ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հարց ու պատասխան [ Ավելացնել հարց ]


Շաքարային դիաբետը նյութափոխանակության խանգարմամբ պայմանավորված հիվանդություն է, որն առաջանում է ենթաստամոքսային գեղձի ինսուլյար ապարատի բացարձակ կամ հարաբերական անբավարարության հետևանքով: Շաքարային դիաբետը լինում է առաջնային,կամ ենթաստամոքսագեղձային (I տիպ) և երկրորդային կամ արտաստամոքսագեղձային (II տիպ):
Ինսուլին նշանակում են շաքարային դիաբետ Iտիպի ժամանակ ,նաև`շաքարային դիաբետ IIտիպի ժամանակ, երբ դիետա պաշտպանելուց և դեղահաբեր ընդունելուց հետո արյան մեջ շաքարի քանակը բարձր է մնում : Ինսուինային բուժման են անցնում նաև`երբ շաքարային դիաբետը ուղեկցվում է ՍԻՀ (Սրտի իշեմիկ հիվանդոություն) հետ:
Ավելացրեց: Մարինե

Փորձեք բացառել ձեր սննդակարգից բարձր կալորիականություն ունեցող մթերքները` շաքարը, միսը, լոբին, կենդանական ծագման ճարպերը: Սահմանափակե՛ք սննդի մեջ աղի օգտագործումը մինչև 3-4 գրամ:
Քանի որ ճնշումը բարձրանալու պատճառ են դառնում նաև ալկոհոլն ու ծխելը, ապա նրանցից հարկավոր է հրաժարվել:Խորհուրդ չի տրվում խմել սուրճ և սև թեյ:
Հարկավոր է օգտագործել կալիումի և մագնեզիումի հարուստ պարունակությամբ մթերքներ: Դրանք չամիչն են, ծիրանը, բանանը, բադրջանը, մասուրը, հնդկացորենը, վարսակի և ցորենի ձավարը, սոյան, ընկույզը: Օգտակար է խմել կարմիր ճակնդեղի` նրա մեջ լուծված մեղրով հյութ, զանազան կաթնաթթվային մթերքներ:
Ալոճենու ծաղիկներն ու պտուղները, հավամրգի տերևները, կալենդուլայի ծաղիկները, բռինչի պտուղը, սխտորը, հաղարջի պտուղներն ու տերևները, կատվախոտի արմատը, գայլուկը օգնում են զարկերակայի ճնշման իջեցմանը:
Մեկ կիտրոնի կամ կիվիի օգտագործումը օժանդակում է զարկերակային ճնշման իջեցմանը:

*Սակայն խորհուրդ կտամ անհապաղ դիմեք թերապևտի կամ սրտաբանի խորհրդատվության ,եթե դա Ձեր մոտ առաջին անգամ է ի հայտ եկել, որովհետև զարկերակային ճնշման բարձրացումը և դանդաղասրտությունը կարող են ունենալ շատ պատճառներ,որի ժամանակ հաճախ շտապ դեղորայքային բուժման կարիք է լինում:

Խնդրեմ նշեք , թե ինչ հետազոտություններ եք անցել: Արդյոք թարթիչների միկրոսկոպիկ քննություն է կատարվել : Հետազոտման և բուժման համար դիմեք մաշկաբանի և ներզատաբանի :
Բուժման նպատակով ընդունել երկաթ (դրա անբավարարությունը կպարզվի արյան անալիզով), կալցիում, մագնեզիում և B6 պարունակող դեղամիջոցներ: Մազարմատների ամրացման համար կատարեք գերչակի յուղով մերսումներ, որը նպաստում է արյան շրջանառության լավացմանը տվյալ հատվածում : Յուրաքանչյուր բուժում պետք է ուղեկցվի ճիշտ ընտրված սննդակարգով:
Սպիտակուցները շատ կարևոր են, քանի որ ամինաթթուների, ծծումբի աղբյուր են: Հայտնի է, որ մազի «շինանյութ» համարվող կերատինը պարունակում է սպիտակուցներ: Օգտակար են միսը, ձուկը, կաթը, պանիրն ու ձուն:
Ճարպերի շնորհիվ է, որ օրգանիզմը հեշտ է յուրացնում վիտամինները: Բարերար ազդեցություն ունեն միայն բուսական յուղերը ( օրական 3 գդալ):
Վիտամինները անհրաժեշտ են մազապարկերի ֆունկցիայի կարգավորման համար: Օրինակ` B 3 (PP) վիտամինը լայնացնում է արյունատար անոթները` հեշտացնելով մազերը սնուցող անոթներին մղվող արյան հոսքը: Իսկ B6-ը էական նշանակություն ունի ամինաթթուների յուրացման գործում: E վիտամինը նպաստում է մազերը սնուցող արյունատար նորանոր անոթների ստեղծմանը:
Ավելացրեց: Diana

Ցածր ջերմաստիճանի ազդեցության հետեւանքով ձմռանը կարող է առաջանալ մարմնի սահմանափակ հատվածների վնասում՝ ցրտահարում կամ մարմնի ընդհանուր սառեցում:
Ցրտահարումը հյուսվածքների տեղային վնասումն է:
Հիմնական պատճառն արյունատար անոթներում երկարատև կծկանքի (ցրտի նկատմամբ օրգանիզմի պաշտպանական հակազդեցության) հետևանքով առաջացած փոփոխություններն են։ Ցրտահարություն կարող է առաջանալ ոչ միայն սառնամանիքի, այլև 0 ° C-իև մոտ ջերմաստիճանի, հատկապես խոնավության և քամու պայմաններում։Մարդկանց ոտնաթաթերը հաճախ են ցրտահարվում խոնավ պայմաններում երկարատև մնալուց, երբեմն նույնիսկ 0 ° C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Ցրտահարությունը լինում է ջրում երկարատև մնալուց, ձկնորսության ժամանակ և այլն։ Նման պայմաններում հատկապես չմարզված, ցրտի նկատմամբ գերզգայուն մարդկանց բնական ջերմակարգավորման մեխանիզմներն ի վիճակի չեն պահպանելու մարմնի ծայրամասերի ջերմաստիճանը։ Դրանցում աստիճանաբար դանդաղում և այնուհետև դադարում է արյան շրջանառությունը։ Իսկ երբ օրգանիզմն այլևս ի վիճակի չէ դիմադրելու ցրտին, հյուսվածքներում տեղի են ունենում խորը փոփոխություններ` բջիջները մահանում են: Վտանգավոր, աստիճանի հասած կծկանքի ախտանշաններն են մաշկի անզգայացումը և գունատվելը։ Ցրտահարությանը նպաստում են քամին , կիպ, արյան շրջանառությունը դժվարացնող, խոնավ հագուստը, կոշիկները, ձեռնոցները, ինչպես նաև` հիվանդությունների, արյան կորստի, հարբեցողության հետևանքով օրգանիզմի թուլացումը։ Ցրտահարում կարող է առաջանալ նաև սառը առարկաների, նյութերի հետ շփումից: Սովորաբար ցրտահարվում են մարմնի բաց հատվածները, որտեղ բարակ է ճարպային եւ մկանային շերտը՝ ականջները, այտերը, քիթը, կզակը, ձեռքի եւ ոտքի մատները:
Տուժածին պետք է որքան հնարավոր է շուտ տեղափոխել տաք տեղ:Ցրտահարված վերջույթը պետք է դնել տաք (37-40° C) ջրի մեջ և շատ զգույշ տրորել, մինչև մաշկը կարմրի և զգացողությունը վերականգնվի, այնուհետև տաք փաթաթել։ Երբեք չի կարելի մարմնի ցրտահարված հատվածը շփել ձյունով կամ դնել սառը ջրի մեջ, և քանի որ այդ հատվածը շատ զգայուն է ցրտի, նկատմամբ, ուստի հետագայում պետք է խուսափել ցրտի ազդեցությունից, ցուրտ եղանակներին հագնել տաք հագուստ, անջրանցիկ կոշիկներ, բրդե գուլպաներ և այլն։: Ցրտահարված վերջույթն անհրաժեշտ է զերծ պահել խոնավությունից ու սառնությունից: Հիշեք՝ ցրտահարված հատվածը երբեք չի կարելի տաքացնել ջեռակով: Այն հարկավոր է տաքացնել մարմնի ջերմությամբ կամ մաքուր բրդյա հագուստով: Եթե բշտիկներ կամ այտուցներ չկան, թեթեվակի շփեք ցրտահարված մասը՝ ակտիվացնելով արյան շրջանառությունը, քանի որ հյուսվածքների վատ արյունամատակարարումը կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ: Բշտերի առկայության դեպքում երբեք շփել չի կարելի, հատկապես չի կարելի բացել բշտերը, քանի որ դա կարող է հանգեցնել երկրորդային, ինֆեկցիոն բարդությունների: Այս դեպքում ճիշտ է դիմել բժշկի:Բշտերի բացակայության դեպքում խորհուրդ է տրվում ցրտահարված վերջույթն ամեն օր լվանալ գոլ ջրով՝ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար փոքր-ինչ ավելացնելով: Լվանալուց հետո վերջույթը հարկավոր է լավ չորացնել, մերսել որևէ օծող քսուքով:Ցրտահարված հատվածը միշտ աշխատեք պահել սովորականից մի փոքր բարձր դիրքում՝ այտուցներից ու կանգային երևույթներից խուսափելու համար
Ցրտահարումից խուսափելու համար անհրաժեշտ է հագնվել եղանակին համապատասխան: Դա նշանակում է, որ շատ հագուստներ կրելը կարող է շատացնել քրտնարտադրությունը, որի հետեւանքով կառաջանա մրսածություն: Խորհուրդ է տրվում խուսափել չափազանց կիպ հագուստից, կոշիկներից, որը կարող է ցրտահարման առաջացման պատճառ դառնալ:
Շատ կարևոր է վերջույթի կրկնակի ցրտահարման կանխումը, քանի որ երկրորդ անգամ պրոբլեմը կարող է ավելի խորն ընթացք ստանալ: Խորհրդատվության և բուժման համար դիմեք վիրաբույժի կամ անոթաբանի:

Սիրելի ըեթերցող լավ կլիներ նշեիք նաև արյան մեջ պրոթրոմբինի և խոլեստերինի քանակը ,եթե իհարկե որոշվել է : Բացի կարդիոմագնիլից բժշկական պրակտիկայում օգտագործվում է կարդիոասպիրին ,սրա հիմքում ևս փոքր դեղաչափով ասպիրին է, նաև` վարֆարին , ֆենիլին և այլն : Ասպիրին շատ է պարունակում ազնվամորին , խորհուրդ է տրվում օգտագրրծել սխտոր, եղերդակ սովորական, լորենի և այն:
Ավելացրեց: Hyur

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ հաճախությամբ եք դիմում բժշկի
Ընդամենը քվեարկել են: 367
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին