ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ |  |
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ | Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով
 |
|
Լավ կլինի կատարեք քննություն արյան մեջ շաքարի որոշման համար, նամանավանդ ` եթե նկատվում է շատախմություն, մաշկի քոր ,շատակերություն:Ուշադրություն դարձրեք արդյոք շնչառությունը քթով ազատ է:Շատ հաճախ բերանի չորություն նկատվում է ,երբ հիվանդները շնչում են բերանով, որովհետև դժվարացած է լինում քթային շնչառությունը ( միջնապատի ծռության, քթային պոլիպների և այլն պատճառով): |
կարևոր է նշել, որ 12մ աղու բորբոքման ժամանակ բուժումը պետք է սկսել սնուցումը ճիշտ կազմակերպելով:Սննդակարգ - հիվանդը, նույնիսկ ռեմիսիայի շրջանում պետք է պահպանի կոտորակային սնուցման ռեժիմը` բացառելով կծու, մարինացված, ծխեցրած սննդամթերքներ: Չչարաշահել ալկոհոլը:Ալկոհոլի օգտագործումը պետք է լինի չափավոր, բայց լրիվ սահմանափակումը պարտադիր չէ : Սահմանափակել որոշ դեղերի ընդունումը, որոնք վնասում են ստամոքսի լորձաթաղանթը:Հնարավորության դեպքում դադարեցնել Ոչ ստերոիդ հակաբորբոքիչ դեղորայքի և ստերոիդների ընդունումը: Եթե դա հնարավոր չէ, փորձել նվազեցնել դրանց օրական դեղաչափը: Չծխել- այդ դեպքում բարելավվում է ռեգեներացիան, նվազում է հիվանդությունների սրացման հաճախականությունը:Աշխատեք երկար քնել: Դեղաբույսերից խորհուրդ է տրվում անանուխը,գետնամորին,եզան լեզուն,երիցուկը,կատվալեզուն, հալևորիկ ռոմբատերև, մասուրի փոքր քանակը , չիչխանը, հատկապես` չիչխանի յուղը: |
Դիմեք մաշկաբանի խորհրդատվության: Օգտագործեք երկաթով ցինկով,մագնեզիումով , ծծումբով հարուստ սնունդ`ձվի դեղնուց, միս , ոսպ, լոբի և այլն: |
Երկու տերմինները բառացի թարգմանվում են մեռուկացում : Նեկրոզը կամ քայքայումը (հուն. մահացած բառից) բջիջների և հյուսվածքների մահն է կենդանի օրգանիզմում, երբ լրիվ դադարում է նրանց կենսագործունեությունը: Նեկրոզի առաջացման նպաստում են բազմաթիվ գործոններ՝ քրոնիկական միկրոտրավմա, մեխանիկական գերծանրաբեռնում, ոսկրացման անոմալիաներ, նյութափոխանակության խանգարումներ և այլն: Գանգրենան (փտախտ) հաճախ հանդիպող հիվանդություն է, որն իրենից ներկայացնում է որևէ օրգանի կամ նրա մասի մեռուկացումը կենդանի օրգանիզմում: Գանգրենայի առաջացման պատճառներից է արյունամատակարարման խանգարումները: Գանգրենա կարող է առաջանալ նաև ոսկրերի մոտակա հյուսվածքները մարմնի ծանրությամբ ճնշվելուց, հյուծված ու թուլացած հիվանդների մոտ` երկարատև անշարժ պառկելուց: Կարող է առաջանալ նաև արյունահոսությունը դադարեցնող լարանով վերջույթը երկարատև ձիգ կապելուց: Ներքին օրգանների գանգրենա կարող է առաջանալ ճողվածքի ճմլման և աղիքների ոլորման ժամանակ: Բարձր կամ ցածր ջերմաստիճանի, թթուների և հիմքերի անմիջական ազդեցությունը հյուսվածքների վրա նույնպես կարող են գանգրենայի առաջացման պատճառ դառնալ: Որդանման ելունի և լեղապարկի գանգրենա կարող է առաջանալ նույնիսկ անոթների ժամանակավոր կծկանքից: Չոր գանգրենայի ժամանակ հյուսվածքները կորցնում են հեղուկը , կնճռոտվում են ,դառնում են մոմանման ,կարծր, ախտահարված ծայրանդամը փոքրանում է:Թաց գանգրենան բնորոշվում է ախտահարված հյուսվածքի այտուցով, ծավալի մեծացումով, ախտահարված հյուսվածքը հյուսվածքը վերածվում է մոխրականաչավուն կամ սև գույնի գարշահոտ զանգվածի: |
Գրիպը վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է շնչառական ուղիների լորևձաթաղանթը: Գրիպի հարուցիչները А և В տիպի վիրուսներն են, որոնք լավ պահպանվում են սառը պայմաններում, իսկ տաք պայմաններում արագ ոչնչանում են: Գրիպի վիրուսը ընկնում է վերին շնչառական ուղիներ, քայքայում և թեփոտում է լորձաթաղանթի վերին շերտի բջիջները: Շնչելիս, խոսելիս, հազալիս և փռշտալիս վիրուս պարունակող թեփոտված բջիջները պոկվում են և վարակում շրջապատողներին, հետևաբար` հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Վարակվում են նաև հիվանդի օգտագործած կենցաղային առարկաների միջոցով: Տնային պայմաններում բուժելիս հիվանդին մեկուսացնում են առանձին սենյակում` վարակի տարածումը կանխելու նպատակով: Խորհուրդ է տրվում վիտամիններով հարուստ տաք ըմպելիք`մասուրի հյութ, ազնվամորով, կիտրոնով թեյ և այլն: Գրիպի առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է օրգանիզմը կոփել, ինչպես նաև անհրաժեշտ է ժամանակին բուժել քթի հավելյալ ծոցերի հիվանդությունները: Հատուկ դեպքերում կիրառում են հակագրիպային վակցինաներ: Վակցինայի ներարկումը ոչ միշտ է կանխում գրիպի առաջացումը, սակայն հիվանդությունն ընթանում է բավականին թեթև: |
|
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
Առցանց ընդամենը: 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ | Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին |
|