ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հարց ու պատասխան [ Ավելացնել հարց ]


Վերքը մշակելուց առաջ և հետո ձեռքերը լվացեք օճառով և ջրով կամ ձեռքի տակ եղած որեւէ ախտահանիչ միջոցով՝ օրինակ օղիով։ Խուսափեք անմիջապես վերքին ձեռքով դիպչելուց։ Օգտագործեք միայն մանրէազերծ վիրակապական միջոցներ, կպչուն սպեղանի կամ ծայրահեղ դեպքում մաքուր եւ արդուկած գործվածք։
Եթե վերքի շրջանում ի հայտ է գալիս բաբախող ցավ, մաշկը կարմրում է, տաքանում վերքի շրջանը այտուցվում է, կարող է վերքից թարախային արտադրություն լինել,ապա վերքը բորբոքվել է :
Բորբոքված վերքերի դեպքում հետևեք, որ վերքի շրջանը լինի մաքուր։ Վերքի շուրջը մշակեք յոդի սպիրտային լուծույթով,կարող եք օգտագործել հակաբորբոքային քսուքներ,օրինակ` Լևամեկոլ , տետրացիկլին և այլն:
Վերքի բորբոքման նշաններ ի հայտ գալուն պես անհապաղ դիմեք բժշկի։
Ավելացրեց: Ջեմմա

պատահում են դեպքեր, երբ թեստերը ժամկետանց կամ անպիտան են լինում, հետևաբար սխալ արդյունք են ցույց տալիս: Եթե շարունակում եք կասկածել` հղի եք, թե ոչ, հանձնեք արյան անալիզ: Խորիոնային հորմոնի առկայությունն ստուգվում է նաև արյան անալիզով, որը համարվում է առավել հավաստի ցուցիչ:
Ավելացրեց: Lukik (Lukik)

Սեռական ճանապարհով վարակումը տեղի է ունենում առանց պահպանակի բոլոր տեսակի ներթափանցող սեռական հարաբերությունների ժամանակ:Մարդու իմունային անբավարարության վիրուսն ընդունակ է բազմանալու միայն մարդու օրգանիզմի բջիջների ներսում: Մարդու օրգանիզմից դուրս այն շատ արագ ոչնչանում է:
Ավելացրեց: Դավիթ

Կարևոր է իմանալ, որ ցելյուլիտը ոչ միայն մաշկի կոսմետիկ դեֆեկտ է, այլև այս կամ այն ներքին օրգանի կամ հյուսվածքի ֆունկցիոնալ խանգարման հետևանք: Ցելյուլիտի դեմ կարելի է պայքարել միայն մշտական կոմպլեքս խնամքով եւ ճիշտ կենսակերպով: Ընտրեք որևէ մարզաձև և զբաղվեք դրանով: Մարմնամարզությունը նպաստում է մկանային գործունեության ակտիվացմանը, նյութափոխանակության, անոթային փոխանակության բարելավմանը:
Ցելյուլիտի առաջացմանը նպաստում են նաև վնասակար սովորությունները , ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը, անբարենպաստ միջավայրը`խիստ ցուրտը, մագնիսական դաշտը, քաշի հաճախակի տատանումները, հորմոնալ խանգարումները, սթրեսները, վիտամինային և անոթային փոխանակության խանգարումները, ժառանգական նախատրամադրվածությունը:
Կերակրի մեջ սահմանափակեք ճարպերի, ապխտած սննդամթերքի, աղի քանակը, խուսափեք գազալցված հեղուկներից, ալկոհոլային խմիչքներից, պահածոյացված սննդամթերքից: Ավելի շատ օգտագործեք մրգեր, բանջարեղեն, բնական հյութեր:
Որպես ցելյուլիտի դեմ միջոց` գեղեցկության շատ սրահներ առաջարկում են մեղրով մերսումը: Մեղրը հյուսվածքներից հանում է ավելորդ հեղուկը և բարելավում մաշկը: Օգտակար է նաև դարչինը:
Ավելացրեց: Ցելյուլիտ

Լավ կլիներ դիմեիք բժշկի ,կատարեիք կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, սպիրոմետրիա, և այլն:
Պարլազին կարելի է խմել երկար ժամանակ , սակայն ցանկալի է պարբերաբար հետազոտվել:
Ավելացրեց: Աննա

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Օգտակար էր արդյոք կայքը Ձեզ համար
Ընդամենը քվեարկել են: 232
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին