Մարտի 16-ին Լոռու մարզային գրադարանում կայացավ մանկապատանեկան նկարների ցուցահանդես-մրցույթ: Մրցույթին մասնակցել են Վանաձորի Ստ. Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցը, Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը, դպրոցներ, հասարակական կազմակերպություններ: Ցուցադրված 150 նկարներից ընտրվել են 25 լավագույնը (13-ը գեղարվեստի դպրոց, 7-ը գեղագիտական կենտրոն, 2-ը թիվ 2 դպրոց, 1-ը "Զանգակ” հկ, 1-ը "Խաչվող ուղիներ”): Քանի որ գրադարանը իրականացնում է "Առողջապահական կամուրջ” դրամաշնորհային ծրագիրը, մեզ հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես են երեխաները պատկերացնում "Առողջ ապրելակերպ” հասկացողությունը: Այս թեմայով ստեղծագործած երեք շահառուներ (Զանգակ և Օրրան հկ-ներից) գրադարանի կողմից ստացան գրքեր: Ընտրված նկարները կուղարկվեն Բոստոն քաղաքը, ուր կկայանա համատեղ ցուցահանդես: Հետագայում այնտեղ կընտրվեն այլ երկրների ներկայացրած 25 լավագույն նկարներ, որոնք նվեր կուղարկվեն Լոռու մարզային գրադարանին: