ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆ
Հայտարարություններ [1]
Միջոցառումներ [14]
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով

Գլխավոր » Նորությունների արխիվ

Հոկտեմբերի 31-ին ավարտվեց Լոռու մարզային գրադարանում իրականացվող EIFL միջազգային կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Առողջապահական կամուրջ» դրամաշնորհային ծրագիրը: Գրադարանում ստեղծվել է համապատասխան տեխնիկայով հագեցված և  բժշկական գրականությամբ համալրված "Առողջապահական ռեսուրս-կենտրոն”:
Նոյեմբերի 1-ի դրությամբ ռեսուրս-կենտրոնում գրանցվել են 215 օգտվողներ, հաճախումների թիվը կազմել է 1880, սպասարկված միավորների թիվը`2665, որից 1353-ը` ինտերնետի միջոցով: 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. հոկտեմբերը գրադարանում անց են կացվել 11 դասընթացներ "Համակարգչային հմտություններ և համացանց” և "Բժշկական էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու մեթոդներ” թեմաներով, որոնց մասնակցել են բուհերի և  քոլեջների ուսանողներ, գրադարանավարներ, աշակերտներ, տարբեր ոլորտի աշխատողներ, հասարակական կազմակերպությունների շահառուներ /մասնակիցների թիվը` 114 հոգի/:  Ծրագրի ընթացքում կազ ... Մանրամասն »
Բաժին: Միջոցառումներ | Դիտում: 14690 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 09.01.2013 | Քննարկում (2)

Հոկտեմբերի 30-ին Լոռու մարզային գրադարանում  կայացավ «Առողջապահական կամուրջ» ծրագրի ավարտին նվիրված «Կլոր սեղան»: Ներկա էին քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Վանաձորի պետական բժշկական քոլեջի բժիշկ-դասախոսներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գրադարանավարներ, ուսանողներ: Ծրագրի ղեկավար Անահիտ Քոչարյանը հանդես եկավ բացման խոսքով: Ծրագրի իրականացման վերաբերյալ հանգամանորեն խոսեց համակարգող Անահիտ Հակոբյանը: Ելույթ ունեցան ծրագրում ընդգրկված բժիշկներ Զեփյուռ Ադամյանը, Ռուզաննա Սիրադեղյանը:  Վանաձորի պետական բժշկական քոլեջի կոլեկտիվին հանձնվեց շնորակալագիր՝ արդյունավեր համագործակցության համար: Քննարկվեցին հարցեր, կապված ծրագրի շարունակելիության հետ:



Բաժին: Միջոցառումներ | Դիտում: 2497 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 19.11.2012 | Քննարկում (0)

Սեպտեմբերին գրադարանում կայացան համակարգչային եւ բժշկական էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու մեթոդների վերաբերյալ դասընթացները, որոնց մասնակցել են Վանաձորի պետական բժշկական քոլեջի ուսանողներ, դպրոցականներ, ծառայողներ, գրադարանավարներ: 19.09.12թ. կայացավ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ» թեմայով դասախոսությունը (դասախոս՝ «Գուգարքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, ընտանեկան բժիշկ Փառանձեմ Աղաջանյան): Մարդկության գենետիկական անվտանգությունը շրջակա միջավայրի վնասակար նյութերի նկատմամբ հանդիսանում  է  մարդու էկոլոգիայի և կայուն զարգացման հիմնական հարցերից մեկը, ինչպես նաև բժշկա-կենսաբանական հետազոտությունների գերակա ուղղությունը: Թեման արդիական էր եւ կարեւոր, կապված ամենօրյա օգտագործվող սննդամթերքի հետ, բացահայտում էր գենետիկորեն փոփոխված օրգանիզմների վնասակարությունը: Դասախոսը պատասխանեց լսարանին հետաքրքր ... Մանրամասն »
Բաժին: Միջոցառումներ | Դիտում: 912 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 11.10.2012

Հերթական թրեյնինգները կայացան օգոստոսի 20-ից - 31-ը: Խումբը բաղկացած էր հիմնականում  ուսանողներից եւ աշակերտներից: Դասընթացների ժամանակ ուսումնասիրվել են doctors.am, medlib.am, medportal.ru, medi.ru, Լոռու մարզային գրադարանի վեբ կայք՝ healthbridge.do.am   եւ այլ հետաքրքիր վեբ կայքեր:   Օգոստոսի 28-ին կայացավ «Վախը երեխաների մոտ» թեմայով դասախոսություն: Այն կարդաց Վանաձորի պետական բժշկական քոլեջի դասախոս Վերգինե Ղարախանյանը: Դասախոսությունից հետո առաջացան վախի եւ նման խնդիրներ ունեցող երեխաների բուժման հետ կապված բավականին հարցեր: Բժշկուհին պատասխանեց հետաքրքրող բոլոր հարցերին, ինչպես նաեւ օգտակար խորհուրդներ  տվեց մասնակիցներին: Դասընթացի ընթացքում կայացվ նաեւ սրտի վիրահատության վերաբերյալ տեսաֆիլմի դիտում:
... Մանրամասն »
Բաժին: Միջոցառումներ | Դիտում: 2160 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 11.09.2012 | Քննարկում (9)

Հուլիս ամսվա դասընթացների մասնակիցները «Խաչվող ուղիներ» հասարակական կազմակերպության սոց. աշխատողները եւ  բուժքույրերն էին: Նրանք խնամում են միայնակ, անժառանգ ծերերին, կատարում են շատ բարդ եւ պատասխանատու աշխատանք: Լինելով առողջապահական ասպարեզում՝ նպատակահարմար գտան խորացնել իրենց գիտելիքները այդ բնագավառում:  Խմբի անդամները ծանոթացան  առողջապահական ռեսուրս-կենտրոնի գրականությանը, հետաքրքրություն ցուցաբերեցին հիվանդների խնամքին, ծերունաբանությանը, ֆիտոթերապիային, ներքին հիվանդություններին վերաբերող  գրքերին: Համակարգչային դասընթացը վարեց  «Գրադարանային գործի ավտոմատացման եւ էլեկտրոնային տեղեկատվության բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, «Բժշկական էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու մեթոդներ» դասընթացը վարեց մատենագիտական տեղեկատվության բաժնի վարիչ Անահիտ Հակոբյանը:  Գլխացավերի մասին բժշկական դասախոսությունը կարդաց թիվ 1 համաբուժարանի ... Մանրամասն »
Բաժին: Միջոցառումներ | Դիտում: 757 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 04.08.2012 | Քննարկում (0)

Հունիս ամսվա  դասընթացներին 18-22, 25-29  մասնակցել են Վանաձորի Մխիթար Գոշ միջազգային համալսարանի   ուսանողները: Ուրախալի է, որ խմբի մեծ մասը տղաներ էին: Այս ամսվա դասախոսությունը կենցաղային թունավորումների մասին էր: Բժիշկ-դասախոս Վերգինե Ղարախանյանը  մանրամասն պատմեց սունկի,  ալկոհոլի եվ այլ թունավորումների մասին:   
Կայացավ «Ստոմատոլոգիական հիվանդություններ» եվ այլ  թեմաներով  տեսաֆիլմերիի դիտում:
Բաժին: Միջոցառումներ | Դիտում: 488 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 01.08.2012 | Քննարկում (0)

Մայիս 14-18, 21-25 անցկացվեց հերթական դասընթացը: Ուսանողները մեծ ակտիվությամբ եվ ոգեվորությամբ մասնակցեցին ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներին: Դասավանդողները պատասխանեցին իրենց ուղղված բոլոր հարցերին:
 Մայիսի 23-ին կայացած դասախոսությունը «Փղային» հիվանդության մասին էր: Այն վարեց Վանաձորի պետական բժշկական քոլեջի դասախոս Մարիամ Ղազարյանը: Ցուցադրվեցին Փղային հիվանդության մասին սլայդեր: Ուսանողները դիտեցին նաեվ մի քանի տեսաֆիլմ:
Բաժին: Միջոցառումներ | Դիտում: 557 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 01.08.2012 | Քննարկում (0)

Ապրիլի 16-20, 23,25,26,28,մայիսի 2 Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցան համակարգչային եվ բժշկական շտեմարաններից օգտվելու մեթոդների վերաբերյալ դասընթացներ Վանաձորի պետական բժշկական քոլեջի ուսանողների եվ «Առողջապահական կամուրջ» ռեսուրս կենտրոնի  օգտվողների  մասնակցությամբ: Շատ հետաքրքրական էր Վանաձորի պետական բժշկական քոլեջի դասախոս Զեփյուռ Ադամյանի  «Թոքի քաղցկեղ»  թեմայով դասախոսությունը եվ նույնանուն թեմայով Ֆիլմի դիտումը, որը կայացավ  մայիսի 2-ին: Դասախոսության ընթացքում ներկայացվեցին նաեվ թեման արտացոլող բազմաթիվ օրինակներ եվ նկարներ:
Բաժին: Միջոցառումներ | Դիտում: 527 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 01.08.2012 | Քննարկում (0)


Մարտի 16-ին Լոռու մարզային գրադարանում կայացավ մանկապատանեկան նկարների ցուցահանդես-մրցույթ: Մրցույթին մասնակցել են Վանաձորի Ստ. Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցը, Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը, դպրոցներ, հասարակական կազմակերպություններ: Ցուցադրված 150 նկարներից ընտրվել են 25 լավագույնը (13-ը գեղարվեստի դպրոց, 7-ը գեղագիտական կենտրոն, 2-ը թիվ 2 դպրոց, 1-ը "Զանգակ” հկ, 1-ը "Խաչվող ուղիներ”):
Քանի որ գրադարանը իրականացնում է "Առողջապահական կամուրջ” դրամաշնորհային ծրագիրը, մեզ հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես են երեխաները պատկերացնում "Առողջ ապրելակերպ” հասկացողությունը: Այս թեմայով ստեղծագործած երեք շահառուներ (Զանգակ և Օրրան հկ-ներից) գրադարանի կողմից ստացան գրքեր:
Ընտրված նկարները կուղարկվեն Բոստոն քաղաքը, ուր կկայանա համատեղ ցուցահանդես: Հետագայում այնտեղ կընտրվեն այլ երկրների ներկայացրած 25 ... Մանրամասն »
Բաժին: Միջոցառումներ | Դիտում: 840 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 13.04.2012


Լոռու մարզային գրադարանում գործող «Առողջապահական կամուրջ» ռեսուրս կենտրոնը ավարտեց 3-րդ խմբի դասընթացները: Երրորդ խմբի  դասընթացը վարեց բշիշկ-դասախոս Արմինե Մանուչարյանը: Մարտի 1-ին կայացավ «Կրծքագեղձի  քաղցկեղի կանխարգելման մեթոդներ» դասախոսությունը, որն ուղեկցվում էր նույն թեմայով տեսաֆիլմի դիտումով: Դասախոսությունը հագեցված էր վիճակագրական տվյալներով, բժշկական պրակտիկայում հանդիպած օրինակներով, օգտակար խորհուրդներով: Տրվեցին պատասխաններ ծագած  բոլոր հարցերի վերաբերյալ: Խմբի անդամների վիճակագրական հարցումը վկայեց դասընթացի դրական արդյունքների մասին:

Բաժին: Միջոցառումներ | Դիտում: 669 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 06.03.2012 | Քննարկում (0)

1 2 »
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Օգտակար էր արդյոք կայքը Ձեզ համար
Ընդամենը քվեարկել են: 229
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին