ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հարց ու պատասխան [ Ավելացնել հարց ]


Պատասխանը կարդացեք չորրորդ կետի տակ:
Ավելացրեց: karen xaratyan

Սննդի մեջ սահմանափակեք թթուն, կծուն, յուղոտ և ալյուրով պատրաստված կերակուրները: Առավոտյան դեմքը լվացեք տաք ջրով ու օճառով, ապա մաքրեք 20% սպիրտ պարունակող լոսյոնով, վերջում էլ կիսայուղոտ քսուքով մերսեք»:
Ծակոտիների առաջացումը կանխելու համար օգտակար են սպիրտային լուծույթով, շպարահան լոսյոնները:
Ծակոտիների լայնացում առաջանում է տաք պրոցեդուրաների ոչ ճիշտ կիրառումից Չափից ավելի տաք թրջոցները, շոգեբաղնիքները, արևի տակ երկարատև մնալը, ինչպես նաև սև կորյակների հաճախակի հեռացումը: Լայն ծակոտիները կարող են լինել նաև ժառանգական երևույթ»:
Դիմեք կոսմետոլոգի խորհրդատվության:
Ավելացրեց: Ani Abovyan

Նշեմ, որ սննդակարգը մեծապես անդրադառնում է մազերի որակի եւ նորմալ աճի վրա: Սնունդը պետք է լինի թարմ, բնական, էկոլոգիապես մաքուր եւ բազմազան, որպեսզի ձեր օրգանիզմը կարողանա ստանալ անհրաժեշտ վիտամինները: Մեծ քանակությամբ ալկոհոլը եւ ծխախոտը վնասում են մազերը:
Գլխի մազարմատների սնուցումը ակտիվացնում են դարչինը, կոճապղպեղը (իմբիր), մանանեխը (գորչիցա), կարմիր պղպեղի թրմօղին (պերցովկա), կծու կարմիր պղպեղը, եւ այլն: Նշված բոլոր միջոցները պետք է խառնել մազերի համար պատրաստված դիմակներին: Այս բույսերով եւ համեմունքներով պատրաստված դիմակները մազերին, արմատներին քսելուց հետո պարտադիր պետք է գլուխը փաթաթել պոլիէթիլենե գլխարկով եւ պահել 20-60 րոպե (որքան կդիմանաք), այնուհետեւ լվանալ մազերը ոչ շատ տաք ջրով:
Մանանեխը ևս հրաշալի ազդեցություն է ունենում մազերի խնամքի եւ աճի վրա: 1ճ/գ մանանեխը (կամ դրա փոշին), 2 ձվի դեղնուցը եւ 250 մլ կեֆիրն իրար խառնեք, փոքր-ինչ` 1-2 ճ/գ բուսական յուղ ավելացրեք, եւ քսեք մազարմատներին եւ մազերի ծայրերին: Այս դիմակը խորհուրդ չի տրվում շաբաթը 1-2 անգամից ավելի կրկնել: Ավելիի դեպքում կարող եք վնասել, այրել գլխամաշկը, որի պատճառով թեփ կառաջանա:
Դարչինի փոշին ավելի քիչ է այրում գլխամաշկը, սակայն նույնպես դրական ազդեցություն է գործում` խթանելով մազերի աճը: Օրինակ, կարող եք անգույն հինան եւ դարչինի համեմունքն իրար խառնել եւ որպես դիմակ օգտագործել: Ժողովրդական բժշկության մեջ մազաթափության դեմ հաճախ են օգտագործվում նաև խմորիչները (դրոժ): 1ճ/գ խմորիչը խառնել կես թեյի բաժակ տաք ջրի կամ կեֆիրի հետ, ավելացնել 1ճ/գ բնական մեղր: Ստացված զանգվածը լավ խառնել, 20 րոպե թողնել, ապա քսել մազարմատներին: Մազերի աճը խթանում է նաև գլխամաշկի մերսումը, տաք եւ ոչ շատ սառը ջրով ցնցուղները, կոշտ խոզանակով մազերի սանրումը: Նշված դիմակներից ցանկացածը կարող եք քսել գլխին եւ ընթացքում մերսել մաշկը: Շատ լավ ազդեցություն է ունենում: Իհարկե, նաև կարող եք մազերի խնամքի ուղղությամբ մասնագիտացած պրոֆեսիոնալ կոսմետիկական տարբեր ընկերությունների դիմակներից գնել եւ քսել մազերին:
Ավելացրեց: Նաիրա

Սկզբում անհրաժեշտ է պարզել սակավարյունության պատճառը: Ցածր հեմոգլոբինի պատճառ կարող է լինել ոչ ճիշտ սննդակարգը, ճիճվակրությունը, արյունահոսությունները, տարբեր հիվանդություններ: Ձեռնարկվում են բուժման կոմպլեքս միջոցառումներ, վերացնում են սակավարյունություն առաջացնող պատճառները, կազմակերպում են սնման ճիշտ ռեժիմ։ Անհրաժեշտ է կատարել մարմնամարզություն։ Քայլեք մաքուր օդում։ Սնունդը պետք է լինի բազմատեսակ և վիտամիններով հարուստ։ Սննդի օրաբաժինը պետք է պարունակի ձվի դեղնուց, լյարդ, խնձոր, միս, տերևավոր բույսեր, թթխմոր, ցորեն և հացատեսակներ, ընդեղեն, հնդկահավի միս, մրգաչրեր:։ Մեծ նշանակություն ունի երկաթի պատրաստուկների կիրառումը։
Ավելացրեց: Հասմիկ

Դիմեք TONUS ELAST ընկերություն օգնությանը որը արտադրում է բժշկական էլաստիկ պարագաների լայն տեսականի` հասարակ էլաստիկ բինտերից սկսած մինչև բարդ կորսետներ, օրթոպեդիկ, ռևմատիկ, անոթային և այլ հիվանդություններ բուժելու և կանխարգելելու համար: Հարցրեք դեղատներում:Կամ ` դիմեք օրթոպեդի, մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար:
Ավելացրեց: Anoush

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ հաճախությամբ եք դիմում բժշկի
Ընդամենը քվեարկել են: 367
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին