ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆ
Հայտարարություններ [1]
Միջոցառումներ [14]
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով

Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 20 » Կայացավ «Ռեսուրս կենտրոնի» բացման արարողությունը
10:58
Կայացավ «Ռեսուրս կենտրոնի» բացման արարողությունը

Արդեն երկրորդ ամիսն է  ինչ Լոռու մարզային գրադարանում իրականացվում է  EIFL միջազգային կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Առողջապահական կամուրջ» դրամաշնորհային ծրագիրը (ծրագրի ղեկավար՝ Անահիտ Քոչարյան): Ծրագրի նպատակն է՝ նպաստել առողջապահական թեմաներով էլեկտրոնային տեղեկատվության մատչելիությանը եվ  բարձրացնել այդ կարեւոր թեմաների  վերաբերյալ շահառուների իրազեկությունը:
Դեկտեմբեր ամսվա ընթացքում կայացան համակարգչային եւ բժշկական էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու մեթոդների վերաբերյալ  դասընթացներ: Համակարգչային դասընթացը վարեց «Գրադարանային գործի ավտոմատացման եւ էլեկտրոնային տեղեկատվության» բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանը: Բժշկական տեղեկատվության որոնման ռազմավարությանը ծանոթացրեց Հանրապետական գիտա-բժշկական գրադարանի մասնագետ Անի Լալայանը:  Դասընթացների մասնակիցներն  էին Լոռու մարզային գրադարանի  հինգ գրադարանավարներ  եւ  Վանաձորի պետական բժշկական քոլեջում դասավանդող հինգ բժիշկ: Նրանք ձեռք բերեցին բավականին գիտելիքներ եւ հմտություններ:
Դեկտեմբերի 16-ին Լոռու մարզային գրադարանում կայացավ Առողջապահական ռեսուրս կենտրոնի բացումը (ռեսուրս կենտրոնի ղեկավար՝ Լիլիթ Հունանյան): Կենտրոնը հագեցված է ժամանակակից տեխնիկական միջոցներով  եւ գրականությամբ: Նրա նպատակներից մեկն է՝ բժշկական գրականության եւ համացանցի ռեսուրսների սպասարկումը:
Ռեսուրս կենտրոնի բացումը ուղեկցվում էր «Նոր բժշկական գրականություն»  գրքային ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին բժշկական հանրագիտարաններ, տեղեկատուներ, դասագրքեր, գիտահանրամատչելի գրականություն, տեսանյութեր (մոտ 100 օրինակ): Գրքերի ցանկին կարելի է ծանոթանալ ծրագրի ներքո ստեղծված  այս վեբ-կայքում: Կայքի «հարց ու պատասխան» բաժնում կարելի է ստանալ բժշկական խորհրդատվություն (կոնսուլտանտ՝ թերապեւտ Արմինե Մանուչարյան), իսկ «հոդվածներ» բաժնում ընթերցել բժշկական թեմաներով հոդվածներ:
2012թ.-ի հունվար ամսից մինչ հոկտեմբերը ներառյալ  գրադարանում կկազմակերպվեն դասընթացներ: Մանրամասներին տեղեկանալու  համար դիմել Լոռու մարզային գրադարանի 201 սենյակ:


 «Առողջապահական կամուրջ» ծրագրի համակարգող Անահիտ Հակոբյան:

Բաժին: Միջոցառումներ | Դիտում: 1076 | Ավելացրեց: Admin | Տեգեր: բժիշկ, ռեսուրս կենտրոն, առողջապահական կամուրջ, Լոռու մարզային գրադարան | Հեղինակություն: 0.0/0
Ընդամենը քննարկում: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները
[ Գրանցում | Մուտք ]
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ հաճախությամբ եք դիմում բժշկի
Ընդամենը քվեարկել են: 367
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին