ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հարց ու պատասխան [ Ավելացնել հարց ]


Նման երևույթներ երբեմն հանդիպում են դեռահասների մոտ :Պրովոկացիոն դեր կարող է խաղալ սննդամթերքներից` ցիտրուսային մրգերը, քաղցրավենիքները, կծու ուտեստներն, ալկոհոլային խմիչքները, դեղորայքներից`հակաբիոտիկները, վիտամինները, սուլֆանիլամիդները, այլ գործոններ: Շատ հաճախ դերմատիտը զուգակցվում է ալերգիկ ռինիտի, ասթմայի, հետ:
Բուժումը կոմպլեքսային է։ Նշանակվում է հակաբիոտիկներ (ցանկալի է մանրէի զգայնության որոշումը), լիարժեք սնուցում, վիտամիններ՝ հատկապես B կոմպլեքս և A, կալցիումի քլորիդ , ախտահանող նյութերով թրջոցներ և քսուկներ։
Լիարժեք խորհրդատվության և բուժման համար դիմեք մաշկաբանի:
Ավելացրեց: Արինա

Հիպոթիրեոզը վահանագեղձի ֆունկցիայի բնածին կան ձեռքբերովի (օրինակ վնասվածքից կամ վարակիչ հիվանդություններից հետո) խանգարմամբ պայմանավորված ներզատական հիվանդություն է:Առաջանում է վահանագեղձի գործունեության ընկճման կամ գրեթե լրիվ բացակայության հետևանքով։ Տարբերում են`
առաջնային հիպոթիրեոզ, երբ սկզբում ախտահարվում է վահանագեղձը,
երկրորդային, երբ պատճառը բխում է հիպոֆիզի թիրեոտրոպ հորմոնի (ԹՏՀ.) թերարտադրությունից և երրորդային՝ կապված ենթատեսաթմբում մշակվող ԹՏՀ-ի սինթեզը խթանող թիրեոլիբերինի կամ թիրեոտրոպ ռիլիզինգ գործոնի պակասի հետ։
Հիպոթիրեոզը դրսևորվում է մաշկի, ենթամաշկային բջջանքի, լեզվի այտուցով (լորձայտուց` միքսեդեմա), մաշկի չորությամբ, մազաթափությամբ: Նկատվում են արագ հոգնելիություն, հիշողության խանգարում, թորշոմածություն, քնկոտություն, մազերի և եղունգների փխրունություն: Ձայնը ցածր է, խռպոտ, ջերմաստիճանը` ցածր, զարկերակային արյան ճնշումը` ցածր, լինում է փորկապություն: նկատվում են դաշտանային ցիկլի խանգարումներ, կանաց մոտ հնարավոր են վիժումներ: Տղամարդկանց սեռական կարողությունը նվազում է: Երեխաների հոգեկան զարգացումը կասեցվում է, աճումը` դանդաղում: Հիվանդության ծանրությունը պայմանավորված է վահանաձև գեղձի ֆունկցիայի թուլացման աստիճանով:
Հիպոթերեոզի բուժումը իրականացնում է բժիշկը:Դեղամիջոցների չափը որոշում են ելնելով հիվանդի տարիքից, օրգանիզմի առանձնահատկություններից և կլինիկական երևույթների ծանրության աստիճանից։ Բուժումը սովորաբար սկսում են թիրեոիդինով և շարունակում այնքան ժամանակ, քանի դեռ այդ բուժման անհրաժեշտությունը կա։ Աստիճանաբար կարելի է պակասեցնել դեղաչափը։
Նշանակվում են նաև B1, B12 և D վիտամիններ։ Բուժման արդյունավետության մասին են վկայում աճման պրոցեսների ակտիվացումը, ատամների հասունացումը և կմախքի ոսկրերի զարգացման արագացումը։
Թիրեոիդային հորմոններով ժամանակին սկսած բուժումը կարող է ապհովել երեխայի ֆիզիկական և հոգեկան բնականոն զարգացումը: Մեծահասակների հիպոթերեոզի բուժմամբ կանխվում է հիվանդության հետագա խորացումը և վերականգնվում աշխատունակությունը: Այս հիվանդության դեպքում չի բացառվում մշտական բժշկական հսկողության անհրաժեշտությունը:
Հիշեցում - Մարդու օրգանիզմին անհրաժեշտ է 75-125 միկրոգրամ յոդ: Քանի որ աղի ու ջրի միջոցով մարդը դրա անհրաժեշտ քանակը չի ստանում, հետեւաբար պետք է լրացնի սննդամթերքով: Յոդ կա բանջարեղենի, կանաչեղենի, ձկնեղենի, ընկույզի մեջ: Կերակուրների մեջ օգտագործեք յոդացված աղ:

Երևի խոսքը բրոնխիալ ասթմայի մասին է , որովհետև գոյություն ունի նաև սրտային ասթմա: Բրոնխիալ ասթման առաջանում է բազմաթիվ պատճառներից, որոնք տարբեր են նույնիսկ նույն հիվանդի մոտ տարբեր ժամանակահատվածներում:
Այն գործոնները, որոնք առաջացնում են բրոնխիալ ասթմա կարելի է բաժանել երկու խմբի.
- ներքին, բնածին և ժառանգական՝ պայմանավորված կենսական դեֆեկտներով,
- արտաքին , պայմանավորված արտաքին ազդակներով, որոնք կարող են լինել նաև բրոնխիալ ասթմայի սրացման պատճառ:
40-80% հիվանդների մոտ հայտնաբերվում է ժառանգական նախատրամադրվածություն, հատկապես երեխաների մոտ: Որևէ մի ծնողի մոտ հիվանդության առկայությունը բարձրացնում է բրոնխիալ ասթմայի առաջացման ռիսկի գործոնը:
Արտաքին գործոններից առավել հաճախ հանդիպում են կենցաղային ալերգենները (տնային, գրադարանային փոշին, բարձի փետուրը, մարդու և կենդանիների մազերը և այլն):
Առավել արտահայտված ալերգիկ ազդեցություն ունի բույսերի ծաղկափոշին, որը կրում է սեզոնային բնույթ:
Տարբեր քիմիական, օրգանական նյութերը, որոնք հանդիպում են արդյունաբերության մեջ, նույնպես կարող են լինել ալերգեններ՝ առաջացնելով մասնագիտական բրոնխիալ ասթմա: Որպես ալերգեն կարող են հանդես գալ նաև որոշ սննդանյութեր (մեղր, ընկույզ, ցիտրուսներ, ձկնեղեն, ձու, կաթ, լոբազգիներ և այլն):
Դեղորայքը նույնպես կարող է առաջացնել ասթմատիկ վիճակ և անաֆիլակտիկ շոկի: Դա մեծ մասամբ պայմանավորված է լինում հակաբիոոտիկներով, ֆերմանտային պատրաստուկներով:
Բրոնխիալ ասթմայով մի խումբ հիվանդների մոտ դիտվում է գերզգայունություն ացետիլսալացիլային թթվի (ասպիրին) և այլ ոչ ստերոիդային պատրաստուկների հանդեպ:
Շնչառական ուղու վիրուսային ախտահարումը ևս կարող է ուղեկցվել բրոնխիալ էպիթելի արտահայտված փոփոխություններով, որը պատճառ է դառնում բրոնխիալ ասթմայի առաջացման:

Սնկերը սովորաբար ներկա են առողջ կանանց հեշտոցում: Սակայն նորմալ պայմաններում մարմնի բնական թթվայնությունը սահմանափակում է նրանց աճը: Երբ կինը կամ աղջիկը ընդունում է հակաբիոտիկների բարձր չափաքանակ, երբ օրգանիզմը թուլացած է տարբեր հիվանդությունների պատճառով և այլն: Նրանց չափից դուրս աճը առաջացնում է հեշտոցի բորբոքում:
Ցանկալի է արտաքին սեռական օրգանների լվացում կատարել առջևից հետ ուղղությամբ:Նշանակվում են անտիսեպտիկ լուծույթներով լոգանքներ (2-3% բորաթթու, երիցուկի, նարգիզի, եղեսպակի, սոդայի ջրաթուրմերով): Ընդունել լորենու ծաղիկով,երիցուկով, եղեսպակով ,արևքուրիկով ,սոճու կոներով պատրաստված թեյեր ու ջրաթուրմեր:
Կարելի է օգտագործել А և Е վիտամիններ պարունակող քսուկներ, չիչխանի, մասուրի յուղ:
Սակայն ավելի լավ կլինի դիմեք բժշկի:
Նաև` կատարեք կղանքի քննություն ճիճվակրության հայտնաբերման համար:
Եղեք առողջ:

Նյարդաբանները իրենց պրակտիկայում բուժման նման սխեմա օգտագործում են : Անպայման հետևեք նյարդաբանի խորհրդատվությանը:
Խորհուրդներ- Սահմանափակեք ֆիզիկական ակտիվությունը:
Լսեք Ձեր օրգանիզմին, արեք այն ինչ կարող եք:
Երկար մի պառկեք անկողնում:
Եթե կարող եք, ձեռք բերեք օրթոպեդիկ ներքնակ:
Նստեք ճիշտ, ուշադիր եղեք ,որ նստած ժամանակ ցավերը չուժեղանան:Ձեր ծնկներն ու կոնքը պետք է լինեն 90 աստիճան անկյան տակ:
Մի նստեք 40րոպեից ավելի, կատարեք ընդմիջումներ:
Ոտքերը պահեք բարձր:
Եղեք առողջ:

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Օգտակար էր արդյոք կայքը Ձեզ համար
Ընդամենը քվեարկել են: 231
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին