ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | |
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ | Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով
|
|
Ընդամենը բաժնում հոդվածներ: 14 Ցուցադրված է հոդված:: 1-10 |
Էջեր: 1 2 » |
Ներհիվանդանոցային վարակները ցանկացած բուժհաստատության
աշխատանքի որակի հիմնական ցուցանիշներն են: Ներհիվանդանոցային վարակները
նախականխելու գործում հենց բուժքույրական անձնակազմն է առաջատար դեր
խաղում: Բուժքրոջ յուրաքանչյուր քայլը, անկախ նրանից, թե որտեղ է նա
աշխատում՝ ընդունարանում, հիվանդասենյակում, բուժգործողությունների
սենյակում, վիրակապարանում թե մեկ այլ տեղ, պահանջում է բարձր մշակույթ եւ
սանիտարական նորմերի պահպանում: Սանիտարահիգիենիկ ռեժիմի պահանջների
ամենօրյա հետեւողական եւ անվերապահ կատարումը վարակի նախականխման
միջոցառումների հիմքն է:... |
Մազակալումը` հիրսուտիզմը, դա տերմինալ մազերի ավելորդ աճն է մարմնի
մաշկային ծածկույթի անդրոգենկախյալ շրջաններում(դեմք, որովայնի ստորին
երրորդական,իրան,ազդրեր),որը չի համապատաս-խանում սեռին և տարիքին: Սա շատ հաճախ հանդիպող ախտանիշ է էնդկրինոլոգի պրակտիկայում: Այն կարող է հանդիսանալ <<այցեքարտ>>,որը խոսում է կնոջ ռեպրո-դուկտիվ համակարգի ոչ լիարժեք աշխատանքի մասին: Գոյություն ունի ևս մեկ տերմին`հիպերտրիխոզ,որն իրենից ներկա-յացնում է մազերի քանակական տարածուն աճ: |
Փղախտ (Elephantasis) են անվանում խրոնիկ ընթացող հիվանդությունը, որը
հանգեցնում է ախտահարված օրգանի չափերի կայուն զարգացող մեծացման՝
գլխավորապես ըստ ծավալի: Առավել հաճախ ախտահարվում են ստորին վերջույթները
եւ սեռական օրգանները:
Ախտահարված օրգանի կամ վերջույթի մեծացումը կապված է մաշկի ենթամաշկային
բջջանքի եւ մակերեսային փակեղի ավշային համակարգի փոփոխման հետ, որն
ուղեկցվում է խրոնիկական ավշային այտուցի առաջացմամբ, սպիտակուցային
փոխանակության խանգարմամբ եւ ֆիբրոզ հյուսվածքի անվերադարձ զարգացմամբ:
Փղախտի բազմաթիվ պատճառների մեջ առաջին տեղում են կարմիր քամուց կրկնակի
բորբոքումները... |
Կավասակի հիվանդությունը անհայտ պատճառագիտություն ունեցող ինքնաապաքինվող
վասկուլիտ է, որը հանդիպում է գերազանցապես կրծքի հասակի և վաղ մանկական
տարիքի երեխաների մոտ: Առաջին անգամ նկարագրվել է 1967թ. Ճապոնիայում`
Կավասակի կողմից:
Կավասակի հիվանդությունը բնութագրվում է տենդով, երկկողմանի ոչ թարախային
կոնյունկտիվիտով, շրթունքների և բերանի լորձաթաղանթի կարմրությամբ,
վերջույթների ախտահարումով, ցանով և պարանոցային լիմֆադենոպաթիայով: |
Պոլինեւրիտը, այսինքն, նյարդաթելերի իրական բորբոքային
պրոցեսը, հանդիպում է միայն բորոտության-լեպրայի ժամանակ: Եւ ինքնըստինքյան
հասկանալի է, որ դրան ուղեկցում են բորոտության այլ ախտանիշերը եւ
լաբորատոր տվյալները: Իսկ պերիֆերիկ նյարդերի ոչ բորբոքային ախտահարումները
կոչում են նեյրոպատիա, կամ, շատ նյարդաթելերի դեպքում՝ պոլինեյրոպատիա, որ
բառացի նշանակում է շատ նյարդերի հիվանդություն... |
Ինչպես ածխահատները, քարհատները, մարդիկ, ովքեր օրն ի բուն գործ ունեն
համակարգչի հետ եւ որոշակի մասնագիտություն ունեցող այլ անձիք, այնպես էլ
առողջապահության ոլորտի որոշակի խմբի աշխատողներ զերծ չեն մասնագիտական
հիվանդություն ստանալու վտանգից: Այս հարցին է նվիրված Վանաձորի պետական
բժշկական քոլեջի տնօրեն, Ջուլիետա Ջոկլինյանի հոդվածը |
Остеохондроз позвоночника
Болезнь межпозвонкового диска
Начнем с того, что на Западе термином "Спинальный остеохондроз”
обозначают в основном болезнь Шейермана- Мау, начинающуюся в детском или
юношеском возрасте и в некоторых случаях быстро завершающуюся
искривлением позвоночника вплоть до формирования кифоза (горба).
У нас же этот термин употребляют в ином значении. Остеохондроз
позвоночника по принятой у нас терминологии- это прогрессирующее
истончение межпозвонковых хрящевых дисков, разрежение кости, прилежащей к
диску, и разрастание остеофитов (костных выростов) вокруг краев
межпозвонковых суставов. На Западе таковой процесс в позвоночнике и в
других суставах организма называют остеоартритом. Договоримся, что в
данной статье термин "остеохондроз” будет употребляться в укоренившемся
у нас значении. |
ՄԻԱՎ վարակի համաճարակը լուրջ պրոբլեմ է ողջ աշխարհում:
Համաճարակի ընդամենը 20 տարվա տարեգրությունը ցույց է տալիս, որ ՁԻԱՀ-ը
կարող է ամայացնել ամբողջ պետություններ, կյանքից զրկել միլիոնավոր
մարդկանց: Ցավոք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակը չի շրջանցել Հայստանի
հանրապետությունը: Միայն 2002թ.-ին հանրապետությունում արձանագրվել է ՄԻԱՎ
վարակի 40 նոր դեպք, որն ամենաբարձրն է նախորդ տարիների նկատմամբ: |
Հիպոթիրեոզը վահանագեղձի հիվանդություններից է, որն առաջանւմ է գեղձի թերֆունկցիայի հետևանքով:
Սա կլինիկական սինդրոմ է,որը պայմանավորված է օրգանիզմում վահանագեղձի
հորմոնների կայուն դեֆիցիտով,կամ հյուսվածքային մակարդակով նրանց
կենսաբանական էֆեկտների իջեցմամբ:
Ընդհանրապես այս հիվանդությունը մնում է բժիշկների,այդ թվում
թերապևտների,գինեկոլոգների,մաշկաբանների,նյարդաբանների, վիրաբույժների
հսկողության տակ, քանի որ հիվանդությունն ունի առանձնահատուկ շնորք
թաքնվելու այլ հիվանդությունների կլինիկական պատկերի տակ...
|
Վերջին տարիներին ոչ ստերոիդ հակաբորբոքիչները բժշկական պրակտիկայում հաճախ են օգտագործվում: Հարց է առաջանում արդյոք այդ դեղամիջոցները անվտանգ են: Առավել հաճախ մենք հանդիպում ենք ստամոքսի ,աղիների լորձաթաղանթի խոցային փոփոխությունների... |
|
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
Առցանց ընդամենը: 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ | Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին |
|