ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | |
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ | Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով
|
|
Գորտնուկն իրենից ներկայացնում է մաշկի վիրուսային հիվանդություն, որով հաճախ հիվանդանում են երեխաները և երիտասարդները: Բուժումը նշանակում է բժիշկը: Ինքնաբուժումը, հատկապես այրող միջոցներով (թթվով և հիմքով) կարող է առաջացնել շրջակա հյուսվածքների բորբոքում, թարախակալում, սպիներ: Որոշ դեպքերում գորտնուկները մոտ մի տարի և ավելի երկար պահպանվում են։ Փորձեք քսել ծիծեռնախոտի հյութ: Մանրամասն նայեք 23 կետի տակ: |
Նման դեպքերում պետք է օգտագործել մեծ քանակությամբ միրգ, բանջարեղեն, հեղուկներ (խոսքը, իհարկե, չի վերաբերում գազային ըմպելիքներին), խորհուրդ է տրվում զբաղվել մարմնամարզությամբ, պարել, լողալ: Ընտրել հարմար կոշիկներ: Երկար ժամանակ չմնալ նույն դիրքում: Հագնել զուգագուլպաներ: Այն ընտրում է բժիշկ-ֆլեբոլոգը: |
Իհարկե բուժելի են ,ուղղակի անհրաժեշտ է հետևել բժշկի խորհուրդներին և անձնական հիգիենային: |
Վարիկոզ հիվանդության դեպքում բոլոր հիվանդները կարիք ունեն բուժման: Սկսենք նրանից, որ հակացուցված են տաքացնող բոլոր միջոցները`տաք ջուր, շոգեբաղնիք, մերսումներ, արևային լոգանքներ: Ամառային շոգ եղանակին պարզապես պետք է միջոցներ ձեռնարկվեն գերտաքացումից խուսափելու համար`սառը ջուր, սառը թրջոցներ, սառույց:Բարդացած դեպքերում կիրառվում է դեղորայքային և վիրաբուժական բուժում : Դիմեք անոթաբանի խորհրդատվության բուժումը ճիշտ կազմակերպելու համար: |
Ընդհանուր հիվանդների մեջ 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդների թիվը կազմում է 15 տոկոս, այսինքն այս դեպքում ունենում ենք ինսուլինի բացարձակ անբավարարություն: Այդ տիպով հիվանդանում են մեծամասամբ մանուկ հասակում: Տվյալ հիվանդները միայն ինսուլին են ստանում: Թիվ 2 շաքարային դիաբետը ամենատարածվածն է՝ 85 տոկոս: Այս պարագայում կա ինսուլինի հարաբերական պակաս: Ինսուլին արտադրվում է, բայց ոչ բավարար քանակությամբ: Բավարար չէ նաև արտադրված ինսուլինի որակը, որը չի կարող ապահովել մարդու նյութափոխանակության բարդ պրոցեսները: ՇԴ ի բուժումն իրականացվում է բժշկի մշտական հսկողությամբ` հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում: Բուժման հիմանական միջոցներն են սննդակարգը, շաքարի քանակությունը նվազեցնող դեղորայքը: Բուժման միջոցներն ընտրելիս բժիշկը հաշվի է առնում հիվանդության ձևը, ընթացքը, բարդությունների առկայությունը: Օրինակ` ինսուլինի բացարձակ անբավարարությամբ ուղեկցվող պատանեկան շաքարախտի ժամանակ անհրաժեշտ է ներարկել ինսուլին, որպեսզի օրգանիզմում լրացվի նրա պակասը: 2-րդ տիպի ՇԴ-ի դեպքում ընտրում են հիվանդության զարգացման կասեցումն ու կանխարգելումն ապահովող դեղամիջոցներ: Հետագայում այդ դեղորայքի անարդյունավետության դեպքում նշանակվում է ինսուլինաթերապիա: Ավելացրեց: Lusine Hakonbyan |
|
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
Առցանց ընդամենը: 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ | Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին |
|