ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հարց ու պատասխան [ Ավելացնել հարց ]


Կլիմաքսը բնորոշվում է սեռական ֆունկցիայի բնական աստիճանական իջեցմամբ: Հատուկ է և կանանց, և տղամարդկանց: Կանանց կլիմաքսը (դաշտանադադարի շրջան) ընթանում է սուր և բավականին արագ (3-5 տարվա ընթացքում), տղամարդկանցը` թեթև և երկարատև:
Օրգանիզմի այդպիսի փոփոխությունը հաճախ ուղեկցվում է անոթային և նյարդային խանգարումներով (շոգի զգացումով, գլխացավ, գրգռվածություն, անքնություն, աշխատունակության նվազում, արյան ճնշման բարձրացում և այլն), ինչպես նաև ներքին օրգանների աշխատանքը կառավարող կենտրոնների տարիքային փոփոխություններով: Դրանք նկատվում են 1-2 տարվա ընթացքում, այնուհետև աստիճանաբար անհետանում են: Օրգանիզմի վերակառուցումն ավարտվում է դաշտանադադարով, հաստատվում է հավասարակշռություն, և կինը վերստին իրեն լավ է զգում:
Կլիմաքսի ժամանակ առաջացած այս կամ այն խանգարման աստիճանը կախված է օրգանիզմի վիճակից: Անկայուն նյարդային համակարգ ունեցող, որևէ հիվանդությամբ տառապող և նստակյաց կյանք վարող մարդկանց օրգանիզմում այդ շրջանում կարող են առաջանալ բարդություններ, որպես կանոն` սրվում են եղած հիվանդությունները, և առաջանում նորերը: Կլիմաքսի շրջանում հաճախ խանգարվում է վահանաձև գեղձի ֆունկցիան (սրտխփոց, ձեռքերի դող), նյութափոխանակությունը (ճարպակալում կամ նիհարում), առաջանում են հիպերտոնիկ հիվանդություն, շաքարախտ: Հաճախ զարգանում են նաև նյարդահոգեկան խանգարումներ, մեծ մասամբ դրսևորվում են չափից ավելի դյուրագրգռությամբ և ռեակտիվությամբ (դառնում են դյուրագրգիռ, լացկան, վատ են քնում, լինում են հանկարծակի արթնացումներ և արթնանալիս զգում են հոգնածություն): Երբեմն նկատվում են հուզական խանգարումներ: Սրվում են նևրոզները, պսիխոպաթիաները:
Խորհուրդներ` 6 ամիսը 1 անգամ այցելեք գինեկոլոգի մոտ զննման համար, քանի որ կլիմաքսային շրջանում հաճախ առաջանում են գինեկոլոգիական տարբեր հիվանդություններ: Կարևոր է նաև հիգիենային կանոնների, աշխատանքի և հանգստի ռեժիմի պահպանումը, հնարավորության դեպքում մաքուր օդում երկար մնալը: Օգտակար են քնից առաջ զբոսանքները, սառը ջրով շփումները, սառը ցնցուղը: Խորհուրդ է տրվում վիտամիններով հարուստ (բանջարեղեն, մրգեր) սնունդ:
Ավելացրեց: Marine

Տնային պայմաններում բուժում իրականացնելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ «թութք» ախտորոշումը դրվել է բժշկի կողմից, և նա վերահսկում է բուժման ընթացքը:
Կարևոր է նկատի ունենալ, որ թութքի դեղորայքային բուժման միջոցով հնարավոր չէ իսպառ ազատվել այդ հիվանդությունից: Դեղամիջոցներն օգնում են պարզապես պայքարել հիվանդության սրացումների, ծանր ընթացքի, ցավային նշանների, թրոմբային հանգույցների, արյունահոսությունների դեմ: Օգտագործում են Դետրալեքս և մոմիկներ Օր` ռելիֆ:
Վիրահատական բուժման դիմում են, երբ հիվանդությունը ընթանում է աշխատունակության խիստ նվազեցմամբ, ցավոտ դեֆեկացիոն ակտերով, անոթային հանգույցների արտանկմամբ:
Ճիշտ սնուցման շնորհիվ հնարավոր է ոչ միայն կանխարգելել, այլև բուժել թութքը, քանի որ այս հիվանդությունն ուղղակիորեն պայմանավորված է աղիների աշխատանքով:
Իսկ աղիների նորմալ գործունեությունը կախված է միմիայն ճիշտ ու կանոնավոր սնուցումից:
Սննդակարգի մեջ կարևոր է ներառել այնպիսի սննդամթերքներ, որոնք չեն առաջացնի աղիների գործունեության խանգարումներ և փորկապություն: Մածունի, կեֆիրների ամենօրյա կիրառումը թութքով տառապողների համար պարտադիր է:
Կարևոր է նաև հիշել, որ կենդանական սպիտակուցներ պարունակող ուտելիքները՝ միսը, ձուկը, ձուն և այլն, միայն նպաստում են փորկապության առաջացմանը:
Թութքով տառապողներին խորհուրդ է տրվում.
1. սնվել կանոնավոր, ամեն օր միևնույն ժամին,
2. փորկապությունների դեպքում սննդակարգում ներառել մեծ քանակությամբ բուսական բջջանք պարունակող սննդամթերք,
3. ավելացնել հեղուկների գործածումը՝ հասցնելով օրական 1,5-2 լիտրի,
4. սահմանափակել խմորային ուտելիքների գործածումը,
5. պարբերական բնույթ կրող փորլուծությունների դեպքերում անմիջապես խորհրդակցել բժշկի հետ՝ երևույթի պատճառը պարզաբանելու համար, քանի որ նման երևույթը հաճախ խոսում է ստամոքսաղիքային համակարգի լուրջ հիվանդությունների մասին,
6. սննդակարգից բացառել սուր, կծու, թթու, աղի ուտելիքները, ինչպես նաև՝ ալկոհոլային խմիչքների օգտագործումը:
Ավելացրեց: Maro

Անհրաժեշտ է աչքերը հանգստացնող ամենօրյա 5—7 րոպեանոց վարժություններ կատարել։ Դրանք անհրաժեշտ է կատարել օրական 2—3 անգամից ոչ պակաս»,–ասում է մասնագետը։
Նա խորհուրդ է տալիս աչքերի «լիցքաթափման» համար 3 պարզ վարժություններ կատարել.
1. 3—5 վայրկյանով ուժգին կկոցել աչքերը, իսկ հետո կտրուկ կերպով բացել դրանք։ Կրկնել 8—10 անգամ։
2. Գլուխն ուղիղ պահելով՝ հայացքը շրջել նախ դեպի աջ, հետո՝ ձախ։ Այնուհետեւ նայել վերեւ ու ներքեւ։ Կատարել 5—ական անգամ։
3. Փակել աչքերը եւ պտտել ժամացույցի սլաքի, իսկ հետո՝ հակառակ ուղղությամբ։
Օգտագործել հետևյալ թրջոցները
1 թեյի գդալ եղեսպակի վրա 100 մլ եռացրած ջուր լցնել, թրմել ծածկած կափարիչով 20-30 րոպե և քամել: Ստացված եփուկի կեսը սառեցնել, իսկ մնացածը տաքացնել: Բամբակյա խծուծներից մեկը տաք եփուկի մեջ թաթախել, մյուսը` սառի մեջ, և յուրաքանչյուր 10 րոպեն մեկ, հերթագայելով, մեկ սառը, մեկ տաք թրջոցը դնել աչքերին: Այս գործողությունը պետք է կատարել մեկ օր ընդմիջումով, քնից առաջ, իսկ հետո կոպերի համար նախատեսված քսուք օգտագործել: Արդյունքը երկար սպասեցնել չի տա:
2. 2 ճ. գդալ քերած հում կարտոֆիլը լցնել թանզիֆի մեջ և դնել աչքերի պարկերի վրա. թողնել 10-15 րոպե, ապա, հազիվ դիպչելով աչքերին, կոպերի հատուկ քսուք օգտագործեք: 10-15 րոպե հետո սառը թեյի մեջ թաթախված բամբակյա խծուծով թեթև հպումներով հեռացրեք քսուքի հետքերը:
3.Կեղևով խաշած ու հովացած կարտոֆիլը կիսել ու դնել աչքերին և թողնել 30-40 րոպե:
4. Աչքերի համար օգտակար է նաև հում քերած կարտոֆիլի, 2 թեյի գդալ ալյուրի ու 2 թ. գդալ հում կաթի խառնուրդը:
5.Մանր կտրատած մաղադանոսը խառնել 2 թ. գդալ թթվասերի հետ ու քսել կոպերին` վրայից խոնավ խծուծով ծածկել:
6. Թեյի մեկանգամյա օգտագործման պարկիկները եռացրած ջրի մեջ գցել, սառեցնել սառցախցում ու 10 րոպեով դնել աչքերին:
7. Հաճախ աչքերի տակ առաջացած պարկերի հետ միաժամանակ նաև կոպերի կարմրություն ու բորբոքում է դիտվում: Այդ դեպքում պետք է 3-5 րոպե թեյի, 1-2 %-անոց բորաթթվի կամ էլ երիցուկի թրջոցներ դնել աչքերին:

էլեկտրաէպիլացիան խորհուրդ չի տրվում հղիներին: Հակացուցված է շաքարախտով հիվանդներին ու մաշկի չարորակ հիվանդություններով տառապող մարդկանց:Ցանկալի է էլեկտրաէպիլյացիա կատարել 18տ-ից հետո:

Հղիության առաջնային նշաններից է սրտխառնոցը,գզտոցը, որը կարող է ուղեկցվել նաև փսխումով: Դա հիմնականում լինում է առավոտյան և ուժեղանում է օրվա ընթացքում` ֆիզիկական ակտիվ գործունեության դեպքում: Հղիության այս նշանը սովորաբար սկսվում է 6-րդ շաբաթում և աստիճանաբար ուժեղանում է մինչև առաջին եռամսյակի վերջ (13 շաբաթ):Այս դեպքում դեղորայքային բուժում ցանկալի չէ : Աշխատեք սնվել ռեժիմով և քիչ- քիչ , խուսափեք տհաճ հոտով ուտելիքներից: Փորձեք օգտագործել կանաչ խնձոր:

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Օգտակար էր արդյոք կայքը Ձեզ համար
Ընդամենը քվեարկել են: 232
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին