Հիշողությունը կախված է ուշադրության կենտրոնացման աստիճանից, ընկալվող նյութի կարևորությունից , հետաքրքրությունից, ինչպես նաև` օրգանիզմի ընդհանուր վիճակից: Հաճախ հիշողությունը տուժում է օրգանիզմում վիտամինների պակասից: Սննդի մեջ օգտագործեք սերկևիլ, տանձ, բանան, խաղող, պանիր, ռեհան, նեխուր, լոլիկ, դդում, մեղր: Թույլ մի տվեք, որ Ձեր տղան քաղցած մնա: Նույնիսկ եթե քաղցած չէ, գոնե թարմ մրգեր կամ էլ քաղցր ըմպելիք տվեք, որը կվերականգնի արյան մեջ շաքարի մակարդակը: Դա շատ օգնում է մտավոր ակտիվությանը: Խորհուրդ է տրվում կատարել առավոտյան մարմնամարզություն, զբոսնել, լողալ, Կարող է նաև վիտամիններ ընդունել. • В1 -ը խթանում է նյարդային գործունեությունը, կենտրոնացնում ուշադրությունը, թուլացնում գրգռվածությունը , վերացնում թուլությունը: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց: • В 6-ը նյարդային բջիջներին գլյուկոզա է մատակարարում` ապահովելով դրանց հոգնածությանն ու ցրվածությանը հակադրվելու ունակությունը:B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում: • С-ն աշխատունակությունն է բարձրացնում, թուլացնում նյարդային լարվածությունը, ամրացնում իմունային համակարգը:Պարունակվում է մասուրում, կիտրոնում, խուրմայում, սև հաղարջում, սև արոսենու պտուղներում, խաղողում, սալորում, տաքդեղում, հնդկաձավարում: Տվեք եղեսպակից պատրաստված թուրմեր, մարգագետնային երեքնուկի կարմիր ծաղիկներից թեյ: Ուղեղի արյան շրջանառությունը բարելավելու համար կարելի է կատարել հատուկ վարժություններ,որից հետո սառը-տաք ցնցուղ ընդունել ու կոշտ սրբիչով շփումներ կատարել: 1. Կանգնել` ոտքերը ուսերի լայնության բացած: Գլուխը դանդաղորեն առաջ հակել (որպեսզի կզակը դիպչի կրծքին) ապա մինչև վերջ հետ գցել (6-10 անգամ): 2. Գլխով դանդաղ պտույտներ կատարել աջ, ապա` ձախ (5-10 անգամ` յուրաքանչյուր կողմի վրա): |