ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հարց ու պատասխան [ Ավելացնել հարց ]


Երեխային բրոնխիտից եւ այլ վիրուսային հիվանդություններից պաշտպանելու լավագույն տարբերակը կոփելն է, հատկապես` տարվա տաք ժամանակահատվածում հաճախել լողի, զբաղվել սպորտով, վարել առողջ ապրելակերպ, իսկ առանձին դեպքերում նաև իմունախթանիչ (իմունակարգավորիչ) բուժում:Հակացուցված է ծխողների հետ միասին նույն սենյակում գտնվելը (պասիվ ծխելը), պետք է խուսափել փոշոտ, ավտոմեքենաների գազերով հագեցած միջավայրում գտնվելուց: Ձեր կենցաղում բացառեք քիմիական վնասակար նյութերը: Քիչ պետք է լինել սառը օդին, խուսափեք երկարատև ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Կարևոր է սուր շնչական վարակների կանխարգելումը: Պետք է խուսափել մրսելուց, հարբուխով հիվանդների հետ շփվելուց:
Օգտագործեք սխտոր (եթե հակացուցումներ չկան):
Ավելացրեց: Անի

Բոտուլիզմը սննդային թունավորում է: Հատկապես վտանգավոր են սխալ ջերմամշակված և տնային պայմաններում պահածոյացված մթերքները` սունկը, բանջարեղենը, միրգը և այլն: Վտանգավոր է նաև ապխտած ձուկը:
Բոտուլիզմի մանրէները, որոնք թույն են արտադրում, շատ տարածված են բնության մեջ: Այդ մանրէների թույն պարունակող սննդամթերք օգտագործելուց թույնը ներծծվում է աղիներ, արյան միջոցով տարածվում ամբողջ օրգանիզմում` ախտահարելով տարբեր օրգաններ: Առաջին հերթին ախտահարվում է նյարդային համակարգը:
Հիվանդությունը սկսվում է հանկարծակի : Բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս բոտուլոտոքսին պարունակող սնունդ ուտելուց 15 րոպեից մինչեւ 2 ժամվա ընթացքում, սակայն կարող են արտահայտվել եւ ավելի ուշ։ Թույնի ազդեցությունից տուժածի մոտ առաջանում է մկանների թուլացում։ Տուժածի մոտ լինում է ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորություն , տեսողությունը կարող է մշուշված եւ երկատված լինել, հնարավոր է կոպերի իջեցում, շլություն։ Խանգարվում է տուժածի խոսքը, ձայնը խռպոտում է։ Դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբ։ Տուժածի որովայնը կարող է փքված լինել։ Որոշ դեպքերում տուժածը կարող է ունենալ սրտխառնոց, փսխում, որովայնի շրջանում ցավեր կամ ծանրության զգացում։
Հիվանդության ախտանշաններն ի հայտ գալուց հետո հիվանդը պետք է անմիջապես հոսպիտալացվի: Կյանքի փրկությունը կախված է հակաբոտուլիային շիճուկի ներարկման ժամանակից:
Հիշեք, որ բոտուլոտոքսին պարունակող մթերքը ոչնչով` ոչ համով, ոչ հոտով, ոչ տեսքով չի տարբերվում նորմալ մթերքից։ Սակայն գոյություն ունի կանխարգելման միջոց։ Բավական է օգտագործելուց առաջ 10-15 րոպե եռացնել պահածոյի պարունակությունը, եւ թույնը կչեզոքանա: Բոտուլիզմի հարուցիչի արտադրած թույնը շատ ջերմազգայուն է։

Կարևոր է պարզել շնչահեղձության առաջացման պատճառը, դա լինում է հանգիստ ժամանակ ,թե ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո: Դիմեք բժշկի համապատասխան հետազոտություններ անցնելու համար (արյան մեզի ընդհանուր քննություն, շաքարի և խոլեստերինի քանակը արյան մեջ, ԷՍԳ և այլն):
Ավելացրեց: сусанна

Անհրաժեշտ է կարգավորել սննդի ռեժիմը:Օգտագործել բանջարեղենային, մրգային, կաթնային ապուրներ, խաշած միս, անյուղ տեսակի թռչնամիս, խաշած, անյուղ ձուկ, կաթ, թարմ մածուն, կեֆիր, կաթնաշոռ, շիլաներ, հասած մրգեր, հատապտուղներ (բացի թթու տեսակի), բանջարեղեն և կանաչի` խաշած և հում (մանավանդ գազար և բազուկ) , մեղր , բանջարեղենային և մրգային հյութեր` մեծ քանակով: Սահմանափակել յուղերը (սերուցքային կարագ մինչև 10գ, ձեթ 20-30գ) , ձուն` օրը մեկ հատ:
Կարգավորել քնի ռեժիմը։
Եթե արդյունք չլինի դիմեք բժշկի:
Ավելացրեց: Artak

Կրծքով կերակրելիս երեխային կարելի է ջուր տալ , եթե երեխան 3 ամսեկան է: Սակայն տոթ, շոգ եղանակներին երեխային կարելի է ջուր խմեցնել 2 ամսեկանից:

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ հաճախությամբ եք դիմում բժշկի
Ընդամենը քվեարկել են: 367
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին