ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հարց ու պատասխան [ Ավելացնել հարց ]


Հնարավոր է որոշ անատոմիական առանձնահատկությունների դեպքում:
Սեքսապաթոլոգները նշում են ,որ կուսաթաղանթի ամբողջականությունը չի խախտվում միանգամից: Դրա համար պահանջվում է մի քանի սեռական հարաբերություն: Ուստի հնարավոր է, որ հերթական սեռական հարաբերությունը ուղեկցվի արյան հետքերով: Սակայն դա միանշանակ չէ, քանի որ լինում են կուսաթաղանթի տարբեր տեսակներ և տեղակայումներ, որից և կախված է այն փաստը, թե ինչպես կխախտվի կուսաթաղանթի ամբողջությունը: Այստեղ նաև դեր է խաղում սեռական հարաբերության բնույթը, առնանդամի ներհրման բնույթը, առնանդամի չափը: Երբեմն հենց առաջին սեռական հարաբերությունից կուսաթաղանթը ամբողջովին խախտվում է և հաջորդող հարաբերության ընթացքում այլևս որևէ արյան հետք չի նշմարվում: Հետաքրքիր է նշել, որ երբեմն առաձգականության շնորհիվ կուսաթաղանթի պատռումը ընդհանրապես չի ուղեկցվում արյան հետքերով:
Բացառիկ դեպքերում կուսաթաղանթը կարող է լինել ամուր և զանգվածեղ և իրոք խանգարել առնանդամի ներթափանցմանը: Սա կարող է խնդիր դառնալ կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքը, քանի որ տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի: Գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև գինեկոլոգիական հետազոտությունը հայելիների միջոցով չի ուղեկցվում վերջինիս ամբողջականության խախտմամբ: Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ: Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր:
Ավելացրեց: Ինա

Տարվում է հակամանրէային բուժում: Հակաբիոտիկի ընտրությունը կախված է մանրէաբանական քննության տվյալներից: Սակայն հարուցիչի հայտնաբերումը հաջողվում է 50-60 % դեպքերում, ընդ որում արդյունքները ստացվում են ոչ շուտ քան 2-3 օրվա ընթացքում, սակայն բուժումը նշանակվում է որքան հնարավոր է շուտ` անմիջապես ախտորոշելուց հետո: Ամինոպենիցիլինները և մակրոլիտները ցանկալի դեղամիջոցներ են արտահիվանդանոցային թեթև և միջին ծանրության թոքաբորբերի բուժման մեջ: Ստաֆիլակոկային թոքաբորբերի բուժումը պետք է լինի ինտենսիվ և համալիրային օգտագործելով հակաբիոտիկների մի քանի խումբ: Լավագույն հակաբիոտիկներ են համարվում կիսասինթետիկ պենիցիլինները (ամոքսիցիլին, օքսիցիլին, ամպիցիլին) կամ ցեֆալոսպորինները զուգակցված ամինոգլիկոզիդների (գենտամիցին, կանամիցին, ամիկացին) հետ: Ֆրիդլենդերյան թոքաբորբի բուժման լավագույնմիջոցը ամինոգլիկոզիդներն են: Միկոպլազմային թոքաբորբերը բուժման լավ են ենթարկվում տետրացիկլինների խմբի հակաբիոտիկներով (վիբրամիցին դոքսիցիկլին, յունիդօքս):Լավ արդյունք են տալիս նաև մակրոլիդները (ազիտրոմիցին կլարիտրոմիցին): Հեմոֆիլային թոքաբորբի բուժման ժամանակ օգտագործվում են առաջին կարգի հակաբիոտիկները կիսասինթետիկ պենիցիլիններ, հատկապես` ամոքսիցիլինի և կլավոնաթթվի համակցումը, որը β-լակտոմազայի ինհիբիտորն է:Օրնիտոզային և պսիտակոզային թոքաբորբերի բուժման համար, բացի համապատասխան հակաբիոտիկից ցանկալի է նշանակել հակավիրուսային պատրաստուկներ (է-գլոբուլին, ռեմանտադին, ինտերֆերոն):
Եթե ենթադրյալ թոքաբորբի հարուցիչը անաէրոբներն են (ասպիրացիայի դեպքում ), ապա զուգակցված բուժման սխեմայի մեջ մտցնում են մետրոնիդազոլը կամ կլիդամիցինը:
Թոքաբորբերի բուժման կարևորագուըն պայմաններից է դրենաժային ֆունկցիայի բարելավումը:Այդ նպատակով օգտագործվում են խորխաբերներ, բրոնխոլիտիկ և ոչ դեղորայքային բուժման միջոցներ:Խորխաբերների մեջ տարբերում են մուկոլիտիկներ, մուկոկարգավորիչներ, ռեֆլեկտոր ներգործության պատրաստուկներ և ռեհիդրատատներ:Մուկոլիտիկների դասին պատկանում են պրոտեոլիտիկ ֆերմենտները (տրիպսին, խեմոտրիպսին) և ցիստեինի ածանցյալները (ացետիլցիստեին, մուկոսոլվին և այլն):Սրանք նվազեցնում են խորխի մածուցիկությունը:Մուկոկարգավորիչները (բրոմհեքսին) ազդում են խորխի կազմաբանական հատկությունների վրա, խթանում սուրֆակտանտի սինթեզը:Երրորդ խումբը բուսական ծագում ունեն (թերմոպսիս,ալթեյ, իպեկակուանա և այլն), որոնք ազդում են ռեֆլեկտոր կերպով թափառող նյարդի կենտրոնի վրա, ավելացնելով լորձաթաղանթի արտադրուկը , ջրիկացմնում են այն միաժամանակ ուժեղացնելով բրոնխների մկանների կծկումները: Բրոնխալայնիչ դեղամիջոցները հատկապես արդյունավետ են ծանր ընթացքով և բրոնխոսպաստիկ կոմպոնենտով ընթացող թոքաբորբերի բուժման ժամանակ:Կարելի է օգտագործել մեթիլքսանտիններ (էուֆիլին) և խոլինոլիթիկներ : Դեզինտոքսիկացիոն բուժումը նախատեսնում է նատրիումի իզոտոնիկ լուծույթի, գլյուկոզայի 5% լուծույթի ներարկում:
Որպես իմունակարգավորող և իմունափոխակերպող միջոց նշանակվում են մեթիլուրացիլ, նատրիումի նուկլեինատ, դեկարիս նաև ներերակային ձևով շիճուկի, իմունագլոբուլինի ներմուծում:

Զարկերակային գերճնշում կարող է առաջանալ, որպես բաազմաթիվ հիվանդությունների բարդություն և հաճախ բուժելով հիմանական հիվանդությունը, մենք կարողանում ենք բուժել, կամ գոնե մեղմել զարկերակային գերճնշումը: Սակայն հաճախ հանդիպում են դեպքեր, երբ գերճնշում առաջանում է առանց որևէ տեսանելի պատճառի , այս դեպքում արդեն խոսում ենք Հիպերտոնիկ հիվանդության մասին:

Վերոշպիրոնի ընդունումը կապված չէ սննդի ընդունման հետ : Ցանկալի է ընդունել առավոտյան:
Ավելացրեց: Թամարա

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ հաճախությամբ եք դիմում բժշկի
Ընդամենը քվեարկել են: 367
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին