ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հարց ու պատասխան [ Ավելացնել հարց ]


Դիմեք թերապևտի և անոթաբանի խորհրդատվության:
Բուժման ժամանակ կիրառվում են կոմպլեքս միջոցառումներ, ֆիզիկական վարժություններ, ֆիզիոթերապևտիկ բուժում։ Անհրաժեշտ է վերացնել քրոնիկ վարակի օջախները։ Կարելի է օգտագործել նյարդային պրոցեսները կարգավորող դեղամիջոցներ՝ վալերիանա, բրոմի պատրաստուկներ և այլն:

Հրաժարվել գաստրիտի առաջացմանը նպաստող վնասակար սովորություններից. չծխել , չչարաշահել ալկոհոլը կանոնակարգել սննդակարգը. սնվել օրական 3-4 անգամ , չօգտագործել կոշտ, շատ կծու, թթու կամ յուղային մթերքներ, կերակրատեսակները չլինեն տապակած վիճակում : Բացառել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղմիջոցների ընդունումը (ասպիրին, դիկլոֆենակ, իբուպրոֆեն և այլն) : Աշխատեք երկար քնել ,հեռու մնալ սթրեսներից, ոտքերը տաք պահել: Գարնանը և աշնանը կրկնել բուժման կուրսը անկախ հիվանդության սրացումից (2-3 տարի անընդմեջ):
Ավելացրեց: Լիլիթ

Տարբերում են չորս տեսակի գորտնուկներ. 1) սովորական կամ հասարակ գորտնուկներ, 2) տափակ կամ պատանեկան գորտնուկներ՝ 3) ներբանային գորտնուկներ և 4) սրածայր գորտնուկներ:Գորտնուկների հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է: Վարակումը տեղի է ունենում անմիջական շփման կամ զանազան առարկաների միջոցով։ Հնարավոր է և հետագա ինքնապատվաստումը։ Գաղտնի շրջանր (ինչպես ցույց են տալիս արհեստական պատվաստման փորձերը) տևում է մի քանի շաբաթից մինչև 9 ամիս։
Գորտնուկների առաջացմանը նպաստում է մաշկի վնասումը։ Սրածայր գորտնուկները հաճախ առաջանում են մաշկի տեղային գրգռման ու թրման ֆոնի վրա: Նրանք փոխանցվում են նաև սեռական հարաբերությունների միջոցով։
Սովորաբար գորտնուկներն ամենից լավ հեռացվում են ածխաջրածնային ձյունով կամ հեղուկ ազոտով սառեցնելու միջոցով, ըստ որում, մեկ-երկու գորտնուկների հեռացումը տանում է մյուսների ինքնաբեր անհետացմանը։ Խորհուրդ է տրվում նաև դիաթերմոկոագուլյացիա, էլեկտրոլիզ, ծիծեռնախոտի հյութի քսում։ Գորտնուկների այրումն ուժեղ թթուներով հաճախ ավարտվում է կոպիտ, այլանդակող սպիների առաջացումով։ Սովորական և տափակ գորտնուկների զգալի քանակի դեպքում լավագույն արդյունք են տալիս բուժման ընդհանուր մեթոդներըը։ Բուժական արդյունք է տալիս նաև ներշնչումն ու հիպնոսաբուժումը։
Ներբանային գորտնուկների բուժման համար կիրառում են կրիոթերապիա, վիրաբուժական հեռացում։
Գորտնուկների բուժման համար դիմեք մաշկաբանի:
Ավելացրեց: գոըտնուկ

Կեղծ կրուպը կոկորդի սուր բորբոքային պրոցես է, որը հաճախ ընդգրկում է շնչափողն ու բրոնխները, հանդիպում է, որպես կանոն, սուր շնչական վիրուսային հիվանդությունների ժամանակ։ Հատկապես հաճախ է լինում ալերգիկ դիաթեզով տառապող երեխաների մոտ։ Կեղծ կրուպը սովորաբար սկսվում է սուր, հանկարծակի և մեծ մասամբ գիշերը։ Որոշ երեխաների մոտ հիվանդության առաջացմանը նախորդում են չոր «հաչոցով» հազը, հարբուխը, փռշտոցը։ Երեխան հանկարծակի հազի նոպայից արթնանում է, անմիջապես առաջանում է դժվարացած շնչառություն։ Երեխան վախեցած է, անհանգիստ, տեղ չի գտնում անկողնում, քիթ-շրթունքայրն եռանկյան շրջանում առաջանում է կապտություն։ Կարևոր է նշել, որ ի տարբերություն դիֆթերիային բնորոշ կրուպի, որի դեպքում շնչափողի նեղացման պահին, որպես կանոն, զարգանում է ձայնի կորուստ , կեղծ կրուպի դեպքում, չնայած ձայնը լինում է խռպոտ, սակայն ճչալու ժամանակ գրեթե միշտ լսվում են ձայնեղ հնչյուններ:
Կեղծ կրուպի դեպքում, առաջին հերթին, անհրաժեշտ է կազմակերպել ճիշտ խնամք : Ցուցված են տաքացնող միջոցներ՝ ընդհանուր կամ ոտքերի տաք լոգանք (38°Ց, 7-10 րոպե), տաք հեղուկների ընդունում (թեյ, սոդայով կաթ), մանանեխի սպեղանի կրծքավանդակին, սոդայի լուծույթով գոլորշու ինհալացիա։ Պարտադիր են հակահիստամինային և հանգստացնոդ դեղամիջոցները։ Եթե տաքացնող և փարատիչ միջոցները արտահայտված արդյունք չեն տալիս անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի ։
Ավելացրեց: կեղծ կրուպ

Արգանդի լարվածության բարձրացումը պահանջում է շարունակական հսկողություն մասնագետի կողմից: Երբեմն հարկ է լինում ընդունել որոշակի դեղամիջոցներ` իհարկե, անպայմանորեն մանկաբարձ-գինեկոլոգի կողմից նշանակված: Օգտակար են ցերեկվա ժամերին քունը, զբոսանքը, լիարժեք սնունդը վիտամիններով և սպիտակուցներով, կալցիումով և երկաթով հարուստ:
Ավելացրեց: հղիություն

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ հաճախությամբ եք դիմում բժշկի
Ընդամենը քվեարկել են: 367
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին