ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հարց ու պատասխան [ Ավելացնել հարց ]


Նախ և առաջ լավ կլիներ նշեիք հիվանդի տարիքն ու ճողվածքի տեղակայումը:
Ճողվածքն իրենից ներկայացնում է ներքին օրգանների արտանկումը խոռոչներից` առանց դրանց պատերը ծածկող թաղանթների վնասման: Ճողվածքները լինում են բնածին և ձեռքբերովի:Երեխաների մոտ ճողվածքը հաճախ լինում է բնածին:
Երեխաների մոտ ավելի մեծ տարածում ունեն պորտային և աճուկային ճողվածքները:
Ճողվածքի բուժման միակ արմատական եղանակը վիրահատությունն է: Բոլոր հիվանդները պետք է գտնվեն վիրաբույժի հսկողության ներքո: Չբարդացած ճողվածքի վիրահատական բուժումն անվտանգ է և արդյունավետ: Ժամանակին չվիրահատելիս ճողվածքը կարող է օղակվել, և նման դեպքերում անհետաձգելի վիրահատությունը կենսական անհրաժեշտություն է դառնում:
Օղակված ճողվածքի ուղղման փորձերը, ջեռակի, ցավազրկող նյութերի օգտագործումն անթույլատրելի են:
Բանդաժ կրելը չի երաշխավորում, որ ճողվածքը չի ճմլվի: Այն թույլատրվում է կրել միայն այն ժամանակ, երբ որոշ հիվանդությունների առկայության դեպքում վիրահատությունը հակացուցված է:
Կրծքի երեխաների պորտային ճողվածքի ոչ վիրաբուժական բուժումը կատարվում է բժշկի հսկողությամբ` երեխայի պորտին կպչուն սպեղանի դնելով, ինչը կանխում է ճողվածքապարկի արտացցումը: Անհրաժեշտ է օգտագործել միայն թարմ սպեղանի: Պորտին սպեղանի կպցնելուց բացի, բժիշկը կարող է առաջարկել օրգանիզմն ամրապնդող դեղորայքային բուժում, որովայնի պատի մերսում, ինչպես նաև որովայնի մկաններն ամրապնդող միջոցներ:
Աճուկային ճողվածքի առկայության դեպքում երեխաների վիրահատությունը բժշկի նշանակմամբ կատարում են այն տարիքում, երբ դա ամենաանվտանգն է:

Ցելյուլիտը ոչ թե կոսմետիկական թերություն է, այլ մաշկի հիվանդություն և նյութափոխանակության խանգարում, որի պատճառը հեղուկի և թույների կուտակումն է ճարպային բջիջների շուրջը գտնվող հանգուցային հյուսվածքներում, ինչից էլ հենց մաշկը դառնում է անհարթ ու խորդուբորդ՝ նարնջի կեղևի նման:Ցելյուլիտի առաջացման և զարգացման պատճառները բազմաթիվ են: Դա կարող առաջանալ նստակյաց կենսակերպի, մարսողական ուղու խանգարումների ժամանակ , պակաս դեր չի խաղում նաև ժառանգականությունը, ծանր ապրումները, սխալ սնունդը, վնասակար սովորությունները և մարմնի պատշաճ խնամքի բացակայությունը:
Եթե ընդունենք, որ ցելյուլիտը «բջիջների միկրոայտույցներ են»՝ նախ անհրաժեշտ է կարգի բերել հյուսվածքներում տեղի ունեցող ջրի փոխանակությունը: Իսկ դրա համար պետք է ձգտել հնարավորիս բացառել աղի գործածումը և ավելի շատ ջուր խմել: «Նարնջի կեղևի» առաջացման երկրորդ պատճառը թույներն են: Վնասակար քիմիկատները քչացնելու համար հրաժարվեք արագ պատրաստվող, տապակած սննդից, չիպսերից, քաղցր, գազավորված ըմպելիքներից, երշիկեղենից, շոկոլադե սալիկներից և ոգելից խմիչքից: Հրաժարվեք վնասակար սովորույթներից: Սննդակարգում ավելացրեք բջջանյութի մեծ պարունակությամբ մթերքների քանակը՝ կաղամբ, թեփ, գետնանուշ, անանաս, վայրի բրինձ:
Օգտագործեք հակացելյուլիտային քսուքներ, դրանց կիրառումը պահանջում է երկար ժամանակ: Օգտագործեք նաև տնային բաղադրատոմսեր: Օրինակ`՝ զեյթունի ձեթը և ծովային աղը՝ հավասար քանակությամբ: Խառնուրդը քսեք պրոբլեմատիկ մասերին, հետո մաքրեք:Կարելի է օգտագործել նաև մանդարինի յուղ: Այդ նպատակի համար հարմար է նաև սուրճի մրուրը: Հայտնի փաստ է, որ կոֆեինը նպաստում է մաշկի հարթությանն ու առաձգականությանը: Եվ վերջինը՝ եթե հավատանք գիտնականների հետազոտություններին, կանոնավոր սեռական կյանք վարող կանայք ավելի քիչ են բախվում ցելյուլիտի խնդրին, քան նրանք, ում կյանքում սեռական հարաբերությունները կամ բացակայում են, կամ էլ քիչ են: Ամեն ինչ բացատրվում է հորմոններով: Էնդորֆինները, որոնք արտադրվում են օրգազմի ժամանակ, լավացնում են տրամադրությունը, բթացնում ախորժակը, նաև նպաստում նյութափոխանակությանը:Ինտենսիվ մերսումները, տաք և սառը ջրային գործողությունները ևս հրաշալի միջոցներ են ցելյուլիտի դեմ:

Հնարաոր է դա ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունք է :Մի փոքր քչացրեք ծանրաբեռնվածությունը :
Սնունդը պետք է լինի վիտամիններով ու սպիտակուցներով հարուստ:
Եթե ցավերը շարունակվեն դիմեք բժշկի:
Ավելացրեց: Լիանա

Պետք է նշեմ , որ ոտքերի ցավի պատճառները կարող են լինել բազմազան: Սակայն պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ 75-90տ համարվում է ծերունական տարիք: Այս տարիքում օրգանիզմում առաջանում են մի շարք ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք պայմաններ են ստեղծում մարդու ֆունկցիոնալ ունակությունների սահմանափակման: Իջնում է խոշոր զարկերակների էլաստիկությունը, առաջանում են սկլերոտիկ փոփոխություններ,նկատվում են օսթերպորոզ և մկանայի ատրոֆիա:
Անհրաժեշտ է կանխել վնասվածքները: Խիստ բացասական ազդեցություն ունի երկարատև անշարժ վիճակը:Սննդի մեջ սահմանափակել ճարպերի և ածխաջրատների քանակը:

Անհրաժեշտ է կարգավորել, չափավորել քաշը, արյան ճնշումը, բուժել անոթների հետ կապված հիվանդությունները:
Շատ կարևոր է հիշել, որ ինչքան էլ հաճելի է ցավի ժամանակ տաքության զգացումը, միևնույն է, տաքը կարող է խորացնել վիճակը:
Այս խնդիրն ունեցողներին խորհուրդ է տրվում օգտագործել թթու կաթնամթերք` կաթնաշոռ, այծի կաթ, որոնք հարուստ են կալցիումով: Օգտակար են նաև գետի ձկները (հարուստ են ֆոսֆորով), բանջարեղենը և կանաչ գույնի մրգերը, դդմի ու արևածաղկի սերմերը, կանաչ թեյը: Հոդերի կռճիկային ու շարակցական հյուսվածքների, ինչպես նաև արյան շրջանառության կարգավորման համար խորհուրդ են տրվում վիտամիններ B3 (տավարի լյարդ, ձու, կանաչի), C (մասուր, չիչխան, սև հաղարջ, խնձոր, սալոր, մորի, կարմիր քաղցր պղպեղ), PP (ոլոռ, լոբի, ոսպ), E (բուսական յուղեր, ձողաձկան լյարդ, բրոկկոլի):Եթե հնարավոր է դիմեք սովաբուժության, օրվա ընթացքում խմել 3լ ջուր:
Հոդերում առաջացած ցավերը օրգանիզմի ազդանշանն են՝ կենսակերպը փոխելու անհրաժեշտության մասին։
Առաջին հերթին պետք է սահմանափակել ցավ պատճառող շարժումները։ Կոնքազդրային հոդերի արթրոզի դեպքում պետք է չափավորել ակտիվության այնպիսի տեսակները, ինչպիսիք են վազքը, ցատկերը, ծանրություն բարձրացնելն ու տեղափոխելը, կքանիստները, արագ քայլքը (հատկապես անհարթ տեղանքում), զառիթափ բարձրանալը, աստիճաններով վերուվար անելը։
Միաժամանակ անհրաժեշտ է վարել ակտիվ կենսակերպ՝ կռճիկների վրա բացասաբար չազդող շարժումների ավելացման հաշվին։ Լողը այդ առումով իդեալական միջոց է։ Լավ է հեծանիվը։ Միայն թե խուսափեք խորդուբորդ տեղանքից. ցնցումները վնաս են հոդերին:
Ինքնազգացողությունը բարելավելու արդյունավետ օժանդակ միջոցներ են մերսումն ու ֆիզիոթերապիան։
Կարևոր է նաև առողջարանային բուժումը։ Դա բավականաչափ արդյունավետ է։ Մանավանդ հիվանդության սկզբնական փուլում և այն դեպքում, եթե դա կոմպլեքսային ռեաբիլիտացիա է, որ ներառում է բուժական ցեխերի օգտագործում, աղային վաննաներ, շոգեբաղնիք, ծովաբուժություն, բուժական մարմնամարզություն։
Որքան էլ արդյունավետ լինեն վերը թվարկված բոլոր մեթոդները, դեղորայք ընդունելն այնուամենայնիվ անհրաժեշտ է բորբոքում վերացնելու եւ հոդի քայքայումը կանխելու համար,որոնք պետք է խմել միայն ուտելուց հետո։ Այդ առումով ավելի անվտանգ են տեղական գործողության դեղամիջոցները՝ քսուքներն ու կրեմները, որոնք պետք է քսել հիվանդ տեղին օրական 3-4 անգամ։
Ցավը մեղմելու համար արդյունավետ են նաև ցանկացած հակաբորբոքային քսուքի և դիմեքսիդի (որը նպաստում է դեղամիջոցի ներթափանցմանը հոդի հյուսվածքի մեջ) մեկը երկուսի հարաբերակցությամբ խառնուրդով թրջոցները։
Գոյություն ունի է՛լ ավելի արմատական միջոց. անմիջականորեն բորբոքված հոդի մեջ հատուկ դեղամիջոցի՝ գլյուկոկորտիկոստերոիդի ներարկումը։ Այդ մեկանգամյա պրոցեդուրան նշանակվում ու անցկացվում է միայն բժշկի կողմից։ ։ Սակայն ներհոդային ներարկումները չեն բուժում արթրոզը, այլ թույլ են տալիս միայն մեղմել բորբոքվածությունը։ Եվ հարկ է նշել ,որ նարկումների հաճախակի կիրառումը վնասորմ է հոդը։
Բազիսային բուժումը ներառում է ստրուկտումի, տերաֆլեքսի, ռումալոնի, արտեպարոնի և այլ պրեպարատների երկարատև բուժումը, որոնք պարունակում են հիալուրոնաթթու, խոնդրոիտինսուլֆատ, գլիկոզամինոգլիկաններ:
Ավելացրեց: Anoush Avetisian

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ հաճախությամբ եք դիմում բժշկի
Ընդամենը քվեարկել են: 367
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին