ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | |
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ | Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով
|
|
Եթե հիվանդը իրեն լավ է զգում, կարելի է դոզան նվազեցնել ,սակայն պարբերաբար չափեք զարկերակային ճնշումը , և այցելեք բժշկի հետազոտություններ անցնելու համար: Ավելացրեց: Anoush |
Բազմիցս նշվել է , որ դպրոցական հասակի երեխաներին համակարգչի մոտ երկար նստել չի թույլատրվում: Քանզի դա կարող է առողջական բազմաթիվ պրոբլեմների պատճառ դառնալ,ինչպես նաև` տեսողության վատացման: Դիմեք ակնաբույժի օգնության: Մասնագետները աչքերի հոգնածությունը վերացնելու համար խորհուրդ են տալիս հետևյալ վարժությունները` աչքի մկանները թուլացնելու համար պարբերաբար հեռացեք էկրանից և արագ թարթեք: Դա կօգնի ակտիվացնել արցունքագեղձերը` եղջերաթաղանթը խոնավացնելու համար: Աչքի մկաններն ամրացնելու համար պահել ձեռքերը աչքերի առջև` 30սմ հեռավորության վրա, շնչելիս հայացքը կենտրոնացնել ձեռքի վրա, իսկ արտաշնչելիս նայել հեռուն: Վարժությունը կրկնել 8-10 անգամ: Օգտակար է աչքերը փակել 5-7 րոպե և թուլանալ: Երեկոյան օգտակար են թրջոցները: Պետք է սրբիչը թրջել գոլ ջրով, քամել և դնել կոպերին: Դրանից աչքի մկանները տաքանում են, լավանում է արյան շրջանառությունը: Աչքերն առողջ պահպանելու համար օգտակար է խաղալ թենիս, բադմինտոն, վոլեյբոլ: Շատ օգտակար է նաև լողը: Ավելացրեց: susanna |
Դիմեք մաշկաբանի խորհրդատվության : Հետևեք երեխայի սննդակարգին, աղիների նորմալ կենսագործունեությանը: Ավելացրեց: susanna |
Վարիկոզ հիվանդությունը կարելի է բուժել վիրահատական միջամտության և առանց վիրահատական միջամտության միջոցով:Վերջինս կատարվում է ամբուլատոր պայմաններում ` սկլերոթերապիայի միջոցով : Դիմեք բժիշկ-ֆլեբոլոգի օգնությանը: Ավելացրեց: Խաչատուր |
Ջրածաղիկ հիվանդության ժամանակ դեմքի, իրանի և վերջույթների, ինչպես նաև շատ հաճախ լորձաթաղանթների (բերան, ըմպան, եղջերաթաղանթ) վրա ի հայտ են գալիս մանր, վարդագույն բծեր, որոնց տեղում այնուհետև առաջանում են թափանցիկ պարունակությամբ, նուրբ, կարմրավուն երիզով շրջապատված բշտիկներ:Սակայն ջրծաղկին խիստ բնորոշ է այն, որ ցանավորումը, որպես կանոն, լինում է նաև գլխի մազածածկ մասում։ Ցանն առաջանում է ոչ միաժամանակ, այլ 1-2 օր ընդմիջումներով, որի պատճառով էլ մաշկի միևնույն սահմանափակ հատվածում միաժամանակ կարող են լինել բծեր, բշտիկներ և կեղևիկներ: Ցանն ուղեկցվում է քորով, այրոցով, ինչպես նաև ցավոտությամբ: Բշտիկները 2-3 օրից չորանում են և վերածվում կեղևիկների, որոնք 1-3 օր անց չորանում են:Չի կարելի քորել, որովհետև կառաջանան սպիներ: Որոշ հիվանդների մոտ, երկրորդային վարակի միացման հետևանքով, կարող է զարգանալ թարախաբշտային ձևը։ |
|
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
Առցանց ընդամենը: 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ | Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին |
|