ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆ
Հայտարարություններ [1]
Միջոցառումներ [14]
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով

Գլխավոր » Միջոցառումներ

Փետրվարի 29-ից մինչեւ մարտի  5-ը  Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում կայացավ EIFL միջազգային կազմակերպության կոնֆերանսը, որին հրավիրվել էին դրամաշնորհային ծրագրերի հաղթող կազմակերպությունները (12 երկիր): Նպատակը փորձի փոխանակումն էր: Լոռու մարզային գրադարանը ներկայացնում էր ծրագրի կամավոր  Քեյթ Լեստինան: Վերադառնալուն պես՝ փետրվարի 24-ին կազմակերպվեց միջոցառում, որի ժամանակ Լեստինան ներկայացրեց կոնֆերանսի աշխատանքի արդյունքները: Շատ հետաքրքիր էր նաեւ Լյուբլյանայի գրադարանների մասին պատրաստված տեսանյութը: Միջոցառմանը ներկա էր նաեւ Բերդի գրադարանի ներկայացուցիչ Կանաչ արահետներ  հասարակական կազմակերպության  տեղեկատվության մասնագետ Նարա Յարալյանը, որը պատմեց Բերդի գրադարանի գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող ծրագրի մասին:



Բաժին: Միջոցառումներ | Դիտում: 1048 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 06.03.2012 | Քննարկում (0)


Հունվարի 16-ից մինչեւ 27-ը կայացան համակարգչային եւ բժշկական էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու մեթոդների վերաբերյալ  դասընթացներ: Դասընթացների մասնակիցներն  էին Վանաձորի պետական բժշկական քոլեջի 10 ուսանողներ: Համակարգչային դասընթացը վարեց «Գրադարանային գործի ավտոմատացման,  էլեկտրոնային սպասարկման եւ տեղեկատվության» բաժնի աշխատակից  Աննա Առաքելյանը: Բժշկական տեղեկատվության որոնման ռազմավարությանը ծանոթացրեց Վանաձորի պետական բժշկական քոլեջի բժիշկ-դասախոս, թիվ 4 պոլիկլինիկայի ներզատաբան Ռուզաննա Սիրադեղյանը:
 Հունվարի 27-ին գրադարանում կայացավ շաքարային դիաբետի վերաբերյալ դասախոսություն եւ նույն թեմայով ֆիլմի դիտում: Ներկա էին գրադարանի ընթերցողներ, բժիշկներ, ուսանողներ:  Ռուզաննա Սիրադեղյանը մանրամասն   տեղեկատվություն ներկայացրեց դիաբետի մասին, պատասխանեց   բազմաթիվ  հարցերի: Շատերը ցանկություն հայ ... Մանրամասն »
Բաժին: Միջոցառումներ | Դիտում: 1167 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 03.02.2012


Արդեն երկրորդ ամիսն է  ինչ Լոռու մարզային գրադարանում իրականացվում է  EIFL միջազգային կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Առողջապահական կամուրջ» դրամաշնորհային ծրագիրը (ծրագրի ղեկավար՝ Անահիտ Քոչարյան): Ծրագրի նպատակն է՝ նպաստել առողջապահական թեմաներով էլեկտրոնային տեղեկատվության մատչելիությանը եվ  բարձրացնել այդ կարեւոր թեմաների  վերաբերյալ շահառուների իրազեկությունը:
Դեկտեմբեր ամսվա ընթացքում կայացան համակարգչային եւ բժշկական էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու մեթոդների վերաբերյալ  դասընթացներ: Համակարգչային դասընթացը վարեց «Գրադարանային գործի ավտոմատացման եւ էլեկտրոնային տեղեկատվության» բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանը: Բժշկական տեղեկատվության որոնման ռազմավարությանը ծանոթացրեց Հանրապետական գիտա-բժշկական գրադարանի մասնագետ Անի Լալայանը:  Դասընթացների մասնակիցներն  էին Լոռու մարզային գրադարանի  հինգ գրադարանավարներ  ... Մանրամասն »
Բաժին: Միջոցառումներ | Դիտում: 1075 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 20.12.2011


Երեկ, 2011 թվականի նոյեմբերի 17-ին Լոռու մարզային գրադարանում կայացավ EIFL կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Առողջապահական կամուրջ» ծրագրի մեկնարկային հանդիպումը, որի ընթացքում հրավիրվածներին ներկայացվեցին ծրագրի մանրամասներն ու վեբ կայքը: Հանդիպմանը ներկա էին Վանաձորի պետական բժշկական քոլեջի բժիշկներ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գրադարանավարներ, ընթերցողներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Լոռու մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Քոչարյանը, այնուհետեւ ծրագիրը ներկայացրեցին համակարգող Անահիտ Հակոբյանն ու ռեսուրս-կենտրոնի ղեկավար Լիլիթ Հունանյանը: Վեբ կայքի հնարավորությունները ներկայացրեց կայքի ձեւավորող եւ պատրաստող Անդրանիկ Հովհաննիսյանը: Միջոցառման վերջում կազմակերպվեց հյուրասիրություն եւ մտքերի փոխանակություն:
Միջոցառումը լուսաբանվում էր Վանաձորի 9-րդ ալիք, Լոռի TV հեռուստաընկերությունների եւ Լոռո ... Մանրամասն »
Բաժին: Միջոցառումներ | Դիտում: 1015 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 18.11.2011 | Քննարկում (0)

« 1 2 3
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Օգտակար էր արդյոք կայքը Ձեզ համար
Ընդամենը քվեարկել են: 231
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին