ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հարց ու պատասխան [ Ավելացնել հարց ]


Պեպենը կուտակված մելանինն է, որը նորմալ պիգմենտացիայի պարագայում պետք է հավասարաչափ բաշխվի մաշկի տակ` տալով նրան արևայրուքի հաճելի երանգ, պեպենները կարող են առաջանալ նաև նյութափոխանակության խանգարումների արդյունքում: Արեւի ճառագայթներն ուժեղանալու հետ մեկտեղ, ավելի արտահայտիչ են դառնում պեպեններն ու այլ պիգմենտացիոն բծերը: Առաջին հերթին մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Անհրաժեշտ է պարզել հիմնական հիվանդությունն ու տանել համապատասխան բուժում։ Ախտանշանաբանորեն լավ արդյունքներ է տալիս ասկորբինաթթվի երկարատև, բարձր դոզաներով ներքին ընդունումը (0,3 գ օրական 3 անգամ)։ Արտաքին նշանակվում են օծանելիքներ (Resorcini, Ac. salicylici, Hg. prp. albi ai 3,0, Lanolini, Vaselini.aa 15,0):
Ճիշտ է օգտագործել սպիտակեցնող դիմակներ: Սպիտակեցնող դիմակների համար ավելի ռացիոնալ հիմք են հանդիսանում յուղոտ քսուքները, որոնք ջուր չեն պարունակում: Այն 10-12 օրվա ընթացքում, երբ օգտագործում եք սպիտակեցնող քսուք, խորհուրդ չի տրվում դեմքը լվանալ ոչ երեկոյան, ոչ էլ առավոտյան, որովհետեւ լվացվելը՝ արագացնելով քսուքի ազդեցությունը, կարող է գրգռել մաշկը: Երեկոյան դեմքը մաքրում են մաքրող քսուքներով, իսկ յուղոտ մաշկի դեպքում` թթու կաթով, որից հետո դեմքին քսում են սնուցող քսուք: Առավոտյան պետք է դեմքը մաքրել տաք ջրով կամ թեյով թրջած բամբակով ու լավ չորացնել: Տանից դուրս գալուց 30 րոպե առաջ դեմքի այն մասերին, որտեղ պեպեններ կան, պետք է քսել սպիտակեցնող քսուք: Այսպես շարունակելով 10-12 օր հետո մաշկի զգայունությունը թուլանում է, եւ արդեն կարելի է երեկոյան լվացվել:
Որպես մաշկը սպիտակեցնող միջոց կարելի է օգտագործել կարտոֆիլը: Արդյունքն ավելի ուժեղ լինելու համար քերած կարտոֆիլին կարելի է ավելացնել մի քիչ կեֆիր եւ վարունգի խյուս: Սպիտակեցնող հատկություն ունեն նաեւ գլուխ սոխը, ծովաբողկը, բողկն ու թարմ վարունգը: Իհարկե, ցանկացած ձեւով էլ արդյունքի հասնելու համար պետք է զինվել համբերությամբ: Կոսմետիկայի մեջ, դեմքի պեպենների և այլ լաքաների բուժման համար օգտակար է մաղադանոսի խիտ եփուկը կիտրոնի հյութի հետ ։
Տնային պայմաններում կարելի է նաև կաթնամթերքից դիմակ օգտագործել: Դրա համար հարկավոր է վերցնել կաթ ու վարսակաձավարի ալյուր: Կաթը գոլացնել 32-35 աստիճան, գդալի ծայրով ավելացնել բորակ: Վարսակաձավարի ալյուր պահանջվում է այնքան, որ ստացվի թթվասերի թանձրության:
Դիմակը քսել դեմքին, ապա կես ժամից լվացվել գոլ ջրով: Արդյունքը կերևա մի քանի անգամից:
Լավ սպիտակեցնող արդյունք է ստացվում 1 թեյի գդալ կաթնաշոռի ու հում դեղնուցի խառնուրդով: Դեմքին պահել կես ժամ:
Պեպենները կարելի է վերացնել մեղրի օգնությամբ. դրա համար մեկ թեյի գդալ մեղրը խառնել 3 թեյի գդալ կանթնաշոռի հետ, որը նաև սնուցող միջոց է:
Մաշկի վրա սպիտակեցնող ազդեցություն են ունենում վարունգի լոսյոնները, քսուքներն ու դիմակները: Յուղոտ մաշկի համար կարելի է այսպիսի միջոց պատրաստել. քերած վարունգի վրա լցնել օղի` 1:1 հարաբերությամբ ու թրջոցներ անել ամեն օր: Դեմքին պահել մեկ ժամից ոչ ավելի: Սպիտակեցման նպատակով շատ է կիրառվում ելակի կամ սև հաղարջի հյութը:
Գեղեցկության սրահներում պեպենների հեռացման համար
կիրառում են կոսմետիկ սպիտակեցնող պրոցեդուրաներ՝ քիմիական պիլինգներ թթուներով: Շերտազատման գործողություններն ու դեպիգմենտացնող միջոցները նպաստում են մաշկի պիգմենտացիայի նվազմանը և ունեն սպիտակեցնող էֆեկտ: Պեպենների հեռացումն այս դեպքում կատարվում է մաշկի շերտազատման միջոցով, որն իրականացվում է 20 % սալիցիլաթթվի սպիրտային լուծույթի, սպիտակ սնդիկի քսուքի, 20-30 % մաքուր ֆենոլի լուծույթի օգտագործմամբ:
Կիրառվում է նաև պեպենների լազերային հեռացում:
Պեպենները որոշ մարդկանց հմայք են տալիս և նրանք դառնում եմ յուրահատուկ: Հետևաբար` չարժե անհանգստանալ :

Սովորաբար մաշկի բնածին վարդագույն նշանները լինում են անվտանգ : Ուղղակի ուշադիր եղեք, եթե տարիների ընթացքում այդ նշանը փոփոխության կենթարկվի (ձևով, չափով), դիմեք մաշկաբանի:

Սկզբում ուշադրություն դարձրեք, որ երեխան բառերի արտասանության մեջ հոդեր գործածի ,օրինակ հայրս, մայրս, գնդակը, ոչ թե հայր մայր գնդակ: Հետո անցեք բառակապակցությունների, օրինակ` կարմիր մատիտ, կապույտ երկինք և այլն: Դրա համար օգտագործեք գունազարդ գրքեր, նկարներ:Այնուհետև անցեք պարզ նախադասությունների: Սակայն լավ կլինի դիմեք լոգոպեդի օգնության:

Իմանալու համար, թե ինչպես վերացնել բշտիկները, նախ պետք է որոշել, թե ինչպիսին է Ձեր մաշկը և բշտիկների բնույթը:
Առողջ մաշկ ունենալու առաջին նախապայմանը մաշկի մաքրության պահպանումն է: Առավոտյան անպայման լվացվեք օճառով և մաքուր սրբիչով մաքրեք դեմքը:
Նրանք, ովքեր ցանկանում են ազատվել բշտիկներից, հարկավոր է առաջին հերթին կայունացնել աղիների գործունեությունը: Եթե դուք որոշել եք ազատվել բշտիկներից , ապա փոխեք Ձեր սննդակարգը: Մի օգտագործեք գազալցված ըմպելիքներ, արագ պատրաստվող սնունդ, սուրճ: Մրգերը, բանջարեղենը, կանաչեղենը, կանաչ թեյը պետք է լինեն Ձեր սեղանի մշտական բաղադրիչները:
Երբեմն ,երբ դեմքին բշտիկներ են հայտնվում, դա խոսում է ձվարանների պոլիկիստոզի մասին: Այն հաճախ կապված է լինում տեստոստերոնի բարձր մակարդակի հետ, իսկ վերջինս ավելացնում է մաշկային ճարպի արտադրությունը:
Լավ կլինի դիմեք մասնագետի համապատասխան հետազոտություններ անցնելու և բուժում ստանալու համար:

Սահմանափակեք թարմ հացի, քաղցրավենիքի, ոլոռի, լոբու, կաղամբի, կարտոֆիլի, թթու և գազավորված խմիչքների օգտագործումը: Սննդում պետք է գերակշռի սպիտակուցներ պարունակող սննդամթերք (միս, ձուկ կաթնաշոռ, մածուն, ձու և այլն): Եթե նշված երևույթները չեն անցնի դիմեք բժշկի:

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Օգտակար էր արդյոք կայքը Ձեզ համար
Ընդամենը քվեարկել են: 232
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին