ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆ
Եղեք առողջ [14]
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հոդվածներ » Եղեք առողջ

ՀԻՊՈԹԻՐԵՈԶ

Հիպոթիրեոզը վահանագեղձի հիվանդություններից է, որն առաջանւմ է գեղձի թերֆունկցիայի հետևանքով:
Սա կլինիկական սինդրոմ է,որը պայմանավորված է օրգանիզմում վահանագեղձի հորմոնների կայուն դեֆիցիտով,կամ հյուսվածքային մակարդակով նրանց կենսաբանական էֆեկտների իջեցմամբ:
Ընդհանրապես այս հիվանդությունը մնում է բժիշկների,այդ թվում թերապևտների,գինեկոլոգների,մաշկաբանների,նյարդաբանների, վիրաբույժների հսկողության տակ, քանի որ հիվանդությունն ունի առանձնահատուկ շնորք թաքնվելու այլ հիվանդությունների կլինիկական պատկերի տակ:
Ըստ դասակարգման տարբերում ենք.
1.առաջնային հիպոթիրեոզ.այս դեպքում պրոբլեմը վահանագեղձում է և հանդես է գալիս գեղձի զարգացման արատների հետ(ագենեզիա, դիսգենեզիա,գեղձի ռեզեկցիա),
2.երկրորդային հիպոթիրեոզ.այս դեպքում պրոբլեմը հիպոֆիզում է,և այն կապված է վահանագեղձի ֆունկցիան կարգավորող թիրեոտրոպ(TTG) հորմոնի հետ:Օրինակ`խոշոր ուռուցքներ,գեղձային ճառագայթում և այլն,
3.երրորդային հիպոթիրեոզ.այս դեպքում պրոբլեմը լոկալիզացված է հիպոթալամուսում,իջած է թիրեոտրոպ հորմոնի ֆունկցիան կարգավորող թիրեոլիբերինի սինթեզը,
4.հյուսվածքային հիպոթիրեոզ.այս դեպքում իջած է վահանագեղձի հորմոնների հանդեպ ծայրամասային հյուսվածքների զգայնությունը:
Կախված կլինիկական արտահայտման աստիճանից և հիվանդության ծանրությունից` տարբերում ենք.
1.ենթակլինիկական կամ սուբկլինիկական հիպոթիրեոզ,երբ ոչ մի կլինիկական սիմպտոմ առկա չէ կամ դրանք սպեցիֆիկ չեն,
2.մանիֆեստային կամ արտահայտված հիպոթիրեոզ,երբ կլինիկան վառ արտահայտված է,լինում է կոմպենսացված և ոչ կոմպենսացված,
3.բարդացած հիպոթիրեոզ,երբ առաջանում են այնպիսի բարդություններ,
ինչպիսիք են սրտային անբավարարություն,կրետինիզմ:
Այժմ խոսենք հիպոթիրեոզի կլինիկական ախտանիշների մասին:
Հարկ է նշել,որ երբեմն էնդոկրինոլոգից բավականին ջանք ու եռանդ է պահանջվում,որպեսզի դրվի ,<<հիպոթիրեոզ>> դիագնոզը,որովհետև հիվանդների գանգատները շատ քիչ են և ոչ յուրահատուկ:
Այնուամենայնիվ, կլինիկան կարելի է նկարագրել հետևյալ սինդրոմների միջոցով.
Ա.նյութափոխանակային-հիպոթերմիկ սինդրոմ.
քաշի ավելացում,մարմնի ջերմաստիճանի իջեցում
Բ.հիպոթիրեոիդ դերմատոպաթիա.
պաստոզ դեմք(այտուցված),հատկապես ակնակապիճների շրջանում,մեծ շրթունքներ ու լեզու,որի վրա առկա են ատամների հետքեր,մաշկի դեղնություն,քթով դժվարաշնչություն,որը պայմանավորված է քթի լորձաթաղանթի այտուցով,դժվարալսություն,ձայնի խռպոտում,որը պայմանավորված է ձայնալարերի հաստացումով,պոլիսերոզիտ,
Գ.կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգեռի ախտահարում.
քնկոտություն,դանդաղկոտություն,հիշողության վատացում,բրադիկարդիա(պուլսի դանդաղում),ցավ մկաններում,մարմնի թմրածություն,
Դ.սիրտ-անոթային համակարգի ախտահարում.
ճնշման իջեցում,ԷՍԳ-ի վրա T ատամիկի իջեցում,արյան շրջանառության խանգարում,
Ե.ստամոքս-աղիքային համակարգի կողմից շեղումներ.
լյարդի մեծացում,լեղուղիների դիսկինեզիա,փորկապուտյուն,ախորժակի անկում,
Զ.անիմիկ(սակվարյունություն) սինդրոմ`նորմոխրոմ,հիպոխրոմ,երկաթ
դեֆիցիտային,միկրոցիտար և B 12 դեֆիցիտային անեմիաներ,
Է.էկտոդերմալ խանգարումներ.
մազաթափություն,եղունգների կոտրում,մազերը թափվում են ունքային հատվածում(թագուհի Աննայի սիմպտոմ),մաշկի թեփոտում,չորություն`հատկապես արմնկային շրջանում,
Ը.հիպերպրոլակտինոմիկ-հիպոգոնադիզմի սինդրոմ:
Չնայած կլինիկայի վառ արտահայտվածությանը`<<հիպոթիրեոզ>> դիագնոզը դժվար է դնել քանի որ,ինչպես արդեն նշվեց,այն ունի բազմաթիվ <<դիմակներ>> հիվանդություններ,որոնց տակ հմտորեն թաքնվում է:
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ:Այն հիմնված է կլինիկայի և լաբորատոր-ինստրումենտալ հետազոտությունների վրա:Եթե TTG-ն նորմայի սահմաններում է,ապա հիպոթիրեոզ չկա:Եթե այն 4-10mM F/L է,ապա արյան մեջ որոշվում է նաև T4 ազատը,եթե այն նորմայի սահմաններում է,ապա դրվում է <<ենթակլնիկական հիպոթիրեոզ>> դիագնոզը:Եթե T4 ազատը իջած է,ապա առկա է մանիֆիստային հիպոթիրեոզ:Այն դեպքում,երբ TTG-ն 10mM F/L-ից բարձր է,ապա միանգամից դրվում է <<հիպոթիրեոզ>> դիագնոզը,և այլ հետազոտությունների կարիք չկա:
Հարկ է նշել,որ այս ցւցանիշները տարբեր են նորածինների և հղի կանանց համար:
Ինստրումենտալ մեթոդներից է վահանագեզձի ուլտրաձայնային հետազոտությունը(սոնոգրաֆիա),որը հնարավորություն է տալիս գնահատել գեղձի եռաչափ ստրուկտուրան,որոշել նրա չափսերը,ծավալը,հայտնաբերել օջախային փոփոխություններ և պայմաններ ստեղծել նպատակային պունկցիայի համար:Այս մեթոդը համարվում է ամենամատչելին և անվտանգը:
Դիագնոստիկ նպատակով կատարվում է նաև սցինտիգրաֆիա,կոմպյուտերային տոմոգրաֆիա,MRT և այլն:
ԲՈՒԺՈՒՄ:Դիագնոզը դնելուց հետո նշանակվում են վահանագեղձի հորմոնալ պրեպարատներ:Կորեկցիա է մտցվում նաև դիետայի մեջ,սահմանափակվում են ճարպերը,ավելացվում է յոդով հարուստ սնունդ`ծովամթերքներ,ծովակաղամբ,սովորական կաղամբ,բադրիջան,ընկույզ,դեղձ և այլն:Կիրառվում է նաև ֆիտոթերապիա:

Ենթաբաժին: Եղեք առողջ | Ավելացրեց: Admin (17.12.2011) | Հեղինակ: Ռուզաննա Սիրադեղյան
Դիտում: 10428 | Քննարկում: 5 | Հեղինակություն: 1.8/4
Ընդամենը քննարկումներ: 5
0  
5 meliksar   (12.04.2017 21:54) [Նյութ]
Հարգելի բժիշկ, բավական երկար ժամանակ ինձ վատ եմ զգում, երբեմն ունենում եմ դող, անբնական քրտնում եմ, զգում եմ սրտխփոցներ... Կասկացվեց Զոբ, հանձնեցի TTG, պարզվեց նորմայի մեջ է, անցա վահանաձև գեղձի սոնոգրաֆիա, պարզվեց գեղձս դեֆորմացված է, հանձնեցի հակամարմիններ, որոնք 440 էին, բավականին բարձր: Բժիշկը, որին դիմել էի, խորհուրդ տվեց սպասել, մինչև TTGն կփոխվի: Դա ինձ վախեցրեց. սպասել մինչև վերջնական հիվանդանալ նոր բուժել??? Ուզում եմ իմանալ ձեր կարծիքը, ուր դիմել? ինչ  անալիզներ հանձնել? ինչ անել ընդհանրապես??

0  
4 kagorstreet   (01.04.2016 13:21) [Նյութ]
ինչպես նաև խնդրում եմ մանրամասնել ինչ սննդակարգ է անհրաժեշտ ընդունել

0  
3 kagorstreet   (31.03.2016 10:41) [Նյութ]
Խնդրում եմ մանրամասնեցնել ինչ է նշանակում TTG, F/L և T4 կատեգորիաները

+1  
2 DR   (15.02.2012 19:47) [Նյութ]
Եթե վահանագեղձի հորմոնները որոշված չեն,ապա նշանակել թիրոքսին միայն կլինիկայի վրա հիմնվելով խորհուրդ չի տրվում,որովհետև այն կարող է լինել խաբուսիկ:Բացի այդ թիրոքսինի անհիմն նշանակումը տարեցների և սրտային պաթոլոգիաներ ունեցող մարդկանց մոտ կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների`հաշվի առնելով նրա ազդեցությունը նյութափոխանակության և սրտանոթային համակարգի վրա:Կարող եք վահանագեղձի ուլտրաձայնային հետազոտություն կատարել,որտեղ եղած կոլոիդ կուտկումներն ու երբեմն էլ հանգույցները կարող են հուշել հիպոթիրեոզի մասին:Շնորհակալություն հարցի համար:

0  
1 Կարինե   (09.02.2012 16:50) [Նյութ]
Հարգելի բժշկուհի Սիրադեղյան,
Ինձ հետաքրքրում է, կարող եմ նշանակել արդյոք թիրոքսին, եթե վահանագեղձի հորմոնները եվ թիրեոտռոպ հորմոնը ստուգված չեն,
այլ պարզապես կլինիկորեն կասկածում եմ հիպոթիրեոզ

Նյարդաբան Սարգսյան

Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները
[ Գրանցում | Մուտք ]
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Օգտակար էր արդյոք կայքը Ձեզ համար
Ընդամենը քվեարկել են: 231
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին