ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | |
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ | Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով
|
|
Արդյոք նյարդաբանը բուժում չի նշանակել : Հետևեք նրա խորհրդին : Սպոնդիլորթրոզ հիվանդության բուժումը կախված է հիվանդության շրջանից: Բուժման նպատակն է օրգանիզմում բնականոնացնել նյութափոխանակությունը, վերացնել ծանրաբեռնվածությունը ախտահարված հոդի շրջանում: Մի շարք դեպքերում ահնրաժեշտ է դիմել վիրաբուժական միջամտության: Առաջին հերթին անհրաժեշտ է ազատվել ավելորդ քաշից: Քրոնիկ ցավերի ժամանակ ամենաէֆեկտիվ միջոցը ֆիզիոթերապիան է : Կատարվում է բուժում ոչ ստերոիդ հակաբորբոքիչներով , էնզիմոթերապիա , ողնաշարի ձգումներ հատուկ մերսում, ասեղնաբուժություն, ռեֆլեքսոթերապիա, բուժական մարմնամարզություն, հանգիստ, սառը : Վիրաբուժական միջամտության դիմում են, եթե վերը նշված բուժման մեթոդները անարդյունավետ են: Ավելացրեց: lusine |
Աուտիզմ բառացի թարգմանությամբ նշանակում է «ինքն իր մեջ փակված»: Սա այն արատներից է, որ դիտարկվում է բժշկական, հոգեբանական, մանկավարժական տեսանկյուններից: Մինչ այժմ աուտիզմի ֆիզիոլոգիական հիմքերը բացահայտված չեն:Հիվանդությունը դրսևորվում է մինչև երեխայի կյանքի հինգ տարիները: Կարող են բացահայտել նաև ավելի վաղ, այն շրջանում, երբ երեխան սկսում է կապ հաստատել արտաքին աշխարհի հետ: Հիմնական դրսևորումը անտարբերությունն է շրջապատող աշխարհի նկատմամբ, հիվանդներն ունենում են նաև պատրանքներ, խոսքի խանգարումներ: Աուտիզմով հիվանդ երեխաները ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերում արտաքին աշխարհի նկատմամբ և վախի զգացում ունեն: «Վախենում են տեխնիկայի ձայներից, տունը փոշեծծիչով մաքրելու դեպքում, օրինակ, երեխաներ կան, որ վախից կարող են գոռալ, լաց լինել: Նրանց ինքնապաշտպանական ռեակցիան ավելի արտահայտված է, ավելի ընդգծված: Նրանք շփվող չեն, սիրում են մենակություն, ունեն շատ վախեր: Տղաներն այս հիվանդությամբ հինգ անգամ ավելի շատ են հիվանդանում:Բոլոր աուտիզմով հիվանդ երեխաներին նաև բնորոշ է նույն շարժումների անիմաստ կրկնումը: Այս երեխաներից շատերին բնորոշ է նաև չափազանց ագրեսիվությունը, իմպուլսիվությունը, որը երբեմն զուգակցվում է շարժումների արգելափակմամբ: Հենց կյանքի առաջին ամիսներին այսպիսի երեխաները աչքի են ընկնում հոգեշարժական զարգացման խանգարումներով: Առաջին հերթին խուսափումը ցանկացած կոնտակտից: Նա չի սեղմվում մորը, երբ մայրը գրկում է իրեն, չի նայում աչքերի մեջ և խուսափում է ուղիղ հայացքից: Հաճախ նաև չեն արձագանքում լսողական ազդանշաններին: Հենց առաջին ամիսների ընթացքում արդեն բացակայում է արտահայտիչ միմիկան, ժպիտը, ծիծաղը, որոնք շատ բնորոշ են շփվող և առողջ երեխային: Դիտվում է նաև քնի խանգարում: Ոչ բավարար հուզական ռեակցիան մոր հանդեպ կարող է փոխարինվել նրանից կախվածությամբ: Մորից բաժանումը այդ դեպքում բերում է ուժեղ հակազդման: Աուտիզմով տառապող երեխայի վարքը աչքի է ընկնում ծայրահեղ հակադրություններով: Նա մեկ կարող է վախենալ նույնիսկ սովորական առարկաներից` լամպերից, աթոռից, և մեկ էլ կարող է կորցնել իրական վտանգի զգացումը` կանգնել փողոցի մեջտեղը, բարձրանալ բարձր տեղեր, գնալ տնից շատ հեռու: Նրանք երբեք չեն կարողնաում տարանջատել մարդկանց և անշունչ առարկաներին: Աուտիզմով հիվանդ երեխաների կյանքի երկրորդ տարում սկսվում են արտահայտվել ստերիոտիպ, կրկնվող գործողությունները, անկանոն շարժումները, վերջույթների թափահարում, մատների շարժումներ, քայլեր, վազք, թռչկոտում, պտույտներ սեփական առանցքի շուրջ և այլն: Խոսքի ձևավորումը կարող է ուշանալ: Մինչև 5-6 տարեկան երեխաները դժվար են պատասխանում հարցերին կամ տալիս են դժվարմատչելի պատասխաններ: Նրանք կարող են նույնիսկ լսած նախադասությունները նույնությամբ կրկնել: Խոսքի հիմնական ախտաբանական դրսևորումներից են , կոդավորված նախադասությունները, երկարացված ինտոնացիան, ռիթմիկ չլինելը, սեփական անձի հանդեպ 2-րդ և 3-րդ դեմքի դերանուների կիրառումը: Երեխաների մի մասի մոտ դիտվում է նաև լրիվ մուտիզմ (հիվանդն ընդհանրապես չի խոսում, սակայն հասկանում Է ուրիշի խոսքը և կարող Է հաղորդակցվել գրելու կամ ժեստերի միջոցով): Կատարված հետազտությունների արդյունքները ցույց են տվել, որ աուտենտիկ երեխաների 50-60%-ը ունեին խորը մտավոր թուլություն, 15-20%-ը` ինտելեկտուալ անբավարվածություն, իսկ մնացած 15-20%-ը ունեին նորմալ ինտելեկտ: Պսիխոգեն աուտիզմը առաջանում է երեխային հուզական դեպրիվացիայի պայմաններում դաստիարակման հետևանքով (մոր հետ երկարատև բաժանում, ոչ ճիշտ դաստիարակություն): Ի տարբերություն այլ տեսակների` աուտիզմի այս տեսակը ունի անցողիկ բնույթ, ենթարկվում է արագ հետադարձ զարգացման: Սոմատոգեն աուտիզմը առաջանում է գլխուղեղի վնասվածքի հետևանքով, բնորոշվում է հոգեկան իներտությամբ, թույլ հիշողությամբ, շարժումների անբավարարությամբ: Հնարավոր են նաև էպիլեպտիկ նոպաներ: Ուժեղ արտահայտվում են ինտելեկտի և խոսքի խանգարումները: |
Ղանձլամեր(морозник) կոչվող բույսի հատկությունները նկարագրվել են դեռևս 16-րդ դարում, որպես քիմիական զենք: Այն շատ թունավոր է : Արմատները պարունակում են սրտային գլիկոզիդներ, որը բժիշկները նշանակում են սրտային անբավարարության ժամանակ: Այն օրգանիզմում կուտակվելու հատկություն ունի: Եթե դեղաչափը մեծանում է ,կարող է առաջանալ սրտի կանգ: Ղանձլամերը կարող է առաջացնել փսխում, փորլուծություն, նյարդային համակարգի ախտահարումներ: Բույսի թունավորությունը պայմանավորված է նաև բույսի զարգացման փուլով (օրինակ՝ գարնանը ղանձլամերի վերգետնյա մասն է խիստ թունավոր, աշնանը՝ պալարասոխուկները): |
Լավագույն տարբերակը բժշկի կողմից նշանակված խորխաբեր պատրաստուկների և հազի պատճառը վերացնող դեղերի համակցված ընդունումն է։ Բուսական խորխաբերներներ`Thermopsis, Althaea, տատրակի տերևները , եռագույն մանուշակը:Բուսական ծագում ունեցող խորխաբեր պատրաստուկները արդյունավետ են, եթե մարդը դրանց նկատմամբ ալերգիա չունի։ Ոմանք նախընտրում են բուժման ժողովրդական միջոցները` եզան լեզվից, եղևնու կոներից կամ էվկալիպտի տերևներից պատրաստած թուրմը կամ նույն բույսերի հյութերից պատրաստած օշարակը։ Ի դեպ, դրանք ոչ միայն հազի բուժման համար են օգտագործվում, այլև նպաստում են նյութափոխանակության կարգավորմանը։ Պետք է հիշել, որ խորխաբեր բոլոր պատրաստուկները ունեն գրգռող ազդեցություն ստամոքսի լորձաթաղանթի վրա, և նրանք պետք է ընդունել ուտելուց հետո: Կարող եք օգտագործել նաև խորխալույծ դեղեր ԱՑՑ , Ամբրոքսոլ և այլն: |
Անհանգստանալու համար դեռևս վաղ է: Անպտուղ կոչվում է այն ամուսնությունը, երբ առանց հակաբեղմնավորիչ միջոցների կիրառման հղիություն չի առաջանում կանոնավոր սեռական կյանքի առաջին տարում: Անպտղության կարող են հանգեցնել մի շարք հիվանդություններ կամ վիճակներ: Տղամարդկանց անպտղության պատճառները բազմազան են, բայց դրանցից առավել վտանգավոր են հորմոնային խանգարումները, քրոնիկական թունավորումները, զարգացման բնածին արատները: Հաճախակի հանդիպող պատճառներից են կրիպտորխիզմը (գգաղտնամորձություն), երբ ամորձիները մնում են որովայնի խոռոչում և չեն իջնում ամորձապարկ և սերմնատար երակների լայնացումը (վարիկոցելե), որը պայմանավորված է երիկամային երակում ճնշման բարձրացումով: Երկրորդային անպտղությունը, սեռական օրգանների հիվանդությունների (ամորձիների, շագանակագեղձի բորբոքում),նախկինում կրած պարօտիտ (խոզուկ), թոքախտ, բրուցելոզ հիվանդությունների, ինչպես նաև վնասվածքների հետևանք է: Սակայն ավելի հաճախ պատճառը սեռավարակներն են' գոնոռեա (սուսանակ), տրիխոմոնիազ, խլամիդիոզ, ուրեապլազմոզ, միկոպլազմոզ: Այս հիվանդությունները, հաճախ առաջացնում են կպումներ և կոշտություններ, որոնց հետևանքով ստեղծվում է սպերմատոզոիդների դուրս գգալուն խանգարող մեխանիկական արգելք, և սերմը դառնում է անկենսունակ: Անպտղության պատճառ կարող է լինել նաև` ոչ ճիշտ ընտրված և շատ կիպ հագուստը: Երբեմն անպտուղ ամուսնության դեպքեր են լինում կլինիկական առումով առողջ անձանց մոտ: Այս վիճակը բացատրվում է սաղմնաբջիջների հակադրության առկայությամբ, սպերմատոզոիդի և ձվաբջջի անհամատեղելիությամբ, ինչը անհնարին է դարձնում նրանց միացումը: Տարբեր են նաև կանանց անպտղության պատճառները, որոնք նույնպես լինում են առաջնային և երկրորդային: Առաջնային անպտղության գգլխավոր պատճառները զարգացման բնածին արատներն են, ձվարանի թերֆունկցիան կամ բացակայությունը, նյարդահոգեկան և հորմանային խանգարումները: Հաճախ չհղիանալու պատճառ են հանդիսանում ներքին սեռական օրգանների բորբոքային պրոցեսները, զանազան սեռավարակները, որոնցով էլ պայմանավորվում է երկրորդային անպտղությունը: Սովորաբար, բորբոքումը վնասում է արգանդափողերը, որի արդյունքում դժվարանում է ձվաբջիջների շարժումը ձվարանից դեպի արգանդ, բորբոքման հետևանքով հաճախ առաջանում են կպումներ, փակվում է փողերի լուսանցքը, և սպերմատոզոիդն անկարող է հաղթահարել այդ արգելքը: Ավելացրեց: Լիանա Սահակյան |
|
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
Առցանց ընդամենը: 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ | Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին |
|