ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հարց ու պատասխան [ Ավելացնել հարց ]

Փորկապությանը նպաստում է շատակերությունը։ Միատեսակ, առավելապես սպիտակուցներով հարուստ սննդի օգտագործումը, սննդի օրաբաժնում ջրի, բանջարեղենի և մրգերի սահմանափակումը նույնպես առաջացնում է փորկապություն։ Փորկապության կարող են հանգեցնել նստակեցությունը, որովայնի առաջային պատի մկանունքի թուլացումը։ Փորկապության ինքնաբուժումն արգելվում է, քանի որ առավել հաճախ այն անարդյունավետ է, իսկ երբեմն՝ նաև վտանգավոր։ Փորկապության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։
Փորկապության կանխարգելման համար կարևոր նշանակություն ունի ռացիոնալ սնունդը, ցանկալի է այն ընդունել միշտ նույն ժամերին։ Օրաբաժնում հարկավոր է ներառել թարմ բանջարեղեն (գազար, ճակնդեղ, թթու դրած կամ հում կաղամբ, լոլիկ, վարունգ, սմբուկ, դդմիկ, դդում, նեխուր, ծաղկակաղամբ), մրգեր և հատապտուղներ (բնական կամ դրանց հյութերը), կաթնաթթվային սննդամթերք, բուսական յուղեր, մեղր։ Խորհուրդ է տրվում նաև սնունդ ընդունելուց առաջ խմել մեկ բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր: Հարկավոր է իմանալ, որ փորկապությանը նպաստում են որոշ սննդամթերքներ՝ կաթնաշոռ, բրինձ, նուռ, կծու համեմունքներ, ալկոհոլային խմիչքներ և այլև։
Կանխարգելման նպատակով կարևոր է ֆիզիկական բավարար ակտիվությունը։ Որովայնի մկանները զարգացնող առավոտյան մարմնամարզությունը, զբոսանքները։

Թմրածության պատճառները բազմազան են. ոսկրամկանայի համակարգի հիվանդություններ (վնասվածքներ, մկանների և անոթների սպազմ), նյութափոխանակության խանգարումներ , կալցիումի, նատրիումի պակաս օրգանիզմում, որոշ դեղորայքների երկարատև օգտագործում (միզամուղներ, էստրոգեններ և այլն),նյարդայի և անոթային հիվանդություններ, բորբոքուներ և այն:
Ավելացրեց: Աննա

Նման երևույթների պատճառ կարող են լինել տարբեր հիվանդություններ : Ավելի հաճախ դա լինում է կերակրափողի բորբոքման , գերթթվային ստամոքսաբորբի, ստամոքսի և 12մ աղու խոցային հիվանդությունների ժամանակ: Խորհուրդներ` սնվեք օրվա ընթացքում 4-5 անգամ ճիշտ նույն ժամերին,
սննդամթերքը լինի ոչ կոշտ , թարմ կամ խաշած վիճակում : Երբեք սոված ժամանակ չօգտագործել սուրճ: Աշխատեք երկար քնել , չմրսել: Երևութները չանցնելու դեպքում դիմել թերապևտի համապատասխան հետազոտություններ անցնելու և դեղորայքային բուժում ստանալու համար:

Առաջին հերթին կատարեք կղանքի քննություն ճիճվակրության համար ևարյան ընդհանուր քննություն:

Գլխացավի պաճառները բազմազան են: Գլխացավ կարող է առաջանալ գլխի և պարանոցի մկանների գերլարվածության, տեսողության գերլարման, աչքի հիվանդությունների դեպքերում, աշխատանքի ժամանակ գլխի ոչ ճիշտ դիրքից և այլն: Հաճախ գլխացավը կապված է քթի հավելյալ ծոցերի հիվանդությունների հետ: Այն կարող է լինել նաև գանգագլխուղեղային վնասվածքի հետևանք:
Սակայն տվյալ դեպքում գլխացավի պատճառ կարող է լինել զարկերակային գերճնշումը, որի պատճառները նույնպես բազմազան են: Զարկերակային գերճնշում կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ, անկախ տարիքից և սեռից, սակայն 45-ից բարձր տարիքի անձանց մետ այն ավելի հավանական է:
Ծխելը և ավելցուկային քաշը , անկախ տարիքից , ևս բարձրացնում են զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը:
Եթե Ձեր ծնողները կամ հարազատները ունեցել են զարկերակային գերճնշում, ապա Ձեզ մոտ բարձր է դրա զարգացման հավանականությունը:
Զարկերակային գերճնշում կարող է զարգանալ որպես որոշ հիվանդությունների հիմնական ախտանիշ, օրինակ ՝ երիկամային հիվանդությունների և որոշ ներզատական խանգարումների (օր.՝ շաքարային դիաբետ), նյարդաբանական հիանդությունների ժամանակ:
Զարկերկային ճնշման բարձրացմանը կարող է նպաստել որոշ դեղամիջոցների , օրինակ ՝ հակաբեղմնավորիչների, ստերոիդ հակաբորբոքիչների ընդունումը:
Իրազեկման կարգով ասենք, որ 140-90-ը այն սահմանային թվերն են, որոնք արդեն խոսում են զարկերակային գերճնշման գոյության մասին: Զարկերակային գերճնշումը սովորաբար շրջանցում է առողջ ապրելակերպի սիրահարներին, ում կենցաղից բացակայում են ծխախոտը, ալկոհոլը, ճարպոտ եւ աղի սնունդը, եւ ովքեր ֆիզիկական ակտիվ կյանքի երկրպագու են: Ցանկալի է ամեն օր չափել զարկերակային ճնշումը,140-90 -ից ավելիի դեպքում դիմել թերապևտի, պարզելու համար զարկերակային գերճնշման պատճառը նաև համապատասխան բուժում ստանալու համար: Երկարատև չի կարելի օգտագործել ցավազրկող դեղորայք:
Ավելացրեց: 62 տարեկան կին

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Օգտակար էր արդյոք կայքը Ձեզ համար
Ընդամենը քվեարկել են: 229
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին