ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ |  |
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ | Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով
 |
|
Միոմայի բուժման մեթոդը ընտրվում է հաշվի առնելով մի շարք գործոններ` տարիքը, չափերը, արյունահոսում է,թե ոչ և այլն: Բուժումը հիմնականում վիրահատական է: Տնային պայմաններում բուժումը ցանկալի չէ: Կան միոմայի բուժման ժամանակակից ոչ վիրահատական տարբերակներ, որոնք հանգեցնում են միոմայի սնուցման խանգարման և աստիճանական փոքրացման: Բուսաբուժություն` 1/2 բաժակ օղին խառնել 1 ճաշի գդալ ճզմած սխտորի հետ, թրմել 3 շաբաթ, մութ և սառը տեղում, ապա քամել: Ընդունել օրը 3 անգամ, 1 թեյի գդալ ուտելուց 30 րոպե առաջ: 1ճաշի գդալ չոր, մանրացված կռատուկի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, գիշերը թրմել, քամեկ: Խմել թուրմը 1/2 բաժակ, օրը չորս անգամ, մեկ ամսվա ընթացքում, 10 օր ընդմիջում տալ և բուժումը կրկնել: 0,5 լիտր օղու վրա լցնել 1 կգ հունական ընկույզի կճեպներն ու միջնապատերը, թրմել 10 օր, քամել: Թուրմն ընդունել 1 ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց հետո: Մսաղացով անցկացնել 300 գ հալվե (բույսի տարիքը հարկ է լինի 3 տարուց ոչ պակաս, այն պետք է ջրված լինի 5 օր առաջ), ավելացնել 0,5 կգ մեղր և 0,5 լ կարմիր գինի (նախընտրելի է` կագոր): Խառնուրդը թրմել 5 օր, մութ տեղում: Խմել թուրմը 1 թեյի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց հետո 1 ժամ առաջ: Բուժման կուրսը մեկուկես ամիս է: Բուժման ամողջ ընթացքում փորձեք խուսափել սթրեսներից և արևի տակ երկար ժամանակ մնալուց: Ամեն դեպքում հարկ է դիմել մասնագետի: |
Թոքերի այտուցի կլինիկական ախտանիշների զարգացման ժամանակ թթվածինն անց են կացնում սպիրտի միջով (փրփրամարիչ), հարմար է թթվածնի և 30-40 տոկոսանոց էթիլ սպիրտի ջրային լուծույթի խառնուրդի ներշնչումը Բոբրովի սարքի միջոցով:Փրփրամարիչ հատկություններով է օժտված նաև սիլիկոնի ջրային լուծույթը: Առաձիգ լարաններ տեղադրվում են բոլոր վերջույթների վրա այն սկզբունքով,որ արգելք չհանդիսանան զարկերակային արտահոսքի համար, բայց խոչնդոտեն երակային հոսքին: Լարանները տեղադրվում են 20-30 րոպե ժամանակով, ապա հանվում են մի քանի րոպեով և կրկին տեղադրվում:Դա կատարվում է աջ փորոքի ծանրաբեռնվածությունը իջեցնելու համար: |
Հերպեսի կանխարգելման համար անհրաժեշտ է օրգանիզմը հնարավորինս կոփել և հագնել եղանակին հարմար հագուստ: Չպետք է շփվել հիվանդ անձանց հետ, նման ցան տեսնելու դեպքում պետք է խուսափել նրան դիպչել, համբուրվել։Պետք է ընդունել վիտամիններով հարուստ սնունդ: Բերանի խոռոչի ախտահարման ժամանակ խորհուրդ է տրվում հաճախակի ողողումներ կատարել: Ավելացրեց: Anna |
Դաշտանային ցիկլի նմանատիպ խանգարումների պատճառ կարող են լինել տարբեր հիվանդությունները: Շատ կարևոր է նաև տարիքը:Լիարժեք բուժման համար դիմեք գինեկոլոգի: Ավելացրեց: Սոնա |
Նման դեպքերում կատարվում է կոմպլեքս բուժում. հակաբորբոքիչներ, վիտամիններ և այն: Լավ կլինի դիմեք նյարդաբանի պարզելու համար ցավի պատճառը և ստանաք համապատասխան բուժում: Ավելացրեց: Anoush |
|
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
Առցանց ընդամենը: 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ | Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին |
|