ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հարց ու պատասխան [ Ավելացնել հարց ]


Լյարդի բուժման ու հիվանդությունների կանխարգերման համար առաջին հերթին պետք է հետևել սննդակարգին:Տարբեր տեսակի սթրեսները նույնպես նպաստում են լյարդի հիվանդությունների զարգացմանը:Պետք է անցկացնել համալիր բուժում: Չի կարելի լյարդը ծանրաբեռնել ծանրամարս ուտելիքներով: Սննդակարգից հանել ճարպոտ, տապակած և պահածոյացված մթերքները, թունդ սուրճը, սոխը, սխտորը, սառը խմիչքներն ու պաղպաղակը, մսի եւ սնկի արգանակները, կծու սոուսներն ու համեմունքները:Սնունդը պետք է լինի չափավոր. ամռանն ավելի լավ է շատ բանջարեղեն և միրգ օգտագործել, բավարար քանակությամբ սովորական ջուր խմել: Օգտագործել կաթնամթերք, մսամթերք, ընդեղեն և բնական ճարպեր: Վիտամին A-ի պակասը լրացնել կարելի է` սննդի մեջ լյարդ, բուսական ու կենդանական յուղ, ձվի դեղնուց, սերուցք և ձկան յուղ ընդգրկելով: Ամենամեծ քանակությամբ վիտամին E կա բուսական յուղերում, ձվում, ընդեղենում, ոլոռազգիներում, մասուրի պտուղներում, չիչխանում, բանջարեղենի կանաչ տերևներում ու կեռասում:
Չչարաշահել ալկոհոլը, որովհետև ալկոհոլը լյարդի առաջին թշնամին է:
Լյարդը ժողովրդական բժշկության մեջ հաճախ խորհուրդ է տրվում բուժել օշինդրով:
Օշինդրի աղացած տերևները եփում են սուպերի հետ եւ ուտում:
Բուլղարիայում ծիծեռնախոտի տերևների թուրմով բուժում են վիրուսային հեպատիտով հիվանդներին (1բաժակ ջրին 1 ճաշի գդալ խոտի հարաբերությամբ):
Խորհուրդ է տրվում մեղրին խառնել հաղարջ (1:1 հարաբերությամբ), ընդունել ամեն օր` մեկական թեյի գդալ` ուտելուց 30 րոպե առաջ:
Վերցնել 100գ եղեսպակ, 75գ անթառամ, 50գ դառը օշինդր: Մեկ ճաշի գդալ խառնուրդին ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր: 2-3 ժամ թրմելուց հետո քամել, խմել օրական երեք անգամ կես բաժակից, ուտելուց 30 րոպե առաջ:
Ժողովրդական բժշկությունը առաջարկում է անթառամ ծաղիկը: 1 թեյը գդալ բույսը թրմել 1 բաժակ եռջրում: Թողնել 2-3 ժամ: Խմել օրական 3 անգամ` 100 գրամ:
Լյարդը մաքրելու համար 20 գրամ ձիթապտղի կամ արեւածաղկի յուղը խառնել 50գ կիտրոնահյութի հետ եւ խմել 1 շաբաթ, առավոտյան, քաղցած վիճակում: Լավ է այդ ընթացքում ուտել անալի, խաշած բրինձ:
Վերցնել 100գր եգիպտացորենի թելիկներ, 75-ական գրամ վաղենակ եւ արոսենու պտուղներ: Խառնուրդից 3 ճաշի գդալ լցնել թերմոսի մեջ, ավելացնել 3 բաժակ եռացրած ջուր: Թրմել մի քանի ժամ, քամել, խմել օրը 3 անգամ` 150գրամ, ուտելուց կես ժամ առաջ:
Վերցնել 100-ական գրամ արոսենու եւ մասուրի պտուղներ, անթառամ: Հումքից երեք ճաշի գդալ լցնել թերմոսի մեջ, ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր: Առավոտյան քամել եւ խմել որպես թեյ օրվա ընթացքում:
Խուսափեք շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից:
Արևային ճառագայթների ավելցուկը ևս կարող է վնասել լյարդի բջիջները:
Ավելացրեց: Արտակ

Սրտի իշեմիկ հիվանդության բուժումը կատարվում է ոչ դեղորայքային, դեղորայքային և վիրահատական մեթոդներով: Կարևոր է կարգավորել սննդակարգը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, խուսափել սթրեսներից:Դեղորայքային բուժման ժամանակ կիրառում են հակաագրեգանտներ, բետա ադրենաբլոկատորների, հակախոլեստերինային դեղեր, նիտրատներ, հակակոագուլյանտներ, ԱՊՖ-պաշարիչներ, բջջային մետաբոլիզմը կարգավորող պատրաստուկներ: Տարածում է ստացել ՍԻՀ վիրաբուժական մեթոդով բուժումը` կորոնար շունտավորումը, ստետավորումը:
Դիմեք մասնագետի բուժման ճիշտ մեթոդ ընտրելու համար:

Սննդի ընդունումը պետք է լինի կանոնավոր, օրական 3-5 անգամ: Սննդային
օրաբաժնի էներգետիկ արժեքը պետք բաշխել հետևյալ կերպ՝ նախաճաշ - 25%. Ճաշ - 35%, ետճաշիկ – 15%, ընթրիք - 25%:Որոշակի սննդակարգն ի վիճակի է երկարացնել մարդու կյանքը: Դա ապացուցվել է Լոնդոնի համալսարանական քոլեջին կից առողջ ծերացման ինստիտուտի գիտնականների փորձերի արդյունքում:Նրանք նշում են,որ սնունդը կրճատելով 40 տոկոսով, մարդը կապրի 20 տարով ավելի:40-50 տարեկանից հետո մարդիկ պետք է աշխատեն ավելի քիչ ուտել, քանի որ նրանք էներգիա ավելի քիչ են ծախսում, քան երիտասարդները, իսկ նյութափոխանակությունն ավելի դանդաղ է կատարվում։
Կերեք հացահատիկ և կարտոֆիլ:
Յուրաքանչյուր ուտելաժամին կերեք միրգ և բանջարեղեն:
Ամեն օր օգտագործեք կաթնամթերք` նախընտրելով անյուղ մթերքները, հատկապես ` մածուն:
Կերեք միս կամ մսին փոխարինող մթերքներ` ձու, ձկնամթերք, ընդեղեն:
Սահմանափակեք յուղի և կարագի օգտագործումը:
Տապակած և խաշած ուտելիքներից նախապատվությունը տվեք խաշածին:
Սահմանափակեք աղի օգտագործումը:
Սահմանափակեք քաղցրի օգտագործումը, խուսափեք այն ուտելիքներից ու ըմպելիքներից, որոնք պարունակում են շաքար` թխվածքներ, պաղպաղակ, գունավոր քաղցր հյութեր, մուրաբաներ,գազալցված ըմպելիքներ և այլն:
Լավ զգացողության համար մարդու համար շատ կարևոր է օգտագործել մեծ քանակությամբ ցելյուլոզա, հացահատիկ, թարմ բանջարեղեններ, մրգեր:
Սնվեք կանոնավոր, օրվա ընթացքում մի քանի անգամ և երբեք բաց մի թողեք նախաճաշը:
Փորձեք ուտելուն առանձին ժամ հատկացնել: Մի կերեք ոտքի վրա, վայելեք ուտելիքի համն ու հոտը Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ միասին:
Բարի ախորժակ:

Զարկերակային բարձր ճնշումը կարգավորելու համար գոյություն ունեն տարբեր մոտեցումներ , որոնք կախված են առաջնային հիվանդությունից, ուղեկցող հիվանդություններից, առաջացած բարդություններից, դեղորայքի տանելիությունից և այլն : Պրակտիկայում օգտագործում են մի քանի խումբ դեղորայքներ:
1.Միզամուղներ, որոնք խորհուրդ են տրվում սրտային անբավարարությամբ հիվանդներին։
-հիդրոքլորթիազիդ25մգ օրը 1 անգամ,
-ֆուրոսեմիդ 40մգ .օրը 1 անգամ:
-Վերոշպիրոն 25մգ. օրը 1անգամ:
-Արիֆոն ռետարդ 1,5 մգ օրը 1 անգամ:
2. ԱՓՖ-ի պաշարիչներ, որոնք խորհուրդ են տրվում սրտամկանի ինֆարկտ կրած, սրտային անբավարարությամբ, ձախ փորոքի լայնացումով և դիսֆունկցիայով,շաքարային դիաբետով ուղեկցվող զարկերակային բարձր ճնշում ունեցող հիվանդներին: Այս խմբի պատրաստուկները խորհուրդ են տրվում նաև ß-ադրենապաշարիչների հակացուցման դեպքում։
— Էնալապրիլ. սկզբնական դեղաչափը` 2,5 մգ, օրը 1-2 անգամ, հետագայում` 10 մգ, օրը 2 անգամ (պահպանողական դեղաչափ)։
— Կապտոպրիլ. 6,25-12,5 մգ, օրը 1 անգամ, հետագայում` 50 մգ, օրը 2-3 անգամ։
— Լիզինոպրիլ. 5 մգ, օրը 1 անգամ, հետագայում` 20 մգ, օրը 1 անգամ կամ 10 մգ, օրը 2 անգամ։
— Ռամիպրիլ. 2,5 մգ, օրը 1 անգամ, հետագայում` 5 մգ, օրը 2 անգամ կամ 10 մգ, օրը 1 անգամ։
— Տրանդոլապրիլ. 1 մգ, օրը 1 անգամ, հետագայում` 4 մգ, օրը 1 անգամ։
— Պերինդոպրիլ. 2 մգ, օրը 1 անգամ, հետագայում` 4 մգ, օրը 1 անգամ։
— Ֆոզինոպրիլ. 2,5 մգ, օրը 2 անգամ, հետագայում` 5 մգ, օրը 2 անգամ։
3. ß- ադրենապաշարիչներ.
Դրանք դանդաղեցնում են սրտի ռիթմը, նվազեցնում սրտամկանի թթվածնի պահանջը, կանխում կամ վերացնում վերփորոքային և փորոքային առիթմիաները, կարգավորում արյան զարկերակային ճնշումը։ Կարող են օգտագործվել ատենոլոլ, մետոպրոլոլ, բիսոպրոլոլ, տիմոլոլ, պրոպրանոլոլ:
ß-ադրենապաշարիչները հատկապես խորհուրդ են տրվում սրտամկանի կրկնակի ինֆարկտի և հանկարծակի պսակային մահվան բարձր ռիսկի գործոններով հիվանդներին.առիթմիաների, նախասրտերի շողացման տախիսիստոլիկ ձևի, չափավոր կամ կոմպենսացված սրտային անբավարարության դեպքում։
- Մետոպրոլոլ. մինչև 100 մգ օրը 2 անգամ ներքին ընդունման (նպատակային դեղաչափ)։
- Ատենոլոլ. մինչև 100 օրը 1-2 անգամ։
-Պրոպրանոլոլ. մինչև 80 մգ, օրը 3 անգամ։
- Բիսոպրոլոլ. 1,25 մգ, օրը 1 անգամ, հետագայում` 10 մգ, օրը 1 անգամ (պահպանողական դեղաչափ, որին հասնում են դեղի լավ տանելիության դեպքում 12-15 շաբաթվա ընթացքում)։
- Կարվեդիլոլ. 3,125 մգ, օրը 2 անգամ, հետագայում` 50 մգ, օրը 2 անգամ (պահպանողական դեղաչափ, որին հասնում են դեղի լավ տանելիության դեպքում 7 շաբաթվա ընթացքում` կրկնապատկելով սկզբնական դեղաչափը 2 շաբաթը մեկ)։
-Կոնկոր
-Նեբիլետ և այլն :
4. Կալցիումի ներհակորդներ
վերապամիլը կամ դիլթիազեմը օրը մինչև 360 մգ:
Գոյություն ունեն նաև կոմբինացված դեղեր`
նոլիպրել, էկվատոր, Էնապ-H և այլն:
Առավել ճշգրիտ պատասխան ստանալու համար անհրաժեշտ է հետազոտվել բժշկի մոտ և հետևել նրա խորհուրդներին:

Արևահարությունը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր։
Տուժածի գլխին դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով։
Պառկեցրեք, բարձրացրեք ոտքերը մոտ 20-30 սմ:
Արձակեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը։
Եթե տուժածը գիտակից է, տվեք սառը, քաղցր հեղուկներ։ Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։
Վերահսկեք տուժածի վիճակը:
Սովորաբար բարձր ջերմաստիճանից առաջացած վիճակները հնարավոր է կանխել՝ հետևելով հետևյալ խորհուրդներին:
Ամռանը, շոգ եղանակին խմեք շատ հեղուկներ՝ օրը 2-3 լիտրի չափ: Ցանկալի է օգտագործել հանքային ջրեր, հյութեր:
Արևի տակ գտնվելիս պաշտպանեք գլուխը՝ դնելով գլխարկ կամ պահեք հովանոց: Շոգ եղանակին, հագեք բաց գույնի բամբակյա հագուստ: Խուսափեք օրվա ամենաշոգ եւ արևի բարձր ակտիվության ժամերին՝ 12-ից 15-ը, դուրս գալուց:
Ամռանը դրսում աշխատելիս ծրագրեք ձեր աշխատանքը վաղ առավոտյան կամ երեկոյան ժամերին: Հաճախակի ընդմիջումներ կատարեք:

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Օգտակար էր արդյոք կայքը Ձեզ համար
Ընդամենը քվեարկել են: 232
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին