ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | |
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ | Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով
|
|
Հարգելի Ավետիս Դա շատ լավ է ,որ դուք զբաղվում եք սպորտով: Պետք է ուշադիր լինել սննդակարգին ,այն պետք է հարուստ լինի սպիտակուցներով ու վիտամիններով:Կարգավորված սնունդը գրիպի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։ Առաջին հերթին պետք է մտածել օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու մասին, ինչին լավագույնս նպաստում է հակաօքսիդանտային հատկություններով օժտված սննդամթերքը։ Խոսքը գնում է այն սննդատեսակների մասին, որոնք պարունակում են վիտամին C, ինչպես նաև «սելեն» կոչվող հանքանյութը։ Սրանցով հարուստ են հում, ջերմամշակման չենթարկված բանջարեղենն ու մրգերը։ Նշված սննդամթերքից անհրաժեշտ է ընդունել օրական 500-600գր.։ Ասենք` թթու դրած կաղամբ, կամ բազուկի ու գազարի աղցաններն։ Լավ կլինի, եթե յուրաքանչյուր մարդու մեկ օրվա սննդաբաժնի մեջ ներառվի գոնե միջին չափի երկու խնձոր։ Միսն օժտված չէ հակաօքսիդանտային հատկություններով, բայց փոխարենը` հագեցած է սպիտակուցներով։ Ցանկալի կլիներ նախապատվությունը տալ ձկանը, ծովաձկներին և, ընդհանրապես, ծովամթերքին, որը հարուստ է յոդով։ Օրական օգտագործել ոչ պակաս, քան 2,5լ հեղուկ։ Ընդ որում, հեղուկը կարելի է ընդունել տարբեր վիճակներով. մաքուր ջուր, թեյի տեսակներ (ընդ որում, նախապատվությունը պետք է տալ կանաչ թեյին), հյութեր։ Քնելուց մեկ ժամ առաջ ցանկալի է ընդունել ոչ քաղցր յոգուրտ, կեֆիր կամ մածուն։ Վերջիններս նպաստում են աղիների միկրոֆլորայի բարելավմանը։ Մեծ մասամբ աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը մարդկանց մոտ խաթարված է, որը օրգանիզմի դիմադրողականության անկման պատճառ է դառնում։ Արդյունքում օրգանիզմը չի կարողանում պայքարել տարաբնույթ հարուցիչների դեմ։ Առողջ սննդակարգի պարագայում շատ կարևոր է օրվա սննդի ընդունման ճիշտ բաշխումը։ Խորհուրդ է տրվում սնվել օրական նվազագույնը չորս անգամ։ Սխալ է առավոտյան, հապճեպ` «ոտքի վրա» մի բան կուլ տալ, իսկ երեկոյան` ծանրաբեռնել ստամոքսը։ Սթրեսները, հոգեհուզական լարվածությունը, սենյակի օդի աղտոտվածությունը և, ընդհանրապես, ոչ բարվոք էկոլոգիական միջավայրը նույնպես կարող են բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա` այն դարձնելով խոցելի տարբեր հարուցիչների և, մանավանդ, գրիպի հարուցիչի հանդեպ։ Օրգանիզմի ինտոքսիկացիայի նվազեցման համար անհրաժեշտ են սննդի այնպիսի տեսակներ, որոնք նպաստում են երիկամների, լեղապարկի և աղիների գործունեության վերականգնմանը։ Աղիների աշխատանքը բարելավելու նպատակով տեղին է օգտագործել թեփահաց, կաղամբ, դդմիկ, գազար, դդում և կարտոֆիլ։ Հայտնի է, որ վիտամին C-ն և P-ն ամրապնդում են արյունատար անոթների պատերը։ Հետևաբար օգտակար են այս վիտամիններով հագեցած մթերքը` մասուրը, սև հաղարջը և կիտրոնը։ Վիտամին A-ն և կարոտինը նպաստում են շնչուղիների էպիթելային հյուսվածքի վերականգնմանը, որը խաթարվում է ջերմելու դեպքում։ Այս վիճակում անհրաժեշտ է ընդունել վիտամին A-ով և կարոտինով հագեցած սննդատեսակներ` գազար, նարինջ, մաղադանոս, ծիրանի չիր և չիչխան։ Օրգանիզմի ապաքինման ընթացքում նշված սննդամթերքին կարելի է հավելել նաև կենդանական ծագման սնունդ` տավարի լյարդ, ձողաձկան լյարդ, սերուցքային կարագ, կաթնասերուցք, ոչ յուղալի պանիր, ձու, թթվասեր և կաթնաշոռ։ Սննդակարգից անհրաժեշտ է բացառել տապակած, ճարպոտ, աղի և սուր համ ունեցող կերակրատեսակները։ Կերակուրը պետք է լինի չափավոր ջերմաստիճանի` ոչ շատ տաք, ոչ շատ սառը։ Հագնվեք եղանակին համապատասխան , խուսափեք գերսառեցումից և գերտաքացումից: Եղեք առողջ: Ավելացրեց: Avetis |
Գրիպը տարածված վիրուսային հիվանդություն է:Հղիության ընթացքում վիրուսի պատճառով պտուղը կարող է մահանալ արգանդի խոռոչում կամ զարգանալ` նյարդային և սրտանոթային արատներով: Վիրուսներից կարող են առաջանալ ֆունկցիոնալ շեղումներ, այսինքն, երեխաները ծնվեն առանց արատների, բայց ժամանակի ընթացքում նկատվի խլություն, կուրություն, մտավոր հետամնացություն, էպիլեպսիա: Բոլորս սովորաբար մրսածությանը, հարբուխին վերաբերում ենք որպես ոչ լուրջ հիվանդության: Սակայն հղիությունը և հարբուխը վտանգավոր համադրություն է, որը կարող է ցավալի հետևանքներ ունենալ: Քանի որ հղի կնոջ իմունիտետը ցածր է, ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու հավանականությունը մեծ է: Հարբուխն հատկապես վանգավոր է պտղի հյուսվածքների ձևավորման ժամանակ: Հարբուխը վտանգավոր է նաև հղիության առաջին չորս ամիսների ընթացքում, երբ ընկերքը դեռևս ձևավորված չէ: Վիրուսներն այս ընթացքում անխոչընդոտ կարող են ներթափանցել աճող պտղի բջիջների մեջ և հանգեցնել պտղի զարգացման շեղումների: Հետագայում ձևավորվում է ընկերքը, որն ունակ է պաշտպանել պտղին շատ վիրուսներից: Սակայն, անգամ եթե պտուղը վարակված չէ, նրա համար լուրջ վտանգ են ներկայացնում գործոնները, որոնք ուղեկցում են մոր հիվանդությունը (բարձր ջերմություն, ինտոկսիկացիա, նյութափոխանակության խանգարում): Հղիության ընթացքում շատ դեղամիջոցների ընդունումն արգելված է, ուստի մրսածությունը բուժեք ժողովրդական միջոցներով: Կոկորդը կարելի է ողողել սոդայի կամ աղի լուծույթվ, էվկալիպտի կամ դաղձի թուրմով: Հազի դեպքում կօգնեն էվկալիպտ կամ կամֆորա պարունակող քսուկները: Հարբուխի դեպքում քթին քսեք թեյածառի յուղ: Բարձր ջերմության դեպքում կօգնի բեկտենու կեղևի և ասպիրակի թուրմը: Հղիության ժամանակ հնարավորինս խուսափեք մարդաշատ միջոցառումներին մասնակցելուց և հանրային տրանսպորտով երթևեկելուց: Զանգվածային ինֆեկցիան հիվանդությունների տարածվածության ժամանակ պոլիկլինիկա այցելելիս դիմակ կրեք, քթին Օկսոլինի քսուկ քսեք: Շատ զբոսնեք մաքուր օդում, ճիշտ սնվեք: օգտագործեք սև հաղարջ, ոչ ճարպոտ խոզի միս, թուրինջ, բրյուսելյան կաղամբ, յոգուրտ, կարտոֆիլ, կոպիտ մշակման ցորենից պատրաստված մակարոնեղեն և ընկույզ։ Պահպանեք օրվա ռեժիմը և հարբուխը ձեզ համար էլ վտանգ չի ներկայացնի:Հաճախ լվացվեք, եթե սխտորից ալերգիա չունեք , հաճախ օգտագործեք: Ավելացրեց: Ամիրխանյան Նարինե |
Չեմ կարծում : Դիմեք Ձեր բժշկին: |
Չափեք զարկերակային ճնշումը , եթե այն նորմալ է ,դիմեք նյարդաբանի խորհրդատվությանը: Ավելացրեց: Լուսինե |
Չափազանց մեծ կիրառություն ունի ոչ օրգանական ծագում ունեցող բուժական միջոց` հայկական կավը : Կավաբուժությունը բուժման հնագույն մեթոդներից է: Ամիրդովլաթ Ամասիացին իր «Անգետաց անպետ» գրքում գրում է, որ հայկական կավն օգնում է մրսածության և կաթնագեղձի ուռուցքի, տենդի և օդի վարակվածության ժամանակ։ Դեռեւս Ավիցենան բժշկագիտության մասին իր աշխատության մեջ գրել է կավի բուժիչ հատկությունների մասին: Այսօր կավաբուժությունը գործածվում է քրոնիկական բազմաթիվ հիվանդություններ բուժելու նպատակով` հոդերի, ողնաշարի, մկանների, պերիֆերիկ նյարդային համակարգի եւ այլն: Կավի գույնը որոշվում է նրա քիմիական կառուցվածքով: Սպիտակ կավն օգնում է կորյակային ցանի դեպքում: Այն մաքրում է մաշկը, լավացնում է նյութափոխանակությունն ու նպաստում մազերի ամրացմանը: Երկնագույն կավը հակաբորբոքային հրաշալի միջոց է, որը միաժամանակ օժտված է մաքրելու հատկությամբ: Այն թուլացնում է մաշկի ձգվածությունը, ունի սպիտակեցնող ու մաշկը հարթեցնող հատկություն: Կանաչ կավն իր մեջ պարունակում է պղնձի եւ երկաթի օքսիդներ, այդ պատճառով էլ այն կարգավորում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը: Դեղին կավն ունի ցավազրկող եւ հակաբորբոքային նշանակություն: Կարմիր կավն օգնում է սակավարյունության, ասթենիկ վիճակների դեպքում: Այն նպաստում է արյունաստեղծ օրգանների աշխատանքի լավացմանը: Այն նաեւ կարող է չեզոքացնել ալերգիկ ռեակցիաները: Մոխրագույն կավը շատ լավ օգնում է ջրազրկված ու չոր մաշկին: Սակայն, ինչպես բոլոր բուժամիջոցները, այնպես էլ կավն ունի օգտագործման իր հակացուցումները: Խորհուրդ չի տրվում կավի կոմպրեսներ դնել կրծքի ու ստամոքսի շրջանում: Տուբերկուլյոզով եւ չարորակ ուռուցքով հիվանդներին ևս հակացուցված է կավով բուժումը: |
|
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
Առցանց ընդամենը: 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ | Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին |
|