ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | |
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ | Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով
|
|
Օգտագործեք վիտամին C, նրանով հարուստ սնունդ (հաղարջ, մասուր, լոլիկ, բիբար): Պատճառը պարզելու համար դիմեք բժշկի : |
Հետևեք բժշկի խորհուրդներին: Ավելացրեց: Լիանա |
Լավ կլիներ կատարեիք նաև որովայնի օրգաների ուլտրաձայնային հետազոտություն ( սոնոգրաֆիա) պարզելու համար լյարդի, լեղապարկի և փայծախի վիճակը: Հետևեք ձեր մանկաբույժի խորհրդին: |
Մինչ բուժումը սկսելը ցանկալի է անցնել որոշ հետազոտություններ, արյան մեզի քննություն, ողնաշարի ռենտգեն հետազոտություն և այլն, ախտորոշումը հաստատելու համար: Հիվանդի վիճակը թեթևացնելու նպատակով տնային միջոցների օգտագործումը խստիվ արգելվում է: Բուժում է բժիշկը: Որպես կանոն` այն պետք է լինի համալիր (դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ և այլն): |
Գործնականորեն առողջ մարդկանց մետեորիզմը հատուկ բուժում չի պահանջում: Սովորաբար խորհուրդ է տրվում սահմանափակել թարմ հացի, քաղցրավենիքի, ոլոռի, լոբու, կաղամբի, կարտոֆիլի, թթու և գազավորված խմիչքների օգտագործումը: Սննդում հարկավոր է ներառել սպիտակուցներ պարունակող սննդամթերք (միս, ձուկ կաթնաշոռ, մածուն,կաթնաթթվային կերակուրներ, ձու և այլն): Եթե գերակշռում են նեխման գործընթացները (գազերը նեխած հոտ ունեն), ապա օրաբաժնում սպիտակուցների քանակը պետք է կրճատել:Կարող եք ընդունել գազերի հեռացմանը նպաստող դեղանյութեր`ակտիվացված ածուխ, էսպումիզան, սիմետիկոն և այլն: Մետեորիզմի կանխարգելմանը նպաստում են սննդի ճիշտ ռեժիմը, սպորտով զբաղվելը: |
|
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
Առցանց ընդամենը: 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ | Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին |
|