Հունվարի 16-ից մինչեւ 27-ը կայացան համակարգչային եւ բժշկական էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու մեթոդների վերաբերյալ դասընթացներ: Դասընթացների մասնակիցներն էին Վանաձորի պետական բժշկական քոլեջի 10 ուսանողներ: Համակարգչային դասընթացը վարեց «Գրադարանային գործի ավտոմատացման, էլեկտրոնային սպասարկման եւ տեղեկատվության» բաժնի աշխատակից Աննա Առաքելյանը: Բժշկական տեղեկատվության որոնման ռազմավարությանը ծանոթացրեց Վանաձորի պետական բժշկական քոլեջի բժիշկ-դասախոս, թիվ 4 պոլիկլինիկայի ներզատաբան Ռուզաննա Սիրադեղյանը: Հունվարի 27-ին գրադարանում կայացավ շաքարային դիաբետի վերաբերյալ դասախոսություն եւ նույն թեմայով ֆիլմի դիտում: Ներկա էին գրադարանի ընթերցողներ, բժիշկներ, ուսանողներ: Ռուզաննա Սիրադեղյանը մանրամասն տեղեկատվություն ներկայացրեց դիաբետի մասին, պատասխանեց բազմաթիվ հարցերի: Շատերը ցանկություն հայտնեցին, որ գրադարանում հաճախ կազմակերպվեն նմանատիպ միջոցառումներ: