ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հարց ու պատասխան [ Ավելացնել հարց ]


Հնարավոր է սննդակարգի խանգարման, կոշտ ,անորակ սնունդ ընդունելու արդյունք լինի: Սնվեք օրվա ընթացքում 5-6 անգամ, քիչ-քիչ։
Նպատակահարմար է ընդունել սպիտակուցների բավարար պարունակությամբ (եփած միս, կաթ, ձու, կաթնաշոռ), հացի և աղի որոշ սահմանափակումով սնունդ։ Մի քանի օր անց ավելացնել շոգեխաշ կոտլետներ, բանջարեղենային և մրգային խյուսեր ։
Սակայն լավ կլինի դիմեք բժշկի համապատասխան հետազոտություններ անցնելու և ախտորոշումը ճշտելու համար:
Ավելացրեց: ԱՆԻ

Միայն մաստոդինոնով բուժում իրականացնել ճիշտ չէ: Դիմեք գինեկոլոգի խորհրդատվության:
Ավելացրեց: Rita

Դրանք միկրոօրգանիզմներ են`բակտերիաներ, որոնք ինֆեկցիայի հարուցիչներ են: Հավանաբար որոշվել է նաև զգայունությունը հակաբիոտիկների նկատմամբ : Պատասխանները ցույց տվեք Ձեր բժշկին :
Ավելացրեց: gayane

Նորմալ պահպանեք սննդի և հանգստի ռեժիմը , հրաժարվեք վնասակար սովորույթներից :Դրանից հետո ,եթե լինեն խնդիրներ ` դիմեք բժշկի:

Մասնագետներն խորհուրդ են տալիս 30 տարեկանից հետո ամսվա մեջ գոնե 1 անգամ գնալ պեդիկյուրի: Եվ դա ոչ թե կոսմետիկական տեսանկյունից է խորհուրդ տրվում, այլև հիգիենայի ու առողջության: Ոտնաթաթերի վրա են կենտրոնացված մեծ քանակությամբ էներգետիկական կետեր, որոնք հանդիսանում են ներքին օրգանների պրոյեկցիան: Իսկ պրոցեդուրայի ժամանակ այդ բիոկետերի ստիմուլյացիան լավացնում է արյան շրջանառությունը, որը բարենպաստ ազդեցություն է ունենում ընդհանուր ինքնազգացողության վրա: Կոշտուկները վերացնելու համար ամենատարածված ժողովրդական միջոցը սոդայով ու օճառով պատրաստված վաննաներն են. 2-3 գդալ կերակրի սոդան ու 1 ճաշի գդալ քերած օճառը լցնել 1 լիտր ջրի մեջ ու ոտքերը պահել մինչեւ 40 րոպե: Ապա հատուկ քերիչով հեռացնել մաշկի փափկած մասերն ու լավ չորացնել ոտքերն ու սնուցող կրեմ քսել: Կոշտուկների դեպքում լավ կլինի այս ամենի հետ նաև մարգանցովկայով վաննա ընդունել` ավելացնելով 1 ճաշի գդալ աղ: Կոշտուկներին օգնում է հում կարտոֆիլը: Կարտոֆիլի կեղևը հանել ու անցկացնել մանր քերիչով: Ստացված զանգվածը դնել թանզիֆի վրա ու դնել կոշտուկի վրա` պահելով այն ամբողջ գիշեր: Առավոտյան լվանալ ոտքն ու լավ չորացնել: Այս պրոցեդուրան կրկնել մի քանի անգամ: Շատ լավ միջոց է նաեւ ալոէի տերևը: Այն դնել կոշտուկի վրա, կապել ու թողնել ողջ գիշեր: Առավոտյան շատ փափկած կլինի, ու կարելի է քերել ու հանել, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է մեկ անգամ ևս կրկնել: Թվարկված միջոցներից բացի, շատ լավ օգնում է նաեւ գլուխ սոխը: Սոխը բարակ կտրել, դնել կոշտուկի վրա, փաթաթել այն պոլիէթիլենի թաղանթով ու հագնել գուլպա, գիշերը թողնել: Առավոտյան սոխից փափկացած կոշտուկը քերելու միջոցով կարելի է հեռացնել:Եթե արդյունքի չհասնեք դիմեք վնասվածքաբանի:
Եղեք առողջ և երիտասարդ:
Ավելացրեց: Անանուն

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ հաճախությամբ եք դիմում բժշկի
Ընդամենը քվեարկել են: 367
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին