ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հարց ու պատասխան [ Ավելացնել հարց ]


Գրիպը լայնորեն տարածված վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է շնչառական ուղիների լորևձաթաղանթը: Հազի պատճառները կարող են բազմաթիվ լինել: Եթե տվյալ դեպքում բարդություններ չկան հնարավոր է պատճառը լինի ալերգիկ գործոնը:
Ալերգիկ գործոնները կարող են լինել վարակածին, դեղորայքային, սննդային, արտադրական, մեխանիկական, քիմիական, կենցաղային, բուսական ծագման, ցրտից և այլն:Երբեմն բավական է լինում ալերգենի հետ առնչվելը դադարեցնելը, և առողջացումը երաշխավորվում է:
Աշխատեք բնակարանը չծանրաբեռնել ավելորդ իրերով, գրքերը, թերթերն ու ամսագրերն ամենուր չցրել, (նրանց վրա ավելի շատ է փոշի կուտակվում): Բնակարանում պարբերաբար կատարել խոնավ մաքրում, հաճախակի օդափոխել: Խուսափել շնչուղիների ցրտահարումից, ձայնային գերլարումներից, քիմիական, մեխանիկական գռգռիչ գործոններից: Սնունդը պետք է լինի լիարժեք, բազմազան, պարունակի բավարար քանակով վիտամիններ, հատկապես «C» և «P», չպարունակի սուր համեմունքներ : Հաճախ օգտագործեք կանաչ թեյ (երիցուկով, նանայով , լորենու ծաղիկով):
Ավելացրեց: Մելան

Թութքն իրենից ներկայացնում է ուղիղադիքային երակների հանգուցավոր լայնացում։ Տարբերում են՝ արտաքին թութք, երբ լայնանում են ուղիղ աղիքի ստորին հատվածի խորշիկավոր երակները, առաջացնում են մաշկով պատված և դուրս ցցված թութքային հանգույցներ, և ներքին թութք, որի դեպքում լայնանում են ներքին խորշիկավոր երակները, իսկ հանգույցները տեղադրված են անմիջապես ուղիղ աղիքում։
Թութքի առաջացմանը նպաստում են ուղիղ աղիքի և փոքր կոնքի երակներում արյան կանգը (այսինքն դրանց երկարատև գերլցումը արյունով): Դրան նպաստում է քրոնիկական փորկապությունը, նստակյաց ապրելակերպը և հղիությունը։ Որոշակի նշանակություն ունեն նաև երակների պատերի բնածին թույլ զարգացածությունը և թութքային երակների անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունները։ Թութքով ավելի հաճախ հիվանդանում են միջին տարիքի և տարեց տղամարդիկ, երբեմն նաև երիտասարդները։
Թութքը հիմնականում առաջանում է աստիճանաբար։ Ակզբնական շրջանում հետանցքի շուրջ լինում են տհաճ, ծանրության զգացողություն և քոր, հաճախ՝ ցավեր, փորկապություն, որոնք սաստկանում են ալկոհոլ օգտագործելիս, երբեմն ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո։ Այնուհետև առաջանում է թութքային արյունահոսություն (կղանքի մակերևույթին նկատվում են վառ կարմիր արյան կաթիլներ, ցայտեր կամ աննշան քանակի արյան հետքեր) :
Թութքի կանխարգելման համար պետք է վերացնել հիվանդությունն առաջացնող պատճառները՝ հիմնականում փորկապությունը, հրաժարվել ալկոհոլից, հետևել հիգիենային (հատկապես մաքուր պահել հետանցքի շուրջը, կղումից հետո լավ լվանալ): Քիչ շարժուն ապրելակերպի դեպքում զբաղվել մարմնամարզությամբ, կանգնած վիճակում աշխատողներին (վաճառողներ, վարսավիրներ) խորհուրդ Է տրվում վարժություններ կատարել նստած, իսկ նստած վիճակում աշխատողներին՝ կանգնած և քայլելու ընթացքում։
Օգտակար է նաև մարմնամարզությունն աշխատանքային օրվա ընթացքում՝ աշխատանքը սկսելուց՝ 3, այնուհետև 2-2,5 ժ հետո:
Հիվանդության առաջացման դեպքում դիմել վիրաբույժի:
Ավելացրեց: Արմինե

Նմա ախտանիշների առկայությունը խոսում է մաշկի և եղունգների ախտահարման մասին (հավանական է սնկային ) : Հիվանդության ախտորոշման և բուժման համար դիմեք մաշկաբանի:
Ավելացրեց: Գայանե

Տուբերկուլոզը սպեցիֆիկ վարակային հիվանդություն է,որն ունի սպեցիֆիկ հարուցիչ ,այն կոչվում է տուբերկուլյոզի միկոբակտերիա կամ Կոխի ցուպիկ: Վարակի տարածման ուղիներն են ` օդակաթիլային, հազվադեպ`կոնտակտային, ալիմենտար, պլացենտար ճանապարհները : Այս հիվանդության առաջացման նպաստող գործոններն են քաղցածությունը,վատ կենցաղային և աշխատանքային պայմանները,ծխախոտի, ալկոհոլի չարաշահումը: Տուբերկուլյոզից կարելի է պաշտպանվել կանխարգելման միջոցով
Առանձնահատուկ հակատուբերկուլոզային կանխարգելում է իրականացվում ԲՑԺ վակցինայով: Վակցինացումը կատարվում է պարտադիր կարգով բոլոր նորածիններին, եթե հակացուցումներ չկան:
Սոցիալական կանխարգելումը միջոցառումների համալիր է, որի նպատակը բնակչության առողջության բարելավումն է: Այն ներառում է կյանքի նյութական պայմանների և կենցաղային պայմանների բարելավում, սանիտարական հիգիենիկ աշխատանքների կազմակերպում: Հիվանդների վաղ հայտնաբերում և բուժում:
Հիվանդության վարակիչ ձևով հիվանդներին հոսպիտալացնում են, ինչպես նաև` բնակչության որոշ խավեր պարբերաբար անցնում են բժշկական քննություն (ֆլյուրոգրաֆիա):
Վարակման վտանգն առավել իրական է ընտանեկան սերտ շփման մթնոլորտում, ուստի հիվանդների հետ շփված բոլոր անձինք պետք է գտնվեն հակատուբերկուլոզային դիսպանսերի հսկողության տակ: Տուբերկուլյոզային օջախներում կատարվում է էպիդ հսկողություն, ընթացիկ և վերջնական դեզինֆեկցիա:
Խորհուրդներ- ընդունեք լիարժեք սնունդ ,մի գտնվեք տուբերկուլյոզով հիվանդների հետ փակ տարածությունում , օդափոխեք սենյակը, քանզի կոխի ցուպիկը զգայուն է արևի ճառագայթների նկատմամբ, վարակազերծվում է թթվային միջավայրում:Բոլոր հիվանդները,որոնք ունեն հազ և խորխարտադրություն 3 շաբաթ և ավելի,պետք է անպայման ենթարկվեն հետազոտման`խորխի քննություն BK-ի համար:

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ հաճախությամբ եք դիմում բժշկի
Ընդամենը քվեարկել են: 367
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին