Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով
Գլխավոր » 2012 » Մարտ » 6 » «Առողջապահական կամուրջ» ռեսուրս կենտրոնի դասընթացների 3-րդ շրջանավարտները
09:37
«Առողջապահական կամուրջ» ռեսուրս կենտրոնի դասընթացների 3-րդ շրջանավարտները
Լոռու մարզային գրադարանում գործող «Առողջապահական կամուրջ» ռեսուրս կենտրոնը ավարտեց 3-րդ խմբի դասընթացները: Երրորդ խմբի դասընթացը վարեց բշիշկ-դասախոս Արմինե Մանուչարյանը: Մարտի 1-ին կայացավ «Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մեթոդներ» դասախոսությունը, որն ուղեկցվում էր նույն թեմայով տեսաֆիլմի դիտումով: Դասախոսությունը հագեցված էր վիճակագրական տվյալներով, բժշկական պրակտիկայում հանդիպած օրինակներով, օգտակար խորհուրդներով: Տրվեցին պատասխաններ ծագած բոլոր հարցերի վերաբերյալ: Խմբի անդամների վիճակագրական հարցումը վկայեց դասընթացի դրական արդյունքների մասին: