, inchpisi dieta e petq pahel, inch mterq ogtagorcel, anhrajesht e ardyoq dexorayq ogtagorcel? Naxapes shnorhakalutyun.