Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով
Գլխավոր » 2012 » Մարտ » 6 » Կայացավ EIFL միջազգային կազմակերպության կոնֆերանսը
09:33
Կայացավ EIFL միջազգային կազմակերպության կոնֆերանսը
Փետրվարի 29-ից մինչեւ մարտի 5-ը Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում կայացավ EIFL միջազգային կազմակերպության կոնֆերանսը, որին հրավիրվել էին դրամաշնորհային ծրագրերի հաղթող կազմակերպությունները (12 երկիր): Նպատակը փորձի փոխանակումն էր: Լոռու մարզային գրադարանը ներկայացնում էր ծրագրի կամավոր Քեյթ Լեստինան: Վերադառնալուն պես՝ փետրվարի 24-ին կազմակերպվեց միջոցառում, որի ժամանակ Լեստինան ներկայացրեց կոնֆերանսի աշխատանքի արդյունքները: Շատ հետաքրքիր էր նաեւ Լյուբլյանայի գրադարանների մասին պատրաստված տեսանյութը: Միջոցառմանը ներկա էր նաեւ Բերդի գրադարանի ներկայացուցիչ Կանաչ արահետներ հասարակական կազմակերպության տեղեկատվության մասնագետ Նարա Յարալյանը, որը պատմեց Բերդի գրադարանի գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող ծրագրի մասին: