ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հարց ու պատասխան [ Ավելացնել հարց ]


Լավ կլիներ նշեիք ,թե ինչ զգացողություններ են առաջանում` ցավ , սեղմոց ,սրտխառնոց և այլն: Հնարավոր է ,որ դա լինի զուգադիպություն, սակայն հնարավոր է նման զգացողությունների պատճառ լինել լեղապարկի կամ լեղուղիների բորբոքումը:Դա պարզելու համար անհրաժեշտ է անցնել համապատասխան հետազոտություններ, օր.` արյան ընդհանուր քննություն, ԷՍԳ, լյարդի ,լեղապարկի ՈՒՁՀ և այլն:
Ավելացրեց: 51 տարեկան կին

Համակարգչից ամեն օր օգտվող երեխան ենթարկվում է էլեկտրամագնիսական ճառագայթների ազդեցությանը, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջանում են որոշ տեսողական համակարգի հիվանդություններ։ Հատկապես հին մոդելի համակարգիչներից պետք է հեռու պահել երեխաներին: Երեխաների մոտ առաջանում են նաև կեցվածքի փոփոխություն` կուզ, ողնաշարի ծռումներ և այլն:
Նյարդաբաններն ասում են, որ անընդմեջ համակարգչի դիմացից չհեռացող մարդը կարող է տառապել կոմպյուտերամանիայով:Այն կարող է առաջացնել նյարդային համակարգի խնդիրներ: Համակարգչային խաղերով տարված երեխայի մոտ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի, ստամոքսաղիքային տրակտի խանգարումներ: Ճապոնացի մասնագետները դեռևս 10 տարի առաջ էին նախազգուշացնում, որ խաղերը վնասում են ուղեղի այն ֆունկցիաները, որոնք պատասխանատու են տեսողության և շարժումների համար, իսկ պահելաձևը և զգացմունքները մնում են թերզարգացած: Դեռահասության տարիքում գտնվող երեխաները ամբողջ օրը մտածում են այդ խաղերի մասին։ Շատ վտանգավոր են կրակոցով խաղերը: Ի գիտություն ծնողների` մինչև 3 տարեկան երեխաներին խստիվ արգելվում է համակարգչից օգտվելը, 3-7 տարեկաններին օրական կարելի է 15 րոպե, ցածր դպրոցական տարիքի երեխաները կարող են համակարգչից օգտվել 20-25 րոպե, իսկ բարձր դպրոցական տարիքի երեխաները` մինչև 35 րոպե, հատուկ պաշտպանիչ էկրանը պարտադիր է:
Երեխաները և դեռահասները, որոնք ունեն անսահմանափակ մուտք համացանց և պարբերաբար օգտվում են դրանից, մտնում են պոտենցիալ ծխողների, հարբեցողների, թմրամոլների և չպաշտպանված սեքսով զբաղվողների ռիսկի խմբի մեջ: Այս եզրակացությանն են եկել կանադացի գիտնականները:
Ավելացրեց: Արմինե Ավագյան

Խնդրեմ գրեք հիվանդացության հաճախականությունը և ջերմության հետ զուգակցվող մնացած ախտանիշները, հնարավոր է լինի հազ, կոկորդի ցավեր և այլն : Խորհուրդ կտամ երեխան ընդունի սպիտակուցներով ու վիտամիններով հարուստ սնունդ և հաճախ լինի մաքուր օդում : Ուշադիր եղեք քրտնելուց հետո չմրսի:Նաև` ուշադրություն դարձրեք ատամներին (հնարավոր է ունենա կարիեսի ենթարկված ատամներ) , նշիկներին , և այլն :Եղեք առողջ:
Ավելացրեց: Լիանա

Վիտիլիգոն մաշկային հիվանդություն է, որով առավել հաճախ հիվանդանում են երիտասարդ կանայք: Վիտիլիգո հիվանդության առաջացման պատճառները հայտնի չեն: Ենթադրվում է, որ այն նյարդաներզատիչ խանգարումների հետևանք է:Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն վարակիչ չէ ու շրջապատի համար անվնաս է: Վիտիլիգոն ավելի շատ ժառանգական նախատրամադրվածություն ունի, բայց՝ ոչ միայն:
Վիտիլիգոն կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում :Վիտիլիգոն բուժելն այնքան էլ հեշտ չէ, միգուցե այն պատճառով, որ այն ոչ թե մաշկի հիվանդություն է, այլ ամբողջ օրգանիզմի: Գոյություն ունեցող բուժման բոլոր մեթոդներն ուղղված են մաշկի վրայից բծերը վերացնելուն: Առայժմ հիվանդությունը բուժում են գրեթե միայն ուլտրամանուշակագույն ճառագայթներով: Այս հիվանդության համար շատ օգտակար է հյուսիսային արևը, իսկ ահա հարավային արևը` վնասակար է: Հիվանդությունը հաճախ սրվում է գարնանն ու ամռանը` տաք լոգանքներից հետո:
Արևային օրերին տանից դուրս գալիս անպայման պետք է օգտագործել արևից պաշտպանվելու միջոցներ: Պետք է օգտագործել նաեւ A, B, C, E վիտամիններ, միկրոէլեմենտներ` ցինկ, պղինձ: Հիվանդության համար արդյունավետ են մի քանի ժողովրդական միջոցներ.
- Կարելի է ընդունել սրոհունդի լուծույթ` 1:10 հարաբերությամբ` օրը 3 անգամ, 1 ճաշի գդալից, ուտելուց հետո: 3-շաբաթյա օգտագործումից հետո անպայման պետք է 1 շաբաթ ընդմիջում տալ: Բուժումը տեւում է 4-6 ամիս: Միաժամանակ խորհուրդ է տրվում նաեւ կատարել արտաքին բուժում` սրոհունդի յուղով: Այն պատրաստվում է սրոհունդից եւ բուսական յուղի 1:10 հարաբերությամբ: Այս խառնուրդը 3 ժամ տաքացնում են ջրային գոլորշու վրա, հետո լավ քամում են ու քսում բծերին: Սրոհունդը բարձրացնում է մաշկի զգայունությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ, այդ պատճառով այս պրոցեդուրայից հետո կարելի է արեւային լոգանք ընդունել: Կարելի է սկսել 1-2 րոպեից: Բուժման ընթացքը տեւում է մոտավորապես 30 օր:
- Հում կարտոֆիլի հյութը շատ օգտակար է մաշկի բծերը վերացնելու համար, ինչպես նաեւ՝ մարսողության խանգարման դեպքում: Այն մաքրում է օրգանիզմը խարամներից:
-Թարմ վարունգի մզվածքը քսել մաշկին օրը 2-3 անգամ:
-Սև աղացած պղպեղը կարող է մաշկի համար խթանիչ հանդիսանալ: Այն կարող է օգնել վիտիլիգոյի բուժմանը: Պարզվել է, որ այն խթանիչ է հանդիսանում մելանոցիտների համար, և դրանք սկսում են արտադրել մաշկի համար անհրաժեշտ պիգմենտը` մելանինը:
Վիտիլիգոյի բուժման համար անպայման դիմեք մաշկաբանի:
Ավելացրեց: vitiligo

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ հաճախությամբ եք դիմում բժշկի
Ընդամենը քվեարկել են: 367
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին